-
Ղուկաս 14։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Այլ երբ քեզ հրավիրում են, գնա ու նստիր ամենացածր տեղը, այդ դեպքում հրավիրողը կգա ու քեզ կասի. «Բարեկա՛մս, եկ ավելի լավ տեղ նստիր»: Եվ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ:+
-
-
Ղուկաս 22։24-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Նրանց մեջ նաև թեժ վիճաբանություն սկսվեց, թե իրենցից ով է մեծ:+ 25 Բայց Հիսուսն ասաց. «Ժողովուրդների թագավորները տիրում են նրանց վրա, և իշխանություն ունեցողներին մարդիկ պատվում են՝ Բարերար* կոչելով:+ 26 Բայց ձեր դեպքում չպետք է այդպես լինի:+ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես ամենափոքրը,*+ և ով առաջնորդում է, թող լինի ինչպես ծառայող:
-