-
2 Թագավորներ 4։42-44Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
42 Բաալ-Սալիսայից+ մի մարդ եկավ ու ճշմարիտ Աստծու մարդուն առաջին բերքից պատրաստված 20 գարեհաց+ բերեց ու մի պարկ նոր հացահատիկ:+ Եղիսեն պատվիրեց դրանք մարդկանց բաժանել, որ ուտեն: 43 Բայց սպասավորն ասաց. «Այսքանն ինչպե՞ս կբավականացնի 100 մարդու»:+ Եղիսեն էլ ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն, որովհետև Եհովան ասում է. «Նրանք կուտեն, ու դեռ մի բան էլ կավելանա»»:+ 44 Եվ սպասավորը դրանք մարդկանց առաջ դրեց. նրանք կերան, ու դեռ մի բան էլ ավելացավ,+ ինչպես որ Եհովան էր ասել:
-
-
Մատթեոս 15։33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
33 Աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց այդքան հաց գտնենք, որ այս մեծ բազմությունը ուտի ու կշտանա»:+
-
-
Հովհաննես 6։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Փիլիպոսն էլ պատասխանեց. «200 դինարի* հացն անգամ բավական չէ, որ ամեն մեկին գոնե մի քիչ հասնի»:
-