Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եբրայեցիներ 1
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Եբրայեցիներ | Բովանդակություն

      • Աստված խոսում է իր Որդու միջոցով (1-4)

      • Որդին բարձր է հրեշտակներից (5-14)

Եբրայեցիներ 1։1

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 24։3; Թվ 12։8; Եր 7։25

Եբրայեցիներ 1։2

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ստեղծել է համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 17։5
  • +Սղ 2։8
  • +Հվ 1։3; 1Կթ 8։6; Կղ 1։16

Եբրայեցիներ 1։3

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 1։14; 17։5
  • +Կղ 1։15
  • +Եբ 9։26
  • +Սղ 110։1; Գրծ 2։32, 33; 7։55

Եբրայեցիներ 1։4

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «անունով»:

Զուգահեռ հղումներ

  • +Եփ 1։20, 21; 1Պտ 3։22
  • +Գրծ 4։12; Փպ 2։9, 10

Եբրայեցիներ 1։5

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 2։7
  • +2Սմ 7։14; Մկ 1։11; Ղկ 9։35; 2Պտ 1։17

Եբրայեցիներ 1։6

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 1։14; Հռ 8։29; Կղ 1։15

Եբրայեցիներ 1։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ոգիներ»:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 91։11; Ղկ 22։43
  • +Սղ 104։4

Եբրայեցիներ 1։8

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «քո գահի հիմքն է»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 28։18; Հտն 3։21

Եբրայեցիներ 1։9

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «Դավթի սերնդի մյուս թագավորներին»:

Զուգահեռ հղումներ

  • +Ես 61։1; Ղկ 3։21, 22; 4։18
  • +Սղ 45։6, 7

Եբրայեցիներ 1։12

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 102։25-27

Եբրայեցիներ 1։13

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 110։1; Մթ 22։44

Եբրայեցիներ 1։14

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ծառայելու»:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 34։7; 91։11; Գրծ 5։18, 19

Ընդհանուր

Եբր. 1։1Ելք 24։3; Թվ 12։8; Եր 7։25
Եբր. 1։2Մթ 17։5
Եբր. 1։2Սղ 2։8
Եբր. 1։2Հվ 1։3; 1Կթ 8։6; Կղ 1։16
Եբր. 1։3Հվ 1։14; 17։5
Եբր. 1։3Կղ 1։15
Եբր. 1։3Եբ 9։26
Եբր. 1։3Սղ 110։1; Գրծ 2։32, 33; 7։55
Եբր. 1։4Եփ 1։20, 21; 1Պտ 3։22
Եբր. 1։4Գրծ 4։12; Փպ 2։9, 10
Եբր. 1։5Սղ 2։7
Եբր. 1։52Սմ 7։14; Մկ 1։11; Ղկ 9։35; 2Պտ 1։17
Եբր. 1։6Հվ 1։14; Հռ 8։29; Կղ 1։15
Եբր. 1։7Սղ 91։11; Ղկ 22։43
Եբր. 1։7Սղ 104։4
Եբր. 1։8Մթ 28։18; Հտն 3։21
Եբր. 1։9Ես 61։1; Ղկ 3։21, 22; 4։18
Եբր. 1։9Սղ 45։6, 7
Եբր. 1։12Սղ 102։25-27
Եբր. 1։13Սղ 110։1; Մթ 22։44
Եբր. 1։14Սղ 34։7; 91։11; Գրծ 5։18, 19
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Եբրայեցիներ 1։1-14

Եբրայեցիներ

1 Անցյալում Աստված բազմիցս տարբեր կերպերով խոսել է մեր նախահայրերի հետ մարգարեների միջոցով:+ 2 Իսկ հիմա՝ այս օրերի վերջում, նա մեզ հետ խոսում է Որդու միջոցով,+ որին ամեն ինչի ժառանգ է նշանակել+ և որի միջոցով ստեղծել է երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան:*+ 3 Նա արտացոլում է Աստծու փառքը+ և նրա էության ճշգրիտ պատկերն է:+ Նա ամեն բան պահպանում է նրա զորավոր խոսքով: Մեզ մեղքերից մաքրելուց հետո+ նա նստել է երկնքում՝ Մեծափառ Աստծու աջ կողմում:+ 4 Այդպիսով նա հրեշտակներից ավելի բարձր դիրք է ստացել+ և իր հեղինակությամբ* գերազանցում է նրանց:+

5 Հրեշտակներից ո՞ր մեկին է Աստված երբևէ ասել. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ Կամ մի՞թե ասել է. «Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու»:+ 6 Իսկ այն ժամանակի վերաբերյալ, երբ նա կրկին երկիր կուղարկի իր Առաջնեկին,+ ասում է. «Աստծու բոլոր հրեշտակները թող խոնարհվեն նրա առաջ»:

7 Բացի այդ՝ հրեշտակների մասին ասում է. «Դու քո հրեշտակներին դարձնում ես զորեղ ուժ,* քո ծառաներին՝+ կրակի բոց»:+ 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստված առհավետ քո գահն է,*+ քո թագավորության գավազանը արդարության գավազան է: 9 Դու սիրում ես արդարությունը և ատում անօրենությունը: Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել է+ և ավելի մեծ ուրախություն է պարգևել, քան մյուս թագավորներին»:*+ 10 Նաև ասվում է. «Ո՛վ Տեր, սկզբից դու գցեցիր երկրի հիմքերը, քո ձեռքի գործն է երկինքը: 11 Դրանք կվերանան, բայց դու կմնաս: Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն: 12 Դու կծալես դրանք թիկնոցի պես ու կփոխես հանդերձի պես: Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա»:+

13 Հրեշտակներից ո՞ր մեկի մասին է նա երբևէ ասել. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»:+ 14 Չէ՞ որ նրանք բոլորն էլ Աստծուն սուրբ ծառայություն մատուցող ոգիներ են,+ որ ուղարկվում են օգնելու* նրանց, ում նա փրկելու է:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը