Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոս 22։16-18
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 Շներն ինձ շրջապատել են,+

      Չարագործների ոհմակը ինձ իր օղակի մեջ է սեղմել,+

      Առյուծի պես նրանք ձեռքերիս ու ոտքերիս վրա են հարձակվել:+

      17 Բոլոր ոսկորներս կարող եմ հաշվել:+

      Թշնամիներս ինձ են նայում, աչքերը վրաս են հառել:

      18 Հանդերձներս իրար մեջ են բաժանում,

      Հագուստիս համար վիճակ* են գցում:+

  • Եսայիա 53։1-12
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 53 Ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:*+

      Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի զորությունը:*+

       2 Նրա* առաջ նա* դուրս կգա ինչպես մի շիվ,+

      Նման կլինի ցամաքած հողում եղող արմատի:

      Նրա կերպարանքը ո՛չ առանձնահատուկ է, ո՛չ էլ փառահեղ,+

      Երբ նայում ենք նրան, նրա տեսքը չի գրավում մեզ:

       3 Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից,+

      Նրանից, ով զգալու* էր, թե ինչ բան է ցավը, և իմանալու էր՝ ինչ է հիվանդությունը:

      Նրա դեմքը կարծես թաքցված էր մեզնից:*

      Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում:+

       4 Իրականում նա տանում էր մեր տկարությունները,+

      Կրում էր մեր ցավերը:+

      Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան պատուհասում, պատժում ու տանջում:

       5 Նա մեր անօրենությունների+ համար խոցվեց,+

      Մեր հանցանքների համար չարչարվեց:+

      Հանուն մեր խաղաղության՝ պատիժ կրեց,+

      Ու նրա վերքերի շնորհիվ մենք բուժվեցինք:+

       6 Մենք բոլորս մոլորված էինք ոչխարների պես,+

      Ամեն մեկս մի կողմ էր թեքվել:

      Բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա ուսերին դրեց:+

       7 Նա դաժան վերաբերմունքի արժանացավ+ և թույլ տվեց, որ իրեն չարչարեն,+

      Սակայն իր բերանը չբացեց:

      Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+

      Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,

      Նա մի բառ անգամ չասաց:+

       8 Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:*

      Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:*

      Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+

      Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված* ստացավ:+

       9 Թեև նա ոչ մի սխալ բան չէր արել,

      Եվ խաբեություն չկար նրա շուրթերին,+

      Սակայն նրան թաղվելու տեղ հատկացվեց* անօրենների կողքին,+

      Ու երբ մահացավ, թաղվեց հարուստների* հետ:+

      10 Եհովայի կամքն էր, որ նա ջախջախվի, և թույլ տվեց, որ նա տառապի:

      Եթե դու նրա կյանքը որպես հանցանքի զոհ մատուցես,+

      Նա սերունդ ձեռք կբերի,* երկար կյանք կունենա,+

      Ու նրա միջոցով քո կամքը կիրագործվի, ո՛վ Եհովա:+

      11 Նեղություններ կրելուց հետո նա կտեսնի դրա արդյունքն ու կգոհանա:

      Այն ամենի շնորհիվ, ինչ իմացավ* իմ* արդար ծառան,+

      Նա շատերին կօգնի արդար համարվել+

      Եվ իր վրա կառնի նրանց հանցանքների բեռը:+

      12 Շատերի հետ միասին ես նրան էլ բաժին կտամ,

      Եվ հզորների հետ նա ավար կկիսի,

      Որովհետև իր կյանքը տվեց+

      Եվ օրինազանցների հետ դասվեց:+

      Իր վրա կրեց շատերի մեղքերը+

      Եվ օրինազանցների համար միջնորդեց:+

  • Դանիել 9։26
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 26 Մեսիան 62 շաբաթ հետո մահվան կմատնվի՝+ ոչինչ չունենալով:+

      Եվ մի առաջնորդ կգա իր զորքով, ու նրանք կավերեն քաղաքն ու սուրբ վայրը:+ Այն ասես ջրհեղեղով կկործանվի: Եվ մինչև վերջ պատերազմ կլինի: Որոշվել է, որ ավերածություններ պետք է լինեն:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը