-
Ղուկաս 4։1-13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից գնաց անապատ, և այնտեղ ոգին առաջնորդում էր նրան+ 2 40 օր շարունակ: Այդ ընթացքում նա ոչինչ չկերավ, և վերջում, երբ քաղցած էր, Բանսարկուն փորձության ենթարկեց նրան:+ 3 Նա ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարը հաց դառնա»: 4 Բայց Հիսուսը պատասխանեց. «Գրված է. «Մարդ չպետք է միայն հացով ապրի»»:+
5 Եվ Բանսարկուն հանեց նրան մի բարձր տեղ ու ակնթարթորեն ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները՝+ 6 ասաց. «Այս բոլոր թագավորություններն իրենց ողջ փառքով քո իշխանությանը կհանձնեմ, որովհետև այն ինձ է տրված,+ ես էլ տալիս եմ, ում ուզում եմ: 7 Եվ ուրեմն, եթե գեթ մեկ անգամ երկրպագես ինձ, այս ամենը քոնը կլինի»: 8 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գրված է. «Եհովայի՛ն՝* ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»»:*+
9 Հետո նրան տարավ Երուսաղեմ և կանգնեցնելով տաճարի եզրապատի ամենաբարձր տեղում՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած գցիր այստեղից,+ 10 քանի որ գրված է՝ «Նա կհրամայի իր հրեշտակներին, որ քեզ պաշտպանեն» 11 և «Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ քարի չխփես»»:+ 12 Հիսուսն էլ պատասխանեց. «Ասվում է. «Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն»»:+ 13 Այս բոլոր փորձություններից հետո Բանսարկուն հեռացավ նրանից՝ սպասելով մեկ ուրիշ հարմար առիթի:+
-