-
Մատթեոս 26։42-46Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
42 Ապա նորից գնաց ու սկսեց աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակը հեռացնես ինձանից, ու ես չխմեմ դրանից, ապա թող քո կամքը լինի»:+ 43 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: 44 Նա թողեց գնաց ու երրորդ անգամ աղոթեց՝ խնդրելով նույն բանի մասին: 45 Ապա վերադարձավ աշակերտների մոտ ու ասաց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Եկել է ժամը, որ մարդու Որդին մատնվի մեղսագործների ձեռքը: 46 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:
-