Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Թագավորներ 6
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Թագավորներ | Բովանդակություն

      • Սողոմոնը կառուցում է տաճարը (1-38)

        • Խորքի սենյակը (19-22)

        • Քերովբեները (23-28)

        • Փորագրությունները, դռները, ներսի գավիթը (29-36)

        • Տաճարի շինարարությունը տևում է մոտ յոթ տարի (37, 38)

1 Թագավորներ 6։1

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «Իսրայելի որդիների»:

  • *

    Տես հավելված Բ15:

  • *

    Տես հավելված Բ8:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։14, 51
  • +1Թգ 6։37
  • +1Տգ 28։11, 12; 2Տգ 3։1, 2

1 Թագավորներ 6։2

Ծանոթագրություն

  • *

    Այստեղ «տուն» բառը վերաբերում է Սրբություն և Սրբությունների Սրբություն հատվածին:

  • *

    Տաճարի չափսերը՝ մոտ 26,7 × 8,9 × 13,4 մ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 3։3; Եզր 6։3

1 Թագավորներ 6։3

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «Տան տաճարի»:

  • *

    Կամ՝ «լայնությունը»:

  • *

    Մոտ 4,5 մ:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 3։4

1 Թագավորներ 6։4

Զուգահեռ հղումներ

  • +Եզկ 41։26

1 Թագավորներ 6։5

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ երեք կողմում:

  • *

    Բռց.՝ «տաճարի»:

  • *

    Բռց.՝ «խորքի սենյակի»:

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 16։2; 2Տգ 5։7; Եբ 9։3
  • +1Թգ 6։10; Եզկ 41։5, 26

1 Թագավորներ 6։6

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «Կողմնային սենյակների»:

  • *

    Մոտ 2,2 մ:

  • *

    Մոտ 2,7 մ:

  • *

    Մոտ 3,1 մ:

Զուգահեռ հղումներ

  • +Եզկ 41։6, 7

1 Թագավորներ 6։7

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 5։17

1 Թագավորներ 6։8

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «աջ»:

Զուգահեռ հղումներ

  • +Եզկ 41։11

1 Թագավորներ 6։9

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ քառակող գերաններով:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 6։38
  • +1Թգ 5։6; 6։20

1 Թագավորներ 6։10

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 6։5

1 Թագավորներ 6։12

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 17։18, 19; 1Թգ 8։25; 1Տգ 28։9
  • +2Սմ 7։13; 1Տգ 22։9

1 Թագավորներ 6։13

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 25։8; Ղև 26։12; Սղ 132։13
  • +1Տգ 28։20

1 Թագավորներ 6։15

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 5։8; 2Տգ 3։5

1 Թագավորներ 6։16

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 6։5
  • +2Տգ 3։8, 9; Եբ 9։3

1 Թագավորներ 6։17

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «տաճարը»:

  • *

    Մոտ 17,8 մ:

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 9։2

1 Թագավորներ 6։18

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 25։33
  • +1Թգ 7։24

1 Թագավորներ 6։19

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 9։3
  • +Ելք 40։21; 1Թգ 8։6

1 Թագավորներ 6։20

Ծանոթագրություն

  • *

    Սրբությունների Սրբության չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 8,9 մ:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 6։16
  • +Ելք 30։1; 1Թգ 7։48

1 Թագավորներ 6։21

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 26։29; 2Տգ 3։7
  • +Ելք 26։33

1 Թագավորներ 6։22

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 30։1, 3; 40։5

1 Թագավորներ 6։23

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «յուղածառի»: Հավանաբար, խոսքը հալեպյան սոճու մասին է:

Զուգահեռ հղումներ

  • +Ծն 3։24; 2Թգ 19։15; Սղ 99։1
  • +2Տգ 3։10-13; 5։8

1 Թագավորներ 6։27

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ներսի տան մեջ»: Այսինքն՝ Սրբությունների Սրբությունում:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 80։1; Ես 37։16; Եբ 9։4, 5

1 Թագավորներ 6։29

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 3։14
  • +Եզկ 41։17, 18
  • +Ելք 25։33; 1Թգ 6։18

1 Թագավորներ 6։31

Ծանոթագրություն

  • *

    Հավանաբար, խոսքը դռան շրջանակի կառուցվածքի կամ դռների չափսի մասին է:

1 Թագավորներ 6։33

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «տաճարի»:

  • *

    Հավանաբար, խոսքը դռան շրջանակի կառուցվածքի կամ դռների չափսի մասին է:

1 Թագավորներ 6։34

Ծանոթագրություն

  • *

    Հնատիպ ծխնին դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ էր, որ ներքևից հագնում էր շեմի փոսիկի մեջ, իսկ վերևից՝ դռան շրջանակի, ինչի շնորհիվ դուռը բացվում էր:

Զուգահեռ հղումներ

  • +Եզկ 41։24, 25

1 Թագավորներ 6։36

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 27։9; 2Տգ 4։9; 7։7
  • +1Թգ 7։12

1 Թագավորներ 6։37

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Բ15:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 6։1

1 Թագավորներ 6։38

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Բ15:

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 28։11, 12

Ընդհանուր

1 Թագ. 6։1Ելք 12։14, 51
1 Թագ. 6։11Թգ 6։37
1 Թագ. 6։11Տգ 28։11, 12; 2Տգ 3։1, 2
1 Թագ. 6։22Տգ 3։3; Եզր 6։3
1 Թագ. 6։32Տգ 3։4
1 Թագ. 6։4Եզկ 41։26
1 Թագ. 6։5Ղև 16։2; 2Տգ 5։7; Եբ 9։3
1 Թագ. 6։51Թգ 6։10; Եզկ 41։5, 26
1 Թագ. 6։6Եզկ 41։6, 7
1 Թագ. 6։71Թգ 5։17
1 Թագ. 6։8Եզկ 41։11
1 Թագ. 6։91Թգ 6։38
1 Թագ. 6։91Թգ 5։6; 6։20
1 Թագ. 6։101Թգ 6։5
1 Թագ. 6։122 Օր 17։18, 19; 1Թգ 8։25; 1Տգ 28։9
1 Թագ. 6։122Սմ 7։13; 1Տգ 22։9
1 Թագ. 6։13Ելք 25։8; Ղև 26։12; Սղ 132։13
1 Թագ. 6։131Տգ 28։20
1 Թագ. 6։151Թգ 5։8; 2Տգ 3։5
1 Թագ. 6։161Թգ 6։5
1 Թագ. 6։162Տգ 3։8, 9; Եբ 9։3
1 Թագ. 6։17Եբ 9։2
1 Թագ. 6։18Ելք 25։33
1 Թագ. 6։181Թգ 7։24
1 Թագ. 6։19Եբ 9։3
1 Թագ. 6։19Ելք 40։21; 1Թգ 8։6
1 Թագ. 6։201Թգ 6։16
1 Թագ. 6։20Ելք 30։1; 1Թգ 7։48
1 Թագ. 6։21Ելք 26։29; 2Տգ 3։7
1 Թագ. 6։21Ելք 26։33
1 Թագ. 6։22Ելք 30։1, 3; 40։5
1 Թագ. 6։23Ծն 3։24; 2Թգ 19։15; Սղ 99։1
1 Թագ. 6։232Տգ 3։10-13; 5։8
1 Թագ. 6։27Սղ 80։1; Ես 37։16; Եբ 9։4, 5
1 Թագ. 6։292Տգ 3։14
1 Թագ. 6։29Եզկ 41։17, 18
1 Թագ. 6։29Ելք 25։33; 1Թգ 6։18
1 Թագ. 6։34Եզկ 41։24, 25
1 Թագ. 6։36Ելք 27։9; 2Տգ 4։9; 7։7
1 Թագ. 6։361Թգ 7։12
1 Թագ. 6։371Թգ 6։1
1 Թագ. 6։381Տգ 28։11, 12
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Թագավորներ 6։1-38

1 Թագավորներ

6 Իսրայելացիների՝* Եգիպտոսից դուրս գալուց հետո+ 480-րդ տարում՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորելու չորրորդ տարվա զիվ* ամսին,+ այսինքն՝ երկրորդ ամսին, Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը:*+ 2 Տունը,* որ Սողոմոն թագավորը կառուցեց Եհովայի համար, ուներ 60 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 30 կանգուն բարձրություն:*+ 3 Սրբության* առջև գտնվող նախասրահի երկարությունը* 20 կանգուն էր,+ ինչը հավասար էր տան լայնությանը: Իսկ նախասրահի լայնությունը, տան ճակատից հաշված, 10 կանգուն* էր:

4 Տան համար Սողոմոնը պատուհաններ շինեց,+ որոնց խորշերը դեպի դուրս նեղանում էին: 5 Նաև տան պատերին կից՝ ամբողջ տան շուրջը,* մի կողաշենք կառուցեց. այն ձգվում էր Սրբության* և Սրբությունների Սրբության* պատերի շուրջը:+ Կողաշենքի ներսում ողջ երկայնքով նա սենյակներ կառուցեց:+ 6 Կողաշենքի* առաջին հարկի սենյակների լայնությունը հինգ կանգուն* էր, երկրորդ հարկի սենյակներինը՝ վեց կանգուն,* իսկ երրորդ հարկի սենյակներինը՝ յոթ կանգուն.* տան շուրջբոլորը եղող պատերը նա այնպես շարեց, որ դրանք աստիճանաձև բարձրանան վերև, որպեսզի պատերի մեջ ոչինչ չտեղադրվի:+

7 Տունը քարհանքում տաշված քարերից էր կառուցվում,+ ուստի շինարարության ժամանակ ո՛չ մուրճի ձայն էր լսվում, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ այլ երկաթե գործիքի: 8 Կողաշենքի առաջին հարկի մուտքը տան հարավային* կողմում էր:+ Ոլորապտույտ սանդուղքը երկրորդ հարկ էր տանում, երկրորդից էլ՝ երրորդ հարկ: 9 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն:+ Նա տանիքը կառուցեց մայրու փայտից պատրաստված չորսուներով* և մայրու տախտակներով:+ 10 Սողոմոնը կողմնային սենյակները կառուցեց տան ողջ երկայնքով,+ յուրաքանչյուրը՝ հինգ կանգուն բարձրությամբ: Դրանք մայրու փայտից պատրաստված չորսուներով միացված էին տանը:

11 Այդ ընթացքում Եհովան ասաց Սողոմոնին. 12 «Եթե հետևես իմ կանոններին, իրագործես իմ դատավճիռները, պահես իմ բոլոր պատվիրաններն ու առաջնորդվես դրանցով,+ ես կկատարեմ քեզ վերաբերող այն խոստումը, որ տվել եմ քո հորը՝ Դավթին՝ կապված այս տան հետ, որը դու կառուցում ես:+ 13 Ես կբնակվեմ իսրայելացիների մեջ+ ու չեմ լքի Իսրայելին՝ իմ ժողովրդին»:+

14 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն: 15 Տան պատերը հատակից մինչև առաստաղ նա ներսից երեսպատեց մայրու տախտակներով, իսկ տան հատակը՝ գիհու տախտակներով:+ 16 Հետո տան հետևի պատից չափեց 20 կանգուն և այդ հատվածը առանձնացրեց մայրու տախտակներով՝ հատակից մինչև առաստաղ. տան ներսում նա կառուցեց խորքի սենյակը՝+ Սրբությունների Սրբությունը:+ 17 Տան առջևի մասը՝ Սրբությունը,*+ 40 կանգուն* էր: 18 Տան ներսում՝ մայրու փայտերի վրա, փորագրված էին բացված ծաղիկների+ ու վայրի ձմերուկների նախշեր:+ Ամեն ինչ երեսպատված էր մայրու փայտով. ոչ մի քար չէր երևում:

19 Սողոմոնը տան ներսում պատրաստեց խորքի սենյակը,+ որպեսզի Եհովայի ուխտի տապանակն այնտեղ դրվի:+ 20 Այդ սենյակն ուներ 20 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 20 կանգուն բարձրություն:*+ Նա այն պատեց մաքուր ոսկով, իսկ խնկարկության սեղանը՝+ մայրու փայտով: 21 Սողոմոնը տունը ներսից մաքուր ոսկով պատեց+ և ոսկե շղթա անցկացրեց խորքի սենյակի դիմացով.+ այդ սենյակը նույնպես ոսկով էր պատված: 22 Տունը նա ամբողջությամբ ոսկով պատեց, ամբողջությամբ ոսկով պատեց նաև խնկարկության սեղանը,+ որը խորքի սենյակի մոտ էր:

23 Խորքի սենյակում Սողոմոնը սոճու* փայտից երկու քերովբե+ պատրաստեց, յուրաքանչյուրը՝ տասը կանգուն բարձրությամբ:+ 24 Առաջին քերովբեի յուրաքանչյուր թևը հինգ կանգուն էր: Մի թևի ծայրից մյուս թևի ծայրը տասը կանգուն էր: 25 Երկրորդ քերովբեի մի թևի ծայրից մյուս թևի ծայրը ևս տասը կանգուն էր: Երկու քերովբեներն էլ նույն չափն ու ձևն ունեին: 26 Յուրաքանչյուր քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր: 27 Հետո նա քերովբեները+ խորքի սենյակում* դրեց: Քերովբեների թևերը լայն բացված էին, այնպես որ մեկի թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդինը՝ մյուս պատին: Նրանց մյուս թևերը սենյակի մեջտեղում իրար էին դիպչում: 28 Քերովբեները նա ոսկով պատեց:

29 Տան երկու սենյակների բոլոր պատերի վրա Սողոմոնը քերովբեների պատկերներ+ և արմավենիների+ ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց,+ 30 իսկ սենյակների հատակը ոսկով պատեց: 31 Խորքի սենյակի մուտքի համար նա պատրաստեց դռներ, որոնք սոճու փայտից էին, ինչպես նաև կողմնասյուներ և դռների կողափայտեր. մուտքը մեկ հինգերորդ մասն էր:* 32 Սոճու փայտից պատրաստված երկու դռների վրա նա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դռները ոսկով պատեց: Քերովբեների պատկերներն ու արմավենիների նախշերը նա պատեց ոսկու նրբաթիթեղով: 33 Նույն ձևով Սողոմոնը սոճու փայտից կողափայտեր պատրաստեց Սրբության* մուտքի համար, որը մեկ չորրորդ մասն էր:* 34 Նաև գիհու փայտից երկու դուռ պատրաստեց: Յուրաքանչյուր դուռ ուներ երկու փեղկ,+ որոնք պտտվում էին ծխնիների* վրա: 35 Նա դռների վրա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դրանք պատեց ոսկու նրբաթիթեղով:

36 Սողոմոնը ներսի գավիթի*+ պատը կառուցեց երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու գերաններով:+

37 Այսպիսով՝ 4-րդ տարվա զիվ* ամսին դրվեց Եհովայի տան հիմքը,+ 38 իսկ 11-րդ տարվա բուլ,* այսինքն՝ 8-րդ ամսին ամբողջ շինարարությունն ավարտվեց. ամեն ինչ մանրամասնորեն արվեց ըստ նախագծի:+ Սողոմոնը տաճարը կառուցեց 7 տարում:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը