Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 26։47-51
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 47 Նա դեռ խոսում էր, երբ Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված մի մեծ ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+

      48 Մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է, նրան կձերբակալեք»: 49 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 50 Բայց Հիսուսն ասաց. «Բարեկա՛մ, ինչի՞ համար ես եկել այստեղ»:+ Այդ պահին Հուդայի հետ եկածները մոտեցան ու ձերբակալեցին Հիսուսին: 51 Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը տարավ դեպի իր սուրը, դուրս քաշեց այն և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+

  • Ղուկաս 22։47-51
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 47 Նա դեռ խոսում էր, երբ ահա եկավ մի ամբոխ՝ Հուդայի՝ տասներկուսից մեկի գլխավորությամբ: Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան:+ 48 Բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»: 49 Հիսուսի կողքին կանգնածները, հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»: 50 Եվ նրանցից մեկը հենց այդպես էլ արեց. հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա աջ ականջը:+ 51 Բայց Հիսուսն ասաց. «Պե՛տք չէ, վե՛րջ տվեք»: Եվ դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան:

  • Հովհաննես 18։3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Ուստի Հուդան զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահապաններին բերեց այնտեղ: Նրանք եկան ջահերով, լապտերներով ու զենքերով:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը