-
Մատթեոս 14։6-12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Բայց երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն+ էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան դուր եկավ Հերովդեսին,+ 7 որ նա երդվեց նրան տալ, ինչ որ խնդրի: 8 Աղջիկն էլ մոր խորհրդով ասաց. «Սկուտեղի վրա ինձ տուր Հովհաննես Մկրտչի գլուխը»:+ 9 Թագավորին դա դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, հրամայեց, որ տան նրա ուզածը: 10 Եվ այսպես՝ Հերովդեսը մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց: 11 Հովհաննեսի գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց: 12 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, մարմինը տարան ու թաղեցին: Ապա գնացին ու տեղի ունեցածի մասին պատմեցին Հիսուսին:
-