Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 14։15-21
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Երեկոյան աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է, թող մարդիկ գնան մոտակա գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 16 Սակայն Հիսուսն ասաց. «Պետք չէ՝ գնան: Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: 17 Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի՝ ուրիշ բան չունենք»: 18 Հիսուսն ասաց՝ «Բերեք դրանք», 19 և ժողովրդին պատվիրեց, որ նստեն խոտերի վրա: Նա վերցրեց հինգ հացը և երկու ձուկը, դեպի երկինք նայելով՝ աղոթեց,*+ ապա հացերը մասերի բաժանեց: Այնուհետև ուտելիքը տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+ 21 Ուտողները մոտ 5 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին:+

  • Ղուկաս 9։12-17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 12 Օրվա վերջում 12 առաքյալները նրա մոտ եկան ու ասացին. «Թող մարդիկ գնան մոտակա գյուղերն ու բնակավայրերը, որ գիշերելու տեղ և ուտելիք գտնեն, որովհետև այս տեղը ամայի է»:+ 13 Բայց Հիսուսն ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»:+ Նրանք էլ ասացին. «Մենք, բացի հինգ հացից ու երկու ձկից, ուրիշ ոչինչ չունենք: Կամ էլ ինքներս պետք է գնանք և ուտելիք գնենք այս ողջ ժողովրդի համար»: 14 Իսկ այնտեղ մոտ 5 000 տղամարդ կար: Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Նրանց նստեցրեք մոտ 50-հոգանոց խմբերով»: 15 Նրանք արեցին Հիսուսի ասածը և նստեցրին բոլոր մարդկանց: 16 Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ Հիսուսը դեպի երկինք նայեց ու աղոթեց:* Ապա հացերը մասերի բաժանեց և ուտելիքը տվեց աշակերտներին, որ բաշխեն ժողովրդին: 17 Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը