14 Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր:+15 Նշիր Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտես, ինչպես որ պատվիրել եմ: Դա կանես աբիբ ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից: Ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ:+
16 Տարվա մեջ երեք անգամ՝ Անթթխմոր հացերի տոնին,+ Շաբաթների տոնին+ և Տաղավարների տոնին,+ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի: Նրանցից ոչ մեկը չպետք է դատարկաձեռն ներկայանա Եհովայի առաջ: