Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Կորնթացիներ 7
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Խորհուրդներ՝ չամուսնացածներին և ամուսնացածներին (1-16)

      • Մնացեք այն կարգավիճակում, որում եղել եք, երբ կանչվել եք (17-24)

      • Չամուսնացածներ և այրիներ (25-40)

        • Ամուրիության առավելությունները (32-35)

        • Ամուսնացեք «միայն Տիրոջ հետևորդի հետ» (39)

1 Կորնթացիներ 7։1

Ծանոթագրություն

  • *

    Խոսքը սեռական հարաբերություն չունենալու, այսինքն՝ չամուսնանալու մասին է:

1 Կորնթացիներ 7։2

Ծանոթագրություն

  • *

    Հուն. պոռնեյա-ի հոգնակի ձևը: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Զուգահեռ հղումներ

  • +Առ 5։18, 19
  • +Ծն 2։24; Եբ 13։4

1 Կորնթացիներ 7։3

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 21։10; 1Կթ 7։5

1 Կորնթացիներ 7։6

Ծանոթագրություն

  • *

    Ըստ ամենայնի, խոսքը 2-րդ համարում ասվածի մասին է:

1 Կորնթացիներ 7։7

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 19։10, 11

1 Կորնթացիներ 7։8

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։39, 40; 9։5

1 Կորնթացիներ 7։9

Զուգահեռ հղումներ

  • +1Թղ 4։4, 5; 1Տմ 5։11, 14

1 Կորնթացիներ 7։10

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 5։32; 19։6

1 Կորնթացիներ 7։11

Զուգահեռ հղումներ

  • +Մկ 10։11; Ղկ 16։18

1 Կորնթացիներ 7։12

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։25, 40

1 Կորնթացիներ 7։15

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «առանձնանալ»:

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 12։14

1 Կորնթացիներ 7։16

Զուգահեռ հղումներ

  • +1Պտ 3։1, 2

1 Կորնթացիներ 7։17

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։7

1 Կորնթացիներ 7։18

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 21։20
  • +Գրծ 10։45; 15։1, 24; Գղ 5։2

1 Կորնթացիներ 7։19

Զուգահեռ հղումներ

  • +Գղ 6։15; Կղ 3։11
  • +Ժղ 12։13; Եր 7։23; Հռ 2։25; Գղ 5։6; 1Հվ 5։3

1 Կորնթացիներ 7։20

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։17

1 Կորնթացիներ 7։21

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ստրո՞ւկ»:

Զուգահեռ հղումներ

  • +Գղ 3։28

1 Կորնթացիներ 7։22

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 8։36; Փմ 15, 16

1 Կորնթացիներ 7։23

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 6։19, 20; Եբ 9։12; 1Պտ 1։18, 19

1 Կորնթացիներ 7։25

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «կույսերին»: Վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց:

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։12, 40

1 Կորնթացիներ 7։27

Զուգահեռ հղումներ

  • +Մղք 2։16; Մթ 19։6; Եփ 5։33

1 Կորնթացիներ 7։28

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «նեղություն կունենան մարմնում»:

1 Կորնթացիներ 7։29

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 13։11; 1Պտ 4։7

1 Կորնթացիներ 7։33

Զուգահեռ հղումներ

  • +1Տմ 5։8

1 Կորնթացիներ 7։34

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ոգով»:

Զուգահեռ հղումներ

  • +1Տմ 5։5

1 Կորնթացիներ 7։36

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «որ սխալ է վարվում իր կուսության հանդեպ»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 19։12; 1Կթ 7։28

1 Կորնթացիներ 7։37

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «սրտում»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 19։10, 11

1 Կորնթացիներ 7։38

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։32

1 Կորնթացիներ 7։39

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ննջի»:

  • *

    Բռց.՝ «Տիրոջով»:

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 7։2
  • +Ծն 24։2, 3; 2 Օր 7։3, 4; Նեեմ 13։25, 26; 2Կթ 6։14

Ընդհանուր

1 Կորնթ. 7։2Առ 5։18, 19
1 Կորնթ. 7։2Ծն 2։24; Եբ 13։4
1 Կորնթ. 7։3Ելք 21։10; 1Կթ 7։5
1 Կորնթ. 7։7Մթ 19։10, 11
1 Կորնթ. 7։81Կթ 7։39, 40; 9։5
1 Կորնթ. 7։91Թղ 4։4, 5; 1Տմ 5։11, 14
1 Կորնթ. 7։10Մթ 5։32; 19։6
1 Կորնթ. 7։11Մկ 10։11; Ղկ 16։18
1 Կորնթ. 7։121Կթ 7։25, 40
1 Կորնթ. 7։15Եբ 12։14
1 Կորնթ. 7։161Պտ 3։1, 2
1 Կորնթ. 7։171Կթ 7։7
1 Կորնթ. 7։18Գրծ 21։20
1 Կորնթ. 7։18Գրծ 10։45; 15։1, 24; Գղ 5։2
1 Կորնթ. 7։19Գղ 6։15; Կղ 3։11
1 Կորնթ. 7։19Ժղ 12։13; Եր 7։23; Հռ 2։25; Գղ 5։6; 1Հվ 5։3
1 Կորնթ. 7։201Կթ 7։17
1 Կորնթ. 7։21Գղ 3։28
1 Կորնթ. 7։22Հվ 8։36; Փմ 15, 16
1 Կորնթ. 7։231Կթ 6։19, 20; Եբ 9։12; 1Պտ 1։18, 19
1 Կորնթ. 7։251Կթ 7։12, 40
1 Կորնթ. 7։27Մղք 2։16; Մթ 19։6; Եփ 5։33
1 Կորնթ. 7։29Հռ 13։11; 1Պտ 4։7
1 Կորնթ. 7։331Տմ 5։8
1 Կորնթ. 7։341Տմ 5։5
1 Կորնթ. 7։36Մթ 19։12; 1Կթ 7։28
1 Կորնթ. 7։37Մթ 19։10, 11
1 Կորնթ. 7։381Կթ 7։32
1 Կորնթ. 7։39Հռ 7։2
1 Կորնթ. 7։39Ծն 24։2, 3; 2 Օր 7։3, 4; Նեեմ 13։25, 26; 2Կթ 6։14
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Կորնթացիներ 7։1-40

1 Կորնթացիներ

7 Իսկ հիմա անդրադառնամ այն հարցերին, որոնց մասին գրել էիք: Լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի,* 2 սակայն քանի որ անբարոյականությունը* տարածված է, ամեն տղամարդ թող իր կինն ունենա,+ և ամեն կին՝ իր ամուսինը:+ 3 Թող ամուսինը իր կնոջ պարտքը տա, կինն էլ՝ իր ամուսնու:+ 4 Կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինն է, նմանապես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինն է: 5 Իրար մի՛ զրկեք, և եթե անգամ որոշեք միառժամանակ այդպես վարվել աղոթքին ժամանակ հատկացնելու նպատակով, ապա դա պետք է լինի միայն ձեր փոխադարձ համաձայնությամբ: Հետո դարձյալ իրար մերձեցեք, որ չլինի թե Սատանան փորձի ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել: 6 Ինչ վերաբերում է վերևում ասածիս,* թեև դեմ չեմ, որ այդպես վարվեք, բայց դա մի՛ ընդունեք որպես հրահանգ: 7 Ես կուզեի, որ բոլորը ինձ պես լինեին: Այդուհանդերձ, Աստված ամեն մեկին իր պարգևն է տվել,+ այնպես որ մեկն ամուսնանում է, մյուսն էլ՝ մնում ամուրի:

8 Իսկ չամուսնացածներին և այրիներին ասում եմ, որ ավելի լավ է՝ նրանք ինձ պես մնան:+ 9 Բայց եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է՝ ամուսնանան, քան նրանց մեջ բուռն կրքեր բորբոքվեն:+

10 Ամուսնացածներին հետևյալ հրահանգներն եմ տալիս, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Տերը: Կինը չպետք է առանձնանա իր ամուսնուց:+ 11 Բայց եթե առանձնանա, թող առանց ամուսնանալու մնա, իսկ եթե չի ուզում այդպես մնալ, թող հաշտվի իր ամուսնու հետ: Ամուսինն էլ չպետք է թողնի իր կնոջը:+

12 Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ասում եմ (այո՛, ոչ թե Տերը, այլ ես).+ եթե որևէ եղբոր կինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող եղբայրը չթողնի նրան: 13 Եթե որևէ կնոջ ամուսինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող կինը չթողնի իր ամուսնուն: 14 Հավատը չկիսող ամուսնու հետ միությունը սրբացված է իր կնոջ շնորհիվ, և հավատը չկիսող կնոջ հետ միությունը սրբացված է իր հավատացյալ ամուսնու շնորհիվ, այլապես ձեր երեխաները անմաքուր կլինեին, սակայն հիմա նրանք սուրբ են Աստծու աչքին: 15 Բայց եթե հավատը չկիսող կողակիցը որոշի հեռանալ,* թող հեռանա: Այդ դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորված չէ ապրել նրա հետ: Աստված ձեզ կանչել է, որ խաղաղության մեջ ապրեք:+ 16 Ո՛վ կին, եթե մնաս ամուսնուդ հետ, ի՞նչ գիտես, գուցե փրկես նրան:+ Եվ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, գուցե փրկես կնոջդ:

17 Թող ամեն մեկը ապրի Եհովայից* բաժին ստացած կյանքը, ապրի այն կարգավիճակում, որում գտնվում էր, երբ Աստված կանչեց նրան:+ Այս հրահանգը տալիս եմ բոլոր ժողովներին: 18 Ինչ-որ մեկը թլփատվա՞ծ էր, երբ կանչվեց, թող մնա այդպիսին:+ Ինչ-որ մեկը անթլփա՞տ էր, երբ կանչվեց, թող չթլփատվի:+ 19 Նշանակություն չունի՝ մարդը թլփատված է, թե անթլփատ:+ Կարևորը Աստծու պատվիրանները պահելն է:+ 20 Ինչ կարգավիճակում յուրաքանչյուրը կանչվել է, թող այդպես էլ մնա:+ 21 Երբ կանչվեցիր, ծառա՞* էիր: Թող դա քեզ չմտահոգի:+ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, օգտվիր այդ հնարավորությունից: 22 Ցանկացած մեկը, ով, ծառա լինելով, կանչվել է, որ դառնա Տիրոջ աշակերտ, ազատված է ու պատկանում է Տիրոջը:+ Նմանապես նա, ով կանչվել է՝ լինելով ազատ մարդ, Քրիստոսի ծառան է: 23 Ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի այլևս մարդկանց ծառա մի՛ դարձեք: 24 Եղբայրնե՛ր, ինչ կարգավիճակում էլ յուրաքանչյուրդ եղել եք, երբ կանչվել եք, այդպես էլ մնացեք Աստծու առաջ:

25 Ինչ վերաբերում է չամուսնացածներին,* ես Տիրոջից ոչ մի հրահանգ չեմ ստացել, այլ իմ կարծիքն եմ արտահայտում+ որպես մեկը, ում հանդեպ Տերը գթասրտություն է դրսևորել, և ում կարելի է վստահել: 26 Կարծում եմ՝ լավագույնն այն է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ կա, քանի որ դժվար ժամանակներում ենք ապրում: 27 Ամուսնությամբ կապվա՞ծ ես կնոջ հետ. ազատություն մի՛ փնտրիր:+ Կին չունե՞ս. կին մի՛ փնտրիր: 28 Բայց եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի: Ամուրին, ով ամուսնանում է, մեղք չի գործում: Սակայն ամուսնացողները նոր դժվարություններ կունենան իրենց կյանքում:* Իսկ ես փորձում եմ զերծ պահել ձեզ այդ ամենից:

29 Եղբայրնե՛ր, նաև ուզում եմ ասել, որ քիչ ժամանակ է մնացել:+ Այսուհետ կին ունեցողները թող լինեն ասես չունեցողներ, 30 սգացողները՝ ասես չսգացողներ, ուրախացողները՝ ասես չուրախացողներ, ինչ-որ բան գնողները՝ ասես դրանք չունեցողներ, 31 և աշխարհից օգտվողները թող լինեն ոչ լիարժեքորեն օգտվողներ, քանի որ այս աշխարհի բեմում տեսարանը փոխվում է: 32 Ես իսկապես ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք: Չամուսնացած տղամարդը Տիրոջ գործով է մտահոգվում՝ ձգտելով Տիրոջ հավանությունը ստանալ: 33 Իսկ ամուսնացած տղամարդը մտահոգվում է աշխարհիկ հոգսերով՝+ ձգտելով իր կնոջ հավանությունը ստանալ, 34 և այդպես երկու կես է լինում: Նմանապես ամուսին չունեցող կինը և կույսը Տիրոջ գործով են մտահոգվում՝+ ջանալով սուրբ լինել թե՛ մարմնով, թե՛ մտքով:* Բայց ամուսնացած կինը աշխարհիկ հոգսերով է մտահոգվում՝ ձգտելով իր ամուսնու հավանությունը ստանալ: 35 Սա ձեր օգտի համար եմ ասում, ոչ թե ձեզ վրա սահմանափակումներ դնելու համար: Ես ցանկանում եմ մղել ձեզ, որ արժանավայել կերպով վարվեք և միշտ ամբողջ սրտով Տիրոջը ծառայեք առանց շեղումների:

36 Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ամուրի մնալով՝ չի կարող զսպել իր ցանկությունները,* ապա եթե անցել է նրա երիտասարդության ծաղկունքի շրջանը, թող վարվի, ինչպես ուզում է, թող ամուսնանա. նա մեղք գործած չի լինի:+ 37 Իսկ եթե մեկը իր մտքում* որոշել է չամուսնանալ ու հաստատ է իր որոշման մեջ, եթե անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա դա լավ որոշում է:+ 38 Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում:+

39 Կինը ամուսնությամբ կապված է այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը ողջ է:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա,* նա ազատ է ամուսնանալու ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջ հետևորդի հետ:*+ 40 Սակայն եթե իմ կարծիքն ասեմ (իսկ ես վստահ եմ, որ ես էլ եմ առաջնորդվում Աստծու ոգով), նա ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը