Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Տիմոթեոս 3։1-7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է. նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու,+ լավ գործի է ձգտում: 2 Վերակացուն պետք է լինի անմեղադրելի, ունենա միայն մեկ կին, լինի սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ,+ կարգապահ, հյուրասեր,+ ուսուցանելու ունակ,+ 3 խոհեմ*+ և չպետք է լինի հարբեցող,+ բռնություն գործադրող,* կռվարար,+ փողասեր:+ 4 Նա պետք է իր ընտանիքը լավ ղեկավարի, ունենա հնազանդ ու դաստիարակված երեխաներ+ 5 (քանի որ եթե մեկը չգիտի՝ ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին): 6 Նա չպետք է լինի նորահավատ,+ որ հանկարծ հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել: 7 Բացի այդ՝ նա պետք է լավ համբավ ունենա դրսի մարդկանց շրջանում,+ որպեսզի նրանց ամոթանքին* չարժանանա և չընկնի Բանսարկուի թակարդը:

  • Տիտոս 1։5-9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 5 Ես քեզ թողել եմ Կրետեում, որ ուղղես այն, ինչ թերի է, և ամեն քաղաքում երեցներ նշանակես, ինչպես որ պատվիրեցի: 6 Երեց կարող է լինել նա,* ով անմեղադրելի վարք ունի, մեկ կնոջ ամուսին է, և որի երեխաները նույնպես հավատի մեջ են ու չեն մեղադրվում սանձարձակ վարք ունենալու և ըմբոստության մեջ:+ 7 Լինելով Աստծու գործի համար պատասխանատու մեկը՝* վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից, չլինի ինքնասածի,+ բարկացկոտ,+ հարբեցող, բռնություն գործադրող,* շահամոլ, 8 այլ պետք է լինի հյուրասեր,+ սիրի բարին անել, լինի ողջամիտ,*+ արդար, նվիրված,+ ինքն իրեն տիրապետող,+ 9 սովորեցնելու արվեստը գործի դնելիս կառչած լինի Աստծու վստահարժան խոսքերին,+ որ կարողանա քաջալերել* ճիշտ* ուսմունքի հիման վրա+ և դրան ընդդիմացողներին ուղղել:*+

  • Եբրայեցիներ 13։17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Հնազանդվեք ու հպատակվեք*+ ձեզ առաջնորդողներին,+ որովհետև նրանք շարունակ հոգ են տանում ձեր մասին և պետք է հաշիվ տան դրա համար:+ Այդպես վարվեք, որ նրանք ուրախությամբ անեն իրենց գործը և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա ի վնաս ձեզ կլինի:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը