Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հայտնություն 18
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Հայտնություն | Բովանդակություն

      • «Մեծ Բաբելոնի» անկումը (1-8)

        • «Դո՛ւրս արի նրա միջից, ի՛մ ժողովուրդ» (4)

      • Սուգ՝ Բաբելոնի կործանման համար (9-19)

      • Ուրախություն երկնքում՝ Բաբելոնի կործանման համար (20)

      • Բաբելոնը քարի նման կգցվի ծովը (21-24)

Հայտնություն 18։2

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «ամեն շնչի», «ամեն օդի», «ներշնչմամբ փոխանցված ամեն խոսքի»:

Զուգահեռ հղումներ

  • +Ես 21։9; Եր 51։8; Հտն 14։8
  • +Ես 13։21; Եր 50։39

Հայտնություն 18։3

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «բարկություն»:

  • *

    Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 51։7
  • +Հտն 17։1, 2

Հայտնություն 18։4

Զուգահեռ հղումներ

  • +Ես 48։20; 52։11; Եր 50։8
  • +Եր 51։6, 45; 2Կթ 6։17

Հայտնություն 18։5

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հանցանքները»:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 51։9
  • +Հտն 16։19

Հայտնություն 18։6

Զուգահեռ հղումներ

  • +Եր 50։29; 2Թղ 1։6
  • +Սղ 137։8; Եր 50։15
  • +Սղ 75։8
  • +Հտն 16։19

Հայտնություն 18։7

Զուգահեռ հղումներ

  • +Ես 47։7-9

Հայտնություն 18։8

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 21։9
  • +Եր 50։34

Հայտնություն 18։9

Ծանոթագրություն

  • *

    Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Հայտնություն 18։10

Զուգահեռ հղումներ

  • +Դն 4։30

Հայտնություն 18։13

Ծանոթագրություն

  • *

    Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

  • *

    Կամ՝ «մարդկանց հոգիներ»:

Հայտնություն 18։16

Ծանոթագրություն

  • *

    Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:

Զուգահեռ հղումներ

  • +Հտն 17։4

Հայտնություն 18։19

Զուգահեռ հղումներ

  • +Ես 47։11

Հայտնություն 18։20

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սրբեր»:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 51։48
  • +Հտն 14։12
  • +2 Օր 32։43; Հռ 12։19; Հտն 6։9, 10; 19։1, 2

Հայտնություն 18։21

Զուգահեռ հղումներ

  • +Եր 51։63, 64

Հայտնություն 18։23

Զուգահեռ հղումներ

  • +Ես 47։9; Գղ 5։19, 20

Հայտնություն 18։24

Զուգահեռ հղումներ

  • +Հտն 6։9, 10; 16։5, 6
  • +Ծն 9։6; Եր 51։49

Ընդհանուր

Հայտն. 18։2Ես 21։9; Եր 51։8; Հտն 14։8
Հայտն. 18։2Ես 13։21; Եր 50։39
Հայտն. 18։3Եր 51։7
Հայտն. 18։3Հտն 17։1, 2
Հայտն. 18։4Ես 48։20; 52։11; Եր 50։8
Հայտն. 18։4Եր 51։6, 45; 2Կթ 6։17
Հայտն. 18։5Եր 51։9
Հայտն. 18։5Հտն 16։19
Հայտն. 18։6Եր 50։29; 2Թղ 1։6
Հայտն. 18։6Սղ 137։8; Եր 50։15
Հայտն. 18։6Սղ 75։8
Հայտն. 18։6Հտն 16։19
Հայտն. 18։7Ես 47։7-9
Հայտն. 18։8Ղև 21։9
Հայտն. 18։8Եր 50։34
Հայտն. 18։10Դն 4։30
Հայտն. 18։16Հտն 17։4
Հայտն. 18։19Ես 47։11
Հայտն. 18։20Եր 51։48
Հայտն. 18։20Հտն 14։12
Հայտն. 18։202 Օր 32։43; Հռ 12։19; Հտն 6։9, 10; 19։1, 2
Հայտն. 18։21Եր 51։63, 64
Հայտն. 18։23Ես 47։9; Գղ 5։19, 20
Հայտն. 18։24Հտն 6։9, 10; 16։5, 6
Հայտն. 18։24Ծն 9։6; Եր 51։49
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հայտնություն 18։1-24

Հայտնություն

18 Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որն իջնում էր երկնքից, և նա մեծ իշխանություն ուներ: Երկիրը լուսավորվեց նրա փառքից: 2 Նա բարձր ձայնով գոչեց. «Ընկա՜վ, ընկա՜վ Մեծ Բաբելոնը:+ Նա դարձավ դևերի բնակության վայր, պիղծ ոգիների* և անմաքուր ու գարշելի թռչունների թաքստոց:+ 3 Բոլոր ազգերը կրքեր* բորբոքող նրա անբարոյականության* գինու զոհը դարձան,+ երկրի թագավորները նրա հետ անբարոյականություն գործեցին,+ և երկրի վաճառականները հարստացան նրա անամոթ պերճանքի հաշվին»:

4 Ապա երկնքից մեկ ուրիշ ձայն լսեցի, որն ասաց. «Դո՛ւրս արի նրա միջից, ի՛մ ժողովուրդ,+ որ մասնակից չլինես նրա մեղքերին, և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան:+ 5 Նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք,+ և Աստված հիշել է նրա անարդար գործերը:*+ 6 Ինչպես որ նա վարվեց ուրիշների հետ, նույն կերպ հատուցեք նրան,+ նրա արածների դիմաց կրկնակի՛ հատուցեք:+ Այն բաժակը,+ որը նա լցրեց, կրկնակի՛ լցրեք նրա համար:+ 7 Ինչ չափով որ նա փառավորեց իրեն և ապրեց անամոթ պերճանքի մեջ, այդ չափի տանջանքով ու սգով էլ հատուցեք նրան: Որովհետև նա մտածում է. «Ես թագուհի եմ, ես այրի չեմ ու երբեք չեմ սգա»:+ 8 Այդ պատճառով մեկ օրում նրա վրա պատուհասներ կգան՝ մահ, սուգ և սով, ու նա վերջնականապես կայրվի,+ որովհետև Եհովա* Աստված՝ նրան դատողը, զորեղ է:+

9 Երկրի թագավորները, որոնք նրա հետ անբարոյականություն* գործեցին ու ապրեցին անամոթ պերճանքի մեջ, կողբան նրա վրա և վշտից կուրծք կծեծեն, երբ տեսնեն նրա այրվելու ծուխը: 10 Վախենալով նույն տանջանքներին արժանանալուց՝ նրանք հեռվում կկանգնեն ու կասեն. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,+ հզո՛ր քաղաք Բաբելոն, մեկ ժամում եկավ քո դատաստանը»:

11 Երկրի վաճառականները նույնպես կողբան և սուգ կանեն նրա վրա, որովհետև այլևս չի լինի մեկը, որ գնի իրենց ապրանքը՝ 12 ոսկի և արծաթ, թանկարժեք քարեր ու մարգարիտներ, բարձրորակ կտավ, մետաքս, մանուշակագույն և ալ կարմիր կտորներ, բուրավետ փայտից, փղոսկրից, թանկարժեք փայտից, պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված տարբեր իրեր, 13 դարչին, հնդկական համեմունք, խունկ, անուշահոտ յուղ, կնդրուկ,* գինի, ձիթապտղի յուղ, ընտիր ալյուր, ցորեն, ցլեր, ոչխարներ, ձիեր, կառքեր, ինչպես նաև ստրուկներ և այլ մարդիկ:* 14 Այն հասած պտուղը, որը ցանկացար, այլևս քոնը չէ, և քո բոլոր նրբահամ ուտեստներն ու շքեղ բաները չքվել են՝ իսպառ վերացել:

15 Վաճառականները, որոնք հարստացան նրա շնորհիվ, վախենալով նույն տանջանքներին արժանանալուց, հեռվում կկանգնեն, կողբան ու սուգ կանեն՝ 16 ասելով. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ բարձրորակ կտավ, մանուշակագույն* և ալ կարմիր հագուստ էիր հագել և շքեղ զարդարվել էիր ոսկյա զարդերով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով,+ 17 որովհետև մեկ ժամում այդ մեծ հարստությունը հօդս ցնդեց»:

Եվ բոլոր նավապետները, նավագնացները, նավաստիներն ու բոլոր նրանք, ովքեր ապրուստ են վաստակում ծովից, կանգնեցին հեռվում 18 և տեսնելով նրա այրվելու ծուխը՝ գոչեցին. «Ո՞ր քաղաքն է այս մեծ քաղաքի նման»: 19 Նրանք իրենց գլուխներին հող լցրին և ողբալով ու սգալով գոչեցին. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաքին, որի ճոխության շնորհիվ բոլոր նավատերերը հարստացան. մեկ ժամում նա կործանվեց»:+

20 Ուրախացե՛ք, ո՛վ երկինք,+ և դո՛ւք, սրբե՛ր,*+ առաքյալնե՛ր և մարգարենե՛ր, քանի որ հանուն ձեզ՝ Աստված նրա դեմ դատավճիռ է կայացրել»:+

21 Ապա մի զորեղ հրեշտակ աղացքարի նման քար վերցրեց ու այն ծովը նետեց՝ ասելով. «Այսպիսի արագությամբ վայր կգցվի մեծ քաղաք Բաբելոնը, և նա այլևս չի լինի:+ 22 Քո մեջ, Բաբելո՛ն, այլևս չի լսվի քնար նվագող երգիչների ու սրինգների, շեփորների ու մյուս երաժշտական գործիքների ձայնը, և ոչ մի արհեստավոր այլևս չի լինի, աղացքարի ձայն երբևէ չի լսվի, 23 ճրագի լույս չի փայլի քո մեջ, և փեսայի ու հարսի ձայն այլևս չի լսվի, քանի որ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին, և բոլոր ազգերը մոլորվեցին քո ոգեհարցությամբ:+ 24 Այո՛, նա մեղավոր է ճանաչվել մարգարեների, սրբերի+ և երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը թափելու համար»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը