-
Մատթեոս 23։13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ. ինքներդ չեք մտնում, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել:+
-
-
1 Թեսաղոնիկեցիներ 2։14-16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Եղբայրնե՛ր, դուք բախվում եք նույն դժվարություններին, ինչ Հրեաստանի քրիստոնեական ժողովները, որ Աստծունն են: Դուք չարչարանքների եք ենթարկվում ձեր իսկ հայրենակիցների կողմից,+ ինչպես որ նրանք են չարչարվում հրեաների կողմից, 15 որոնք մեզ էլ են հալածել և նույնիսկ սպանել են Տեր Հիսուսին+ ու մարգարեներին:+ Նրանք հաճելի չեն Աստծուն ու գործում են ի վնաս բոլորի՝ 16 փորձելով խանգարել մեզ այլազգի մարդկանց քարոզել այն լուրը, որի միջոցով նրանք կարող են փրկվել:+ Այդպիսով մշտապես ավելացնում են իրենց մեղքերը: Բայց արդեն հասել է ժամանակը, որ Աստծու ցասումը թափվի նրանց վրա:+
-