-
1 Թագավորներ 22։17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»:
-
-
Եզեկիել 34։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Նրանք ցիրուցան եղան, քանի որ հովիվ չունեին,+ ցիրուցան եղան և կերակուր դարձան գազանների համար:
-
-
Եզեկիել 34։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 «Հովիվ չունենալու պատճառով իմ ոչխարները գազանների զոհը դարձան, կերակուր դարձան նրանց համար: Հովիվներս չփնտրեցին իմ ոչխարներին, նրանց մասին հոգ տանելու փոխարեն իրենք իրենց մասին հոգ տարան: Ուստի երդվում եմ իմ գոյությամբ. ես գործելու եմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
-