-
Ղուկաս 4։31-37Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Նա գնաց Գալիլեայի Կափառնայում քաղաք: Այնտեղ Շաբաթ օրերին ուսուցանում էր մարդկանց:+ 32 Նրանք ապշում էին նրա ուսուցանելուց,+ որովհետև խոսում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը: 33 Ժողովարանում մի մարդ կար, որը դևի՝ չար* ոգու ազդեցության տակ էր: Նա բարձր ձայնով բղավեց.+ 34 «Ինչո՞ւ ես եկել այստեղ, նազարեթցի՛ Հիսուս:+ Եկել ես՝ կործանե՞ս մեզ: Ես լավ գիտեմ՝ դու ով ես, Աստծուց ուղարկված Սուրբն ես»:+ 35 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր ու դո՛ւրս եկ նրա միջից»: Դևը նրանց առաջ գետնին գցեց այդ մարդուն և դուրս եկավ նրա միջից՝ առանց վնաս տալու: 36 Բոլորը ապշահար իրար ասում էին. «Տեսեք՝ որքան ազդեցիկ են նրա խոսքերը: Այնքան իշխանություն ու զորություն ունի, որ անգամ չար ոգիներին է հրամայում, և նրանք դուրս են գալիս»: 37 Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր վայրերում:
-