Դատավորներ
5 Այդ օրը Դեբորան+ և Բարակը՝+ Աբինոամի որդին, այս երգը երգեցին.+
2 «Այն բանի համար, որ Իսրայելում զինվորները մազերն արձակեցին,*
Եվ ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու,+
Օրհնե՛ք Եհովային:
3 Լսե՛ք, ո՛վ թագավորներ, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ.
4 Եհո՛վա, երբ դու դուրս եկար Սեիրից,+
Երբ դուրս ելար Եդոմի տարածքից,
Երկիրը ցնցվեց, երկնքից անձրև տեղաց,
Ամպերից ջուր թափվեց:
6 Անաթի որդու՝ Սամեգարի+ օրերում
Եվ Հայելի+ օրերում ճանապարհներն ամայացել էին,
Ճամփորդները ուրիշ ուղիներով էին գնում:
7 Իսրայելի գյուղերում բնակիչ չէր մնացել,
Ոչ ոք չկար, մինչև որ ես՝ Դեբորաս,+ վեր կացա,
Մինչև որ ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում:+
Ո՛չ վահան էր երևում, ո՛չ էլ նիզակ 40 000 իսրայելացիների ձեռքին:
Գովաբանե՛ք Եհովային:
10 Դուք, շիկավուն ավանակ հեծնողնե՛ր,
Ընտիր գորգերի վրա նստողնե՛ր
Եվ ճանապարհով քայլողնե՛ր, խորհրդածե՛ք:
11 Ջուր հանելու տեղերից ջուր բաժանողների ձայնն էր լսվում:
Այնտեղ նրանք պատմում էին Եհովայի արդար գործերի մասին,
Իսրայելի գյուղերում ապրող նրա ժողովրդի արդար գործերի մասին:
Այդ ժամանակ Եհովայի ժողովուրդը իջավ դարպասների մոտ:
Վե՛ր կաց, Բարա՛կ:+ Տա՛ր քո գերիներին, ո՛վ Աբինոամի որդի:
13 Այդ ժամանակ ովքեր մնացել էին, եկան իշխանավորների մոտ.
Եհովայի ժողովուրդը ինձ մոտ եկավ, որ դուրս գա զորավորների դեմ:
14 Հովիտ եկածները ծագում են առել Եփրեմից,
Նրանք քո հետևից են գալիս, ո՛վ Բենիամին, քո ժողովրդի մեջ են:
15 Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին,
Ինչպես Իսաքարը, այնպես էլ Բարակը:+
Նա դաշտահովիտ ուղարկվեց ոտքով:+
Բայց Ռուբենյաններից շատերի սրտերն անվճռական էին:
16 Ինչո՞ւ նստեցիր երկու խուրջինների մեջտեղում,*
Երբ լսեցիր, թե ինչպես են հովիվները սրինգ նվագում հոտերի համար:+
Ռուբենյանների սրտերն անվճռական էին:
Ասերը պարապ նստեց ծովափին
Եվ իր նավահանգիստների մոտ մնաց:+
18 Զաբուղոնը մի ժողովուրդ է,
Որը վտանգեց իր կյանքը՝ պատրաստ լինելով մեռնելու:
Նույնն արեց Նեփթաղիմը՝+ բարձունքներում:+
19 Թագավորներ եկան մեզ հետ կռվելու.
Նրանք չկարողացան արծաթը որպես ավար վերցնել:+
20 Երկնքից աստղերը պատերազմեցին,
Իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ:
Ո՛վ իմ հոգի, դու զորավորների կոխոտեցիր:
22 Նժույգները սմբակներով հարվածում էին գետնին,
Երբ խելահեղորեն սլանում էին:+
23 «Անիծե՛ք Մարոզին,– ասաց Եհովայի հրեշտակը,–
Այո՛, անիծե՛ք նրա բնակիչներին,
Որովհետև նրանք չեկան Եհովային աջակցելու,
Հզորների հետ չաջակցեցին Եհովային»:
24 Հայելը՝+ կենեցի Քաբերի+ կինը,
Ամենից օրհնվածն է կանանց մեջ,
Վրաններում ապրող կանանց մեջ նա ամենից օրհնվածն է:
25 Նա ջուր խնդրեց, իսկ կինը կաթ տվեց.+
Շքեղ գավաթով սերուցք տվեց նրան:
26 Իր ձեռքը դեպի վրանի ցիցը մեկնեց
Եվ իր աջ ձեռքը՝ դեպի աշխատավորի փայտամուրճը:
Նա մեխեց Սիսարային, ճեղքեց նրա գլուխը,
Ջարդեց ու խոցեց նրա քունքերը:+
27 Հայելի ոտքերի մոտ նա ընկավ, տապալվեց ու փռված մնաց,
Նրա ոտքերի մոտ նա ընկավ ու տապալվեց:
Որտեղ որ ընկավ, այնտեղ էլ հաղթված տապալվեց:
28 Պատուհանից մի կին էր նայում,
Սիսարայի մայրն էր նայում վանդակապատ լուսամուտից.
«Ինչո՞ւ է նրա կառքն ուշանում:+
Ինչո՞ւ չի լսվում նրա ձիերի սմբակների դոփյունը»:
29 Նրա ազնվազարմ տիկինների մեջ ամենաիմաստունները պատասխանում էին նրան,
Եվ նա էլ ինքն իրեն շարունակ նույն բանն էր ասում.
30 «Հաստատ, նրանք իրենց վերցրած ավարն են բաժանում,
Մեկ կամ երկու աղջիկ* ամեն ռազմիկի համար,
Գունավոր հագուստ Սիսարայի համար, գունավոր հագուստ՝ որպես ավար,
Ասեղնագործ հանդերձ, գունավոր հագուստ, ասեղնագործ երկու հանդերձ
Ավար առնողների պարանոցների համար»:
31 Թող քո բոլոր թշնամիները կործանվեն,+ ո՛վ Եհովա,
Իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր փառքով»: