Հոբ
6 Այդ ժամանակ Հոբը պատասխանեց.
2 «Ա՜խ, եթե միայն իմ ողջ տառապանքը+ կշռվեր,
Դժբախտությանս հետ միասին կշեռքին դրվեր...
4 Ամենակարողի թունավոր նետերն ինձ խոցել են,
Ներսս դրանց թույնով է լցվել:+
Աստծու բերած սարսափները ինձ պաշարել են:
5 Մի՞թե վայրի էշը+ հուսահատ կզռա, եթե ուտելու խոտ ունենա,
Կամ մի՞թե ցուլը ողբաձայն կբառաչի, եթե կեր ունենա:
6 Մի՞թե հնարավոր է առանց աղ ուտել անհամ բաները
Կամ հաճույքով համտեսել տուղտի* հյութը:
7 Այդպիսի բաների դիպչելուց ես հրաժարվում եմ,
Դրանք ասես փչացած ուտելիք լինեն:
8 Երանի՜ թե խնդրանքս կատարվեր,
Եվ Աստված ցանկությունս իրականացներ:
9 Երանի՜ թե Աստված կամենար ինձ կործանել,
Իր ձեռքը մեկներ ու կյանքիս վերջ դներ:+
10 Դա արդեն իսկ ինձ համար մխիթարություն կլիներ:
Չնայած տանջալից ցավերին՝ ես ուրախությունից կցատկոտեի,
Քանի որ Սուրբ Աստծու+ ասածները չեմ մերժում երբեք:
11 Մի՞թե ես այդքան ուժ ունեմ, որ շարունակեմ սպասել,+
Մի՞թե որևէ լավ բանի հույս ունեմ, որ շարունակեմ ապրել:
12 Քա՞ր եմ, ի՞նչ է,
Կամ մի՞թե մարմինս երկաթից* է:
13 Մի՞թե կարող եմ ինչ-որ կերպ օգնել ինքս ինձ,
Երբ զրկվել եմ օգնության ամեն միջոցից:
14 Նա, ով հրաժարվում է հավատարիմ սեր դրսևորել դրացու հանդեպ,+
Ի վերջո կկորցնի նաև վախը Ամենակարողի հանդեպ:+
16 Դրանք պղտորվում են սառույցի հալոցքից
Եվ վարարում իրենց մեջ լցված հալվող ձներից,
17 Բայց գալիս է ժամանակը, ցամաքում-վերանում են,
Շոգ եղանակին չորանում են:
18 Ոլոր-մոլոր է դրանց ընթացքը,
Հոսում են դեպի անապատ ու չքանում են:
20 Դրանց վրա հույս դնելով՝ նրանք ամոթով են մնում,
Գալով այնտեղ՝ միայն հիասթափություն են ապրում:
22 Մի՞թե ձեզ ասել եմ՝ «Մի բան տվեք ինձ»,
Կամ խնդրել, որ ինձ օգնելու համար ինչ-որ մեկին նվեր տաք ձեր ունեցվածքից:
23 Խնդրե՞լ եմ, որ ազատեք ինձ թշնամու ձեռքից
Ու փրկեք* ինձ հալածողներից:
24 Խրատեք ինձ, ես լուռ կմնամ,+
Օգնեք՝ սխալս հասկանամ:
26 Կարծում եք՝ տեղի՞ն է քննադատել իմ խոսքերը,
Հուսալքված մարդու խոսքերը,+ որ քամի են:
28 Ուստի հիմա ինձ նայեք,
Ես ձեր երեսին սուտ չեմ ասի երբեք:
29 Խնդրում եմ, մեկ անգամ էլ մտածեք.
Իմ մասին սխալ դատողություններ մի՛ արեք:
Այո՛, մեկ անգամ էլ մտածեք.
Արդարությունս մինչև հիմա անխախտ է:
30 Չէ՞ որ լեզուս սխալ բաներ չի խոսում,
Չէ՞ որ ես գիտեմ՝* ինչ ցավ եմ կրում»: