Եսայիա
55 «Ո՜վ բոլոր ծարավներ,+ ջրի մոտ եկեք:+
Ո՜վ փող չունեցողներ, եկեք, ուտելիք վերցրեք ու կերեք:
Այո՛, եկեք և առանց փողի,+ անվճար գինի ու կաթ առեք:+
2 Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը չի կարելի հաց կոչել,
Ինչո՞ւ եք ձեր վաստակածը* ծախսում մի բանի վրա, ինչը չի կարող հագեցնել:
3 Ականջ դրեք ու ինձ մոտ եկեք:+
Լսեք ինձ և ողջ կմնաք:
Ես սիրով ձեզ հետ հավիտենական ուխտ կկապեմ՝+
Համաձայն այն խոստման, որ հավատարիմ սեր եմ ցուցաբերելու Դավթի հանդեպ,
Եվ այս խոստումը վստահարժան է:+
5 Դու* կկանչես քեզ անծանոթ մի ազգի,
Եվ քեզ չճանաչող մարդիկ կվազեն քեզ մոտ
Հանուն քո Աստված Եհովայի,+ հանուն Իսրայելի Սրբի,
Որովհետև նա քեզ փառքի կարժանացնի:+
6 Փնտրե՛ք Եհովային, քանի դեռ հնարավոր է նրան գտնել:+
Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է:+
7 Թող անօրենը թողնի իր ճանապարհը,+
Չար մարդը՝ իր մտքերը:
8 «Ձեր մտքերը իմ մտքերը չեն,+
Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն,– ասում է Եհովան:–
9 Ինչպես որ երկինքն է բարձր երկրից,
Այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից,
Ու իմ մտքերը՝ ձեր մտքերից:+
10 Ինչպես որ անձրևն ու ձյունն են թափվում երկնքից
Ու հետ չեն գնում, մինչև որ չեն ոռոգում երկիրը,
Որ այն պտղաբեր ու ծլարձակ դառնա,
Ցանելու սերմ և ուտելու հաց տա,
11 Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը.+
Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ,+
Այլ կկատարի այն, ինչ կամենում եմ,+
Անպայման կիրագործի այն, ինչ նպատակադրել եմ:
13 Փշաթփերի փոխարեն գիհի կաճի,+
Ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի:
Դա հռչակ կբերի Եհովային+
Եվ հավիտենական նշան կլինի, որը երբեք չի ջնջվի»: