Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 17։1-8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ տարավ մի բարձր սար, որտեղ ուրիշ ոչ ոք չկար:+ 2 Այնտեղ նա այլակերպվեց նրանց առաջ. նրա երեսը արևի պես սկսեց փայլել, իսկ վերնահագուստը դարձավ լույսի պես պայծառ:*+ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Հիսուսի հետ: 4 Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնեմ. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: 5 Երբ նա դեռ խոսում էր, նրանց գլխավերևում մի լուսավոր ամպ հայտնվեց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ հավանությունը:+ Լսե՛ք նրան»:+ 6 Դա լսելով՝ աշակերտները շատ վախեցան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին: 7 Այդ ժամանակ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք: Մի՛ վախեցեք»: 8 Վեր նայելով՝ նրանք տեսան, որ Հիսուսից բացի ուրիշ ոչ ոք չկա:

  • Ղուկաս 9։28-36
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 Այս խոսքերն ասելուց մոտ ութ օր անց Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին և բարձրացավ սար՝ աղոթելու:+ 29 Մինչ նա աղոթում էր, նրա երեսը սկսեց շողալ, և հագուստը սպիտակափայլ դարձավ: 30 Եվ ահա հայտնվեցին երկու մարդ, որ խոսում էին նրա հետ՝ Մովսեսն ու Եղիան: 31 Նրանցից փառահեղ լույս էր ճառագում, ու նրանք խոսում էին Հիսուսի՝ աշխարհից հեռանալու մասին, ինչը տեղի էր ունենալու Երուսաղեմում:+ 32 Իսկ Պետրոսն ու մյուսները կիսաքնած էին: Քնից լիովին սթափվելով՝ նրանք տեսան փառավորված Հիսուսին+ և նրա հետ կանգնած երկու մարդկանց: 33 Երբ այդ մարդիկ պատրաստվում էին հեռանալ Հիսուսի մոտից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: Նա ինքն էլ չէր գիտակցում՝ ինչ է ասում: 34 Մինչ Պետրոսը խոսում էր, մի ամպ գոյացավ նրանց գլխավերևում: Երբ ամպը պատեց նրանց, նրանք վախով լցվեցին: 35 Եվ մի ձայն լսվեց+ ամպի միջից. «Սա է իմ Որդին, որին ես ընտրել եմ:+ Լսե՛ք նրան»:+ 36 Երբ այդ ձայնը լսվեց, նրանք տեսան, որ Հիսուսն արդեն մենակ է: Մի որոշ ժամանակ նրանք իրենց տեսածը ոչ ոքի չպատմեցին և լռեցին այդ մասին:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը