-
Եսայիա 5։11, 12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ու ոգելից խմիչք խմում,+
Ովքեր նստում են մինչև ուշ երեկո, մինչև որ նրանց գլուխը տաքանում է գինուց:
12 Նրանց խնջույքներից անպակաս են քնարն ու տավիղը,
Դափը, սրինգն ու գինին:
Մինչդեռ Եհովայի արածներին նրանք ուշադրություն չեն դարձնում,
Նրա գործերը չեն տեսնում:
-