-
Դանիել 3։23-25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Իսկ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը՝ երեքը միասին, կապված ընկան կրակով բորբոքված հնոցը:
24 Նաբուգոդոնոսոր թագավորը վախից շտապ վեր կացավ և հարցրեց բարձրաստիճան պաշտոնյաներին. «Մի՞թե երեք հոգու չկապեցինք ու գցեցինք կրակի մեջ»: Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ո՛վ թագավոր»: 25 Նա ասաց. «Ես չորս մարդ եմ տեսնում, որոնք կապված չեն ու քայլում են կրակի մեջ, և նրանց ոչ մի վնաս չի լինում: Իսկ չորրորդը աստվածների որդու տեսք ունի»:
-