-
Դատավորներ 14։5, 6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Սամսոնը իր հոր ու մոր հետ գնաց Թամնա: Երբ հասավ Թամնայի խաղողի այգիներին, տեսավ, որ մի առյուծ մռնչալով դեպի իրեն է գալիս: 6 Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց նրան,+ և նա առյուծին երկու կես արեց, ինչպես մի ուլի, մինչդեռ նրա ձեռքին ոչինչ չկար: Սակայն նա իր արածի մասին ո՛չ հորը պատմեց, ո՛չ էլ մորը:
-
-
1 Սամուել 17։34-36Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Դավիթը պատասխանեց Սավուղին. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում,+ պատահում էր, որ առյուծ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում: 35 Ես ընկնում էի հետևից, հարձակվում էի նրա վրա և ոչխարին ազատում նրա երախից: Իսկ երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորթուց,* տապալում էի ու սպանում: 36 Քո ծառան սպանել է թե՛ առյուծ, թե՛ արջ, և այս անթլփատ փղշտացին էլ նույն վախճանը կունենա, որովհետև կենդանի Աստծու զորքին է ծաղրում»:+
-