Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 26։69-75
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 69 Այդ ընթացքում Պետրոսը նստած էր դրսում՝ տան բակում: Աղախիններից մեկը մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»:+ 70 Բայց նա բոլորի առաջ հերքեց ու ասաց. «Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում»: 71 Հետո գնաց դեպի մուտքը, բայց այդ ժամանակ մեկ ուրիշ աղախին, նրան նկատելով, այնտեղ եղողներին ասաց. «Այս մարդը նազարեթցի Հիսուսի հետ էր»:+ 72 Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: 73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը: Քո բարբառն* էլ է մատնում, որ գալիլեացի ես»: 74 Այդ ժամանակ նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: Եվ հենց այդ պահին աքաղաղը կանչեց: 75 Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և դուրս գնաց ու դառնագին լաց եղավ:

  • Ղուկաս 22։55-62
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 55 Մարդիկ բակում կրակ վառեցին և նստեցին շուրջը: Պետրոսն էլ էր նստած նրանց հետ:+ 56 Աղախիններից մեկը, կրակի լույսի տակ տեսնելով նրան, սևեռուն նայեց և ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»: 57 Բայց Պետրոսը հերքեց. «Ա՛յ կին, ես չեմ ճանաչում նրան»: 58 Քիչ անց մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դու էլ ես նրա աշակերտներից»: Բայց Պետրոսն ասաց. «Ա՛յ մարդ, ես նրանցից չեմ»:+ 59 Մոտ մի ժամ հետո մեկ ուրիշը համոզվածությամբ ասաց. «Հաստատ այս մարդն էլ էր նրա հետ, որովհետև գալիլեացի է»: 60 Բայց Պետրոսն ասաց. «Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսքը չէր ավարտել, աքաղաղը կանչեց: 61 Այդ ժամանակ Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց նրա խոսքերը, որ ասել էր. «Այսօր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 62 Եվ դուրս գնաց ու դառնագին լաց եղավ:

  • Հովհաննես 18։25, 26
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 25 Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր: Նրան հարցրին. «Դու նրա աշակերտներից չես, չէ՞»: Նա էլ ասաց. «Ո՛չ»:+ 26 Քահանայապետի ծառաներից մեկը, ով այն մարդու ազգականն էր, որի ականջը Պետրոսը կտրել էր,+ ասաց. «Մի՞թե դու չէիր նրա հետ պարտեզում. ես քեզ տեսել եմ»:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը