7 Նա դաժան վերաբերմունքի արժանացավ+ և թույլ տվեց, որ իրեն չարչարեն,+
Սակայն իր բերանը չբացեց:
Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+
Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,
Նա մի բառ անգամ չասաց:+
8 Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:
Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:
Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+
Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված ստացավ:+