Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն Ամոս | Բովանդակություն ԱՄՈՍ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1 Եհովայի՝ Ամոսին հաղորդած խոսքը (1, 2) Դատավճիռ՝ շարունակ կրկնվող ապստամբությունների համար (3-15) Ասորիք (3-5), Փղշտացիների երկիր (6-8), Տյուրոս (9, 10), Եդոմ (11, 12), Ամմոն (13-15) 2 Դատավճիռ՝ շարունակ կրկնվող ապստամբությունների համար (1-16) Մովաբ (1-3), Հուդա (4, 5), Իսրայել (6-16) 3 Հռչակվում է Աստծու դատավճիռը (1-8) Աստված հայտնում է իր գաղտնիքը (7) Խոսք՝ ընդդեմ Սամարիայի (9-15) 4 Խոսք՝ ընդդեմ Սամարիայում բնակվող կանանց (1-3) Եհովան հեգնանքով է խոսում կեղծ պաշտամունք մատուցող իսրայելացիների մասին (4, 5) Իսրայելը հրաժարվում է խրատ ընդունել (6-13) «Պատրաստվիր դիմավորելու քո Աստծուն» (12) Աստված մարդուն հայտնում է իր մտքերը (13) 5 «Ընկա՜վ կույս Իսրայելը» (1-3) Վերադարձեք Աստծու մոտ և ողջ կմնաք (4-17) «Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին» (15) Եհովայի օրը՝ խավարի օր (18-27) Իսրայելացիների բերած զոհերը մերժվում են (22) 6 Վա՜յ ինքնագոհ մարդկանց (1-14) Փղոսկրե մահճակալներ, գինու մեծ գավաթներ (4, 6) 7 Տեսիլքներ՝ Իսրայելի մոտալուտ վախճանի մասին (1-9) Մորեխներ (1-3), կրակ (4-6), ուղղալար (7-9) Ամոսին ասվում է, որ այլևս չմարգարեանա (10-17) 8 Տեսիլք, որում ցույց է տրվում ամառային պտուղներով մի զամբյուղ (1-3) Կեղեքիչները դատապարտվում են (4-14) Հոգևոր սով (11) 9 Աստծու դատաստաններից փախչելն անհնար է (1-10) Դավթի ընկած տաղավարը կբարձրացվի (11-15)