-
1 Սամուել 2։27, 28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Մի օր Աստծուց մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՞թե ես քո նախահորն ու նրա ընտանիքին հստակ հայտնի չդարձրի իմ ով լինելը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի* ստրուկներն էին:+ 28 Իսրայելի բոլոր տոհմերից ես նրան ընտրեցի,+ որ ինձ համար որպես քահանա ծառայի և իմ զոհասեղանի վրա զոհ մատուցի,+ խունկ ծխեցնի* ու եփուդ կրի իմ առջև: Իսրայելացիների* բոլոր հրկիզվող ընծաները ես քո նախահորն ու նրա սերունդներին տվեցի:+
-