-
Ծննդոց 27։38-40Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
38 Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, մի՞թե ընդամենը մի օրհնություն ունես: Ի՜նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՜նձ էլ»: Եվ բարձր ձայնով աղիողորմ լաց եղավ:+ 39 Իսահակն ասաց նրան.
«Երկրի բերրի հողերից հեռու ես բնակվելու՝ երկնքի ցողից զրկված:+ 40 Ողջ կյանքում սրիդ հաշվին ես ապրելու+ և քո եղբորն ես ծառայելու:+ Բայց երբ համբերության բաժակդ լցվի, դու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»:+
-