25 Աստված Քրիստոսին տվել է որպես զոհ,+ որ մարդիկ կարողանան հաշտվել իր հետ՝* հավատ ընծայելով նրա արյանը:+ Աստված դա արել է ցույց տալու համար, որ չի խախտել արդարության իր չափանիշները, երբ մեծահոգաբար ներել է անցյալում մեղք գործած մարդկանց,
7 Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք,+ այո՛, մեղքերի ներում ստացանք:+ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա:
14 ուրեմն որքա՜ն ավելի մեծ արժեք ունի Քրիստոսի արյունը՝+ նրա, ով հավիտենական ոգու առաջնորդությամբ ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց Աստծուն: Այդ արյունը կարող է մաքրել մեր խիղճը փուչ* գործերից,+ որպեսզի կարողանանք սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն:+