-
2 Տարեգրություն 9։1Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Սաբայի թագուհին+ լսեց Սողոմոնի համբավի մասին ու եկավ Երուսաղեմ, որ բարդ հարցերով* ստուգի նրան: Թագուհին եկավ շատ մեծ շքախմբով, նաև ուղտերով, որոնք բեռնավորված էին բալասանի յուղով, մեծ քանակությամբ ոսկով+ ու թանկարժեք քարերով: Գալով Սողոմոնի մոտ՝ նա հարցրեց նրան այն ամենի մասին, ինչ ուզում էր իմանալ:+
-