-
Մատթեոս 15։3-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Նա էլ պատասխանեց. «Իսկ դո՞ւք ինչու եք, հանուն ձեր ավանդույթների, Աստծու պատվիրանը խախտում:+ 4 Օրինակ՝ Աստված ասել է՝ «Պատվիր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 5 Բայց դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, Աստծուն խոստացված ընծա է»,+ 6 նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել* իր ծնողներին»: Այդպես, հանուն ձեր ավանդույթի, Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+
-