-
Ղուկաս 22։67-71Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
67 «Եթե դու Քրիստոսն ես, ասա՛»:+ Բայց նա պատասխանեց. «Նույնիսկ եթե ասեի, միևնույն է, չէիք հավատա, 68 և եթե անգամ ձեզ հարց տայի, չէիք պատասխանի: 69 Բայց սրանից հետո մարդու Որդին+ նստած կլինի զորավոր Աստծու աջ կողմը»:+ 70 Եվ բոլորը հարցրին. «Հիմա ի՞նչ, դու Աստծու Որդի՞ն ես»: Նա պատասխանեց. «Այո՛, այդպես է»:* 71 Նրանք էլ ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է մեզ պետք: Հենց նրա բերանից լսեցինք»:+
-