Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հովհաննես 21
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Հովհաննես | Բովանդակություն

      • Հիսուսը երևում է իր աշակերտներին (1-14)

      • Պետրոսը հավաստիացնում է Հիսուսին, որ սիրում է նրան (15-19)

        • «Կերակրի՛ր իմ գառնուկներին» (17)

      • Հիսուսի սիրելի աշակերտի ապագան (20-23)

      • Վերջաբան (24, 25)

Հովհաննես 21։1

Ծանոթագրություն

  • *

    Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Քեներեթի ծով և Գեննեսարեթի լիճ:

Հովհաննես 21։2

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 11։16; 20։24
  • +Հվ 1։45
  • +Մթ 4։21

Հովհաննես 21։3

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 5։4, 5

Հովհաննես 21։4

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 24։15, 16; Հվ 20։11, 14

Հովհաննես 21։5

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «Երեխանե՛ր»:

  • *

    Կամ՝ «ձուկ»:

Հովհաննես 21։6

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 5։4, 6

Հովհաննես 21։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «կիսահագնված»:

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 13։23; 19։26; 20։2

Հովհաննես 21։8

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «մոտ 200 կանգուն»: Տես հավելված Բ14:

Հովհաննես 21։14

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 20։19, 26

Հովհաննես 21։15

Ծանոթագրություն

  • *

    Հուն.՝ ագապաո:

  • *

    Հուն.՝ ֆիլեո:

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 22։32; Գրծ 20։28; 1Պտ 5։2, 3

Հովհաննես 21։16

Ծանոթագրություն

  • *

    Հուն.՝ ագապաո:

  • *

    Հուն.՝ ֆիլեո:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 1։15; Եբ 13։20; 1Պտ 2։25

Հովհաննես 21։17

Ծանոթագրություն

  • *

    Հուն.՝ ֆիլեո:

  • *

    Հուն.՝ ֆիլեո:

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 10։14, 15

Հովհաննես 21։19

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 19։28; Հվ 12։26; Հտն 14։4

Հովհաննես 21։20

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 13։23; 20։2

Հովհաննես 21։24

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 13։23; 19։26; 20։2; 21։7

Հովհաննես 21։25

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 20։30, 31

Ընդհանուր

Հովհ. 21։2Հվ 11։16; 20։24
Հովհ. 21։2Հվ 1։45
Հովհ. 21։2Մթ 4։21
Հովհ. 21։3Ղկ 5։4, 5
Հովհ. 21։4Ղկ 24։15, 16; Հվ 20։11, 14
Հովհ. 21։6Ղկ 5։4, 6
Հովհ. 21։7Հվ 13։23; 19։26; 20։2
Հովհ. 21։14Հվ 20։19, 26
Հովհ. 21։15Ղկ 22։32; Գրծ 20։28; 1Պտ 5։2, 3
Հովհ. 21։16Գրծ 1։15; Եբ 13։20; 1Պտ 2։25
Հովհ. 21։17Հվ 10։14, 15
Հովհ. 21։19Մթ 19։28; Հվ 12։26; Հտն 14։4
Հովհ. 21։20Հվ 13։23; 20։2
Հովհ. 21։24Հվ 13։23; 19։26; 20։2; 21։7
Հովհ. 21։25Հվ 20։30, 31
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հովհաննես 21։1-25

Հովհաննես

21 Դրանից հետո Տիբերիայի ծովի* մոտ Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին: Ահա թե ինչպես եղավ դա: 2 Սիմոն Պետրոսը, Երկվորյակ կոչվող Թովմասը,+ Նաթանայելը,+ որ Գալիլեայի Կանայից էր, Զեբեդեոսի որդիները+ և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկուսը միասին էին: 3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Ես գնում եմ ձուկ բռնելու»: Նրանք էլ ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Նրանք գնացին ու նավակ նստեցին, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին:+

4 Արդեն լուսանում էր: Հիսուսը կանգնած էր ծովափին, բայց աշակերտները չճանաչեցին նրան:+ 5 Հիսուսն ասաց նրանց. «Ընկերնե՛ր,* ուտելու բան* չունե՞ք»: Նրանք պատասխանեցին. «Ո՛չ»: 6 Նա էլ ասաց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»: Նրանք էլ գցեցին ցանցը, սակայն չէին կարողանում այն դուրս քաշել, որովհետև դրա մեջ շատ ձուկ էր հավաքվել:+ 7 Այդ ժամանակ Հիսուսի սիրելի աշակերտն+ ասաց Պետրոսին. «Տե՛րն է»: Դա լսելով՝ Սիմոն Պետրոսը վերնահագուստն իր վրա գցեց, քանի որ մերկ* էր, և ծովը նետվեց: 8 Իսկ մյուս աշակերտները նավակով գնացին՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը: Նրանք ցամաքից հեռու չէին՝ մոտ 90 մետր* հեռավորության վրա:

9 Երբ աշակերտները հասան ցամաք, տեսան, որ այնտեղ շիկացած ածուխների վրա դրված ձկներ կան, ինչպես նաև հաց: 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերեք ձեր նոր բռնած ձկներից»: 11 Սիմոն Պետրոսն էլ նավակը մտավ և ցամաք քաշեց ցանցը, որը լիքն էր մեծ-մեծ ձկներով՝ 153 ձուկ: Ու թեև ձկներն այդքան շատ էին, ցանցը չպատռվեց: 12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք նախաճաշեք»: Աշակերտներից ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան, թե ով է նա, որովհետև գիտեին, որ Տերն է: 13 Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացն ու տվեց նրանց, ապա ձուկը տվեց: 14 Սա երրորդ անգամն էր,+ որ Հիսուսը հարություն առնելուց հետո երևաց աշակերտներին:

15 Երբ նախաճաշն ավարտեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ սրանցից առավել»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»:+ 16 Հիսուսը երկրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»:+ 17 Հիսուսը երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որ նա երրորդ անգամ հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես ինձ», ուստի պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Հիսուսն էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառնուկներին:+ 18 Հաստատ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքնուրույն էիր հագնվում և ուր ուզում, գնում էիր: Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կհագցնի քեզ ու կտանի այնտեղ, ուր չես ուզենա գնալ»: 19 Սա ասաց ցույց տալու համար, թե ինչպիսի մահով է նա փառավորելու Աստծուն: Այնուհետև ավելացրեց. «Շարունակիր հետևել ինձ»:+

20 Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ Հիսուսի սիրելի աշակերտը+ իրենց հետևից է գալիս, նա, ով ընթրիքի ժամանակ հենվելով Հիսուսի կրծքին՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է մատնելու քեզ»: 21 Նրան տեսնելով՝ Պետրոսը Հիսուսին հարցրեց. «Տե՛ր, իսկ նա՞»: 22 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ: Դու շարունակիր հետևել ինձ»: 23 Ուստի եղբայրներն իրար մեջ սկսեցին խոսել, թե այդ աշակերտը չի մահանալու: Մինչդեռ Հիսուսը չասաց, թե նա չի մահանալու, այլ ասաց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ»:

24 Այդ աշակերտը+ հենց նա է, ով վկայում է այս բաների մասին և գրի առավ դրանք, ու գիտենք, որ նրա տված վկայությունը ճիշտ է:

25 Հիսուսն ուրիշ շատ բաներ էլ է արել, որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին գրքերում, կարծում եմ, որ աշխարհում դրանց համար բավարար տեղ չէր լինի:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը