-
2 Կորնթացիներ 11։8-10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Ուրիշ ժողովներից ես ընդունել եմ օգնություն, ասես կտրել եմ նրանց բերանից,* որ ձեզ ծառայեմ:+ 9 Մինչդեռ երբ ձեզ մոտ էի և կարիքի մեջ հայտնվեցի, ոչ մեկի համար բեռ չդարձա. ինչի կարիք որ ունեի, Մակեդոնիայից եկած եղբայրները լիուլի հոգացին:+ Այո՛, ես ձգտել եմ ոչ մի ձևով չծանրաբեռնել ձեզ ու կշարունակեմ այդպես անել:+ 10 Որպես Քրիստոսի հետևորդ՝ ճշմարտությունն եմ ասում. ես շարունակ կհպարտանամ+ սրանով Աքայայի տարածքում:
-