-
1 Պետրոս 4։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Լինելով Աստծու անզուգական բարությամբ ստացած զանազան պարգևների լավ տնտեսներ՝ յուրաքանչյուրդ ինչ պարգև որ ստացել է,* թող օգտագործի այն՝ մյուսներին ծառայելու համար:+ 11 Եթե մեկը խոսում է, թող հստակ երևա, որ նա Աստծու խոսքերն է հայտնում: Ով ծառայում է, թող դա անի՝ ապավինելով Աստծու տված զորությանը:+ Այդպիսով Աստված ամեն ինչում կփառավորվի+ Հիսուս Քրիստոսի միջոցով: Փառքն ու զորությունը նրանն են հավիտյանս հավիտենից: Ամեն:
-