Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 9։34
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+

  • Մատթեոս 10։25
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 25 Աշակերտը կստանա նույն վերաբերմունքը, ինչ իր ուսուցիչը, և ծառան՝ ինչ իր տերը:*+ Եթե տան գլխին Բեհեղզեբուղ*+ անվանեցին, ապա մի՞թե տնեցիներին չեն անվանի:

  • Մատթեոս 12։24-29
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ է հանում դևերին,+ այլ կերպ չէր կարող»: 25 Իմանալով, թե ինչ են մտածում՝ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և ոչ մի պառակտված քաղաք կամ տուն կանգուն չի մնա: 26 Նույն ձևով էլ, եթե Սատանան Սատանային է հանում, ապա ինքն իր դեմ է դուրս գալիս, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա: 27 Եվ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 28 Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 29 Ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը:

  • Ղուկաս 11։15
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Բայց ոմանք ասում էին. «Դևերի իշխան Բեհեղզեբուղի* միջոցով է դևեր հանում»:+

  • Հովհաննես 8։48
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 48 Հրեաները նրան ասացին. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի+ ես ու դև ունես»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը