ՍԱՄՈՒԵԼԻ
ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
(կամ՝ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ)
1 Եփրեմի+ լեռնային շրջանում՝ Ռամաթայիմ-Սոֆիմում,*+ Եղկանա+ անունով մի մարդ էր ապրում, ով Սուֆի որդի Թովուի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր: Նա եփրեմցի էր: 2 Եղկանան երկու կին ուներ. մեկի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Փենանա: Փենանան երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ: 3 Եղկանան ամեն տարի իր քաղաքից գնում էր Սելով, որ երկրպագեր Զորքերի տեր Եհովային* և նրան զոհ մատուցեր:+ Այնտեղ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը,+ Եհովային ծառայում էին որպես քահանա:+
4 Մի օր, երբ Եղկանան զոհ մատուցեց, նա իր կնոջը՝ Փենանային, և նրա բոլոր տղաներին ու աղջիկներին դրանից մի քանի բաժին տվեց,+ 5 իսկ Աննային առանձնահատուկ բաժին տվեց, քանի որ նրան շատ-շատ էր սիրում, թեև Եհովան նրան երեխաներ չէր պարգևել:* 6 Փենանան* անընդհատ ծաղրում էր Աննային, որպեսզի նա ցավ զգար այն պատճառով, որ Եհովան իրեն երեխաներ չէր տվել: 7 Նա այդպես էր անում նաև, երբ ամեն տարի իրենք գնում էին Եհովայի տուն:+ Փենանան ծաղրում էր Աննային այն աստիճան, որ նա լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում: 8 Ուստի Աննայի ամուսինը՝ Եղկանան, ասաց նրան. «Ա՛ննա, ինչո՞ւ ես լաց լինում ու ոչինչ չես ուտում: Ինչո՞ւ է սիրտդ տխուր: Մի՞թե ես քեզ համար տասը որդուց առավել չեմ»:
9 Երբ նրանք Սելովում կերան ու խմեցին, Աննան վեր կացավ գնաց: Այդ ժամանակ Հեղի քահանան Եհովայի տաճարի*+ մուտքի մոտ իր տեղում նստած էր: 10 Աննան խիստ դառնացած էր. նա սկսեց աղոթել Եհովային+ ու աղիողորմ լաց լինել: 11 Նա երդվեց՝ ասելով. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, եթե նայես քո աղախնի տառապանքին ու հիշես ինձ, եթե չմոռանաս քո աղախնին և մի տղա երեխա պարգևես,+ նրան քեզ կտամ, Եհո՛վա, որ իր ողջ կյանքում քեզ ծառայի, և նրա գլխին ածելի չի դիպչի»:+
12 Մինչ նա երկար աղոթում էր Եհովային, Հեղին հետևում էր նրա շուրթերի շարժմանը: 13 Աննան իր մտքում* էր խոսում. նրա ձայնը չէր լսվում, միայն շուրթերն էին դողդողում: Ուստի Հեղին կարծեց, թե նա հարբած է, 14 և ասաց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ հարբած: Գնա՛ սթափվիր»: 15 Աննան պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չեմ խմել: Ես խիստ վշտացած եմ* և սիրտս եմ դատարկում Եհովայի առաջ:+ 16 Քո աղախնին անպիտան կին մի՛ համարիր. այս ամբողջ ընթացքում իմ մեծ վշտի ու տառապանքի պատճառով էի այդպես խոսում»: 17 Այդ ժամանակ Հեղին ասաց. «Գնա խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր իրենից»:+ 18 Աննան ասաց. «Թող աղախինդ արժանանա քո բարեհաճությանը»: Հետո գնաց, սկսեց ուտել և այլևս չտրտմեց:*
19 Վաղ առավոտյան Եղկանան և իր ընտանիքի անդամները վեր կացան ու խոնարհվեցին Եհովայի առաջ, ինչից հետո վերադարձան տուն՝ Ռամա:+ Եղկանան հարաբերություն ունեցավ իր կնոջ՝ Աննայի հետ: Եհովան ուշադրություն դարձրեց* Աննային,+ 20 և նա հղիացավ: Ռամա վերադառնալուց հետո մեկ տարի էլ չանցավ, որ նա որդի ծնեց: Աննան երեխայի անունը+ Սամուել* դրեց՝ ասելով. «Եհովայից եմ խնդրել նրան»:
21 Որոշ ժամանակ անց Եղկանան իր ամբողջ ընտանիքով գնաց, որ Եհովային մատուցի տարեկան զոհը+ և երդման համաձայն տրվող իր ընծան: 22 Բայց Աննան չգնաց:+ Նա ասաց իր ամուսնուն. «Հենց որ տղան կաթից կտրվի, նրան կտանեմ Եհովայի տուն,* ու նա ընդմիշտ այնտեղ կմնա»:+ 23 Աննայի ամուսինը՝ Եղկանան, ասաց նրան. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում:* Մնա տանը, մինչև որ նրան կաթից կտրես: Թող Եհովան իրականացնի քո ասածը»: Աննան մնաց տանը և կերակրեց իր որդուն, մինչև եկավ նրան կաթից կտրելու ժամանակը:
24 Երբ նա երեխային կաթից կտրեց, նրան տարավ Սելով: Աննան իր հետ վերցրեց երեք տարեկան մի ցուլ, մեկ արդու* ալյուր, գինով լի մի մեծ սափոր+ և տղայի հետ գնաց Եհովայի տուն՝ Սելով:+ 25 Ապա ցուլը մորթեցին և տղային Հեղիի մոտ տարան: 26 Աննան ասաց. «Ներիր ինձ, տե՛ր իմ: Տե՛ր իմ,* ես այն կինն եմ, որը կանգնել էր այստեղ՝ քեզ մոտ, և աղոթում էր Եհովային:+ 27 Ես այս տղայի համար էի աղոթում, ու Եհովան տվեց ինձ այն, ինչ խնդրեցի իրենից:+ 28 Հիմա ես նրան Եհովային եմ փոխ տալիս: Իր ողջ կյանքում նա Եհովային կպատկանի»:
Եվ նա* այնտեղ խոնարհվեց Եհովայի առաջ:
2 Աննան աղոթեց՝ ասելով.
«Սիրտս Եհովայով ցնծում է:+
Եհովան զորացրել է ինձ:*
Քաջաբար պատասխան եմ տալիս թշնամիներիս,*
Ուրախանում եմ քո տված փրկությամբ:
3 Մեծամտորեն մի՛ խոսեք,
Թող ձեր բերանից հանդուգն խոսքեր դուրս չգան,
Որովհետև Եհովան ամեն ինչ իմացող Աստված է,+
Եվ բոլորի գործերը նա արդարությամբ է կշռում:
4 Զորավորների աղեղները կոտրվեցին,
Բայց թույլերին զորություն տրվեց:+
5 Նրանք, ովքեր կուշտ էին, մի կտոր հաց վաստակելու համար ստիպված են վարձու աշխատող դառնալ,
Իսկ ովքեր սոված էին, այլևս սովի մատնված չեն:+
8 Նա խեղճին բարձրացնում է փոշու միջից,
Աղքատին հանում է մոխրակույտից,*+
Որ իշխանների հետ նստեցնի՝ պատվավոր տեղ տալով:
Եհովան է դրել երկրի հիմքերը,+
Նա երկիրը դրանց վրա է հաստատել:
9 Իրեն նվիրվածների ճանապարհները նա պահպանում է,+
Իսկ չարագործները կլռեցվեն խավարի մեջ,+
Քանի որ մարդն իր ուժով չէ, որ հաղթում է:+
11 Եղկանան գնաց իր տուն՝ Ռամա, իսկ տղան մնաց Հեղի քահանայի մոտ ու սկսեց ծառայել Եհովային:+
12 Հեղիի որդիները չար մարդիկ էին.+ նրանք հարգանք չունեին Եհովայի հանդեպ: 13 Նրանք ժողովրդի բերած զոհերից վերցնում էին ոչ թե քահանային հասանելիք բաժինը,+ այլ այսպես էին վարվում. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը զոհ էր մատուցում, միսը եփվելու ժամանակ քահանայի սպասավորը, եռաժանի մեծ պատառաքաղը ձեռքին, գալիս էր, 14 այն մտցնում էր թասի, կաթսայի, պղնձակի կամ կճուճի մեջ, և ինչ էլ որ պատառաքաղը հանում էր, քահանան իրեն էր վերցնում: Նրանք այդպես էին վարվում այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք գալիս էին Սելով: 15 Նույնիսկ նախքան ճարպն այրելը+ քահանայի սպասավորը գալիս էր ու զոհ մատուցողին ասում. «Քահանայի համար խորովելու մի՛ս տուր: Քեզնից նա եփած միս չի վերցնի, այլ միայն հում միս»: 16 Երբ այդ մարդն ասում էր նրան՝ «Նախ թող ճարպն այրեն,+ հետո նոր կվերցնես սրտիդ ուզածը», նա պատասխանում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ ուժով կվերցնեմ»: 17 Այս սպասավորների մեղքը շատ մեծ էր Եհովայի աչքին,+ քանի որ նրանք* անհարգալից վերաբերմունք ունեին Եհովային մատուցվող ընծաների նկատմամբ:
18 Սամուելը թեև մանուկ էր,+ բայց կտավե եփուդը* հագին՝*+ ծառայություն էր անում Եհովայի առաջ: 19 Նրա մայրը ամեն տարի անթև փոքր վերնահագուստ էր կարում նրա համար և, երբ ինքն ու ամուսինը գալիս էին տարեկան զոհը մատուցելու, բերում էր իր հետ:+ 20 Հեղին, Եղկանային ու նրա կնոջը օրհնելով, ասաց. «Թող Եհովան այս կնոջից քեզ զավակ պարգևի ձեր որդու փոխարեն, որ տվել եք Եհովային»:+ Եվ նրանք տուն վերադարձան: 21 Եհովան ուշադրություն դարձրեց Աննային,+ և նա ուրիշ երեխաներ էլ ունեցավ՝ երեք տղա ու երկու աղջիկ: Իսկ մանուկ Սամուելը մեծանում էր Եհովայի մոտ:*+
22 Հեղին շատ ծեր էր: Նա լսել էր այն մասին, թե իր որդիներն ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ,+ նաև այն մասին, որ նրանք հարաբերություն էին ունենում հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող կանանց հետ:+ 23 Նա ասում էր նրանց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում: Բոլոր մարդկանցից ձեր մասին վատ բաներ եմ լսում: 24 Այդպիսի բաներ մի՛ արեք, որդինե՛րս: Եհովայի ժողովրդի մեջ ձեր մասին վատ լուրեր են պտտվում: 25 Եթե մարդը մեկ ուրիշ մարդու դեմ մեղք գործի, ինչ-որ մեկը կարող է նրա համար խնդրել Եհովային, բայց եթե մարդը Եհովայի դեմ մեղք գործի,+ ապա ո՞վ կարող է աղոթել նրա համար»: Սակայն նրանք չէին ուզում լսել իրենց հորը. Եհովան վճռել էր մահվան մատնել նրանց:+ 26 Այդ ընթացքում մանուկ Սամուելը մեծանում էր և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովայի, թե՛ մարդկանց համար:+
27 Մի օր Աստծուց մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՞թե ես քո նախահորն ու նրա ընտանիքին հստակ հայտնի չդարձրի իմ ով լինելը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի* ստրուկներն էին:+ 28 Իսրայելի բոլոր տոհմերից ես նրան ընտրեցի,+ որ ինձ համար որպես քահանա ծառայի և իմ զոհասեղանի վրա զոհ մատուցի,+ խունկ ծխեցնի* ու եփուդ կրի իմ առջև: Իսրայելացիների* բոլոր հրկիզվող ընծաները ես քո նախահորն ու նրա սերունդներին տվեցի:+ 29 Ինչո՞ւ եք արհամարհում իմ զոհն ու ընծան, որոնք ես պատվիրեցի մատուցել իմ բնակավայրում:+ Ինչո՞ւ ես քո որդիներին ավելի շատ պատվում, քան ինձ, և ինչո՞ւ եք ինքներդ ձեզ գիրացնում իմ ժողովրդի՝ Իսրայելի ընծայած կենդանիների լավագույն կտորներով:+
30 Դրա համար էլ ես՝ Եհովաս՝ Իսրայելի Աստվածը, ասում եմ. «Թեև ես ասել եմ, որ քո տունը և քո նախահոր տունը միշտ իմ առջև են քայլելու,+ բայց հիմա ես՝ Եհովաս, ասում եմ, որ այդպես այլևս չի լինի, որովհետև ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ,+ իսկ ովքեր արհամարհում են ինձ, արհամարհված կլինեն»: 31 Օրեր են գալիս, երբ քեզ ու քո նախահոր տունը կզրկեմ ուժից,* և քո տան մեջ չի լինի մեկը, ով կապրի մինչև ծերություն:+ 32 Ես Իսրայելին բարիք կանեմ, մինչդեռ դու թշնամի կտեսնես իմ բնակավայրում,+ և քո տանը այլևս ծեր չի լինի: 33 Բայց քո սերնդից մեկին* ես չեմ զրկի իմ զոհասեղանի մոտ ծառայություն մատուցելու հնարավորությունից: Նրա պատճառով քո աչքերը կնվաղեն, և հոգիդ հալումաշ կլինի: Իսկ քո տան անդամների մեծ մասը սրից կընկնի:+ 34 Եվ քեզ համար իմ խոսքերը հաստատող նշան կլինի այն, ինչ կպատահի քո երկու որդիներին՝ Օֆնիին ու Փենեհեսին. մեկ օրվա մեջ երկուսն էլ կմեռնեն:+ 35 Իսկ ես ինձ համար մի հավատարիմ քահանա կընտրեմ:+ Նա կկատարի իմ սրտի ցանկությունը:* Ես նրա համար մի մնայուն տուն* կկառուցեմ, և նա միշտ իմ օծյալի առաջ որպես քահանա կծառայի: 36 Ով էլ քո տնից մնա, կգա ու կխոնարհվի նրա առաջ՝ աշխատանք ու հաց խնդրելով, և կասի. «Խնդրում եմ, ինձ քահանա նշանակիր, որ մի կտոր հաց ունենամ ուտելու»»»:+
3 Այդ ընթացքում փոքրիկ Սամուելը Հեղի քահանայի մոտ ծառայում էր Եհովային:+ Այդ օրերին հազվադեպ էր լինում, որ Եհովան իր խոսքը հայտներ ժողովրդին, տեսիլքներ+ էլ գրեթե չէին լինում:
2 Մի օր Հեղին պառկած էր իր սենյակում: Նրա աչքերը տկարացել էին, և նա լավ չէր տեսնում:+ 3 Աստծու ճրագակալի+ կրակը դեռ չէր հանգել: Սամուելը պառկած էր Եհովայի տաճարում,*+ որտեղ Աստծու տապանակն էր: 4 Եհովան ձայն տվեց նրան: Սամուելն էլ պատասխանեց. «Լսում եմ, տե՛ր իմ»: 5 Նա վազեց Հեղիի մոտ ու ասաց. «Կանչե՞լ ես ինձ, տե՛ր իմ. այստեղ եմ»: Բայց Հեղին ասաց. «Չեմ կանչել, գնա պառկիր»: Սամուելն էլ գնաց ու պառկեց: 6 Եհովան նորից ձայն տվեց. «Սամուե՛լ»: Տղան վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու հարցրեց. «Կանչե՞լ ես ինձ, տե՛ր իմ. այստեղ եմ»: Բայց նա ասաց. «Չեմ կանչել, որդի՛ս, գնա պառկիր»: 7 (Սամուելը դեռևս լավ չէր ճանաչում Եհովային, ու Եհովան իր խոսքը դեռ չէր հայտնել նրան):+ 8 Եհովան երրորդ անգամ ձայն տվեց. «Սամուե՛լ»: Նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Այստեղ եմ, տե՛ր իմ. կանչե՞լ ես ինձ»:
Այդ ժամանակ Հեղին հասկացավ, որ Եհովան է ձայն տալիս տղային: 9 Ուստի Սամուելին ասաց. «Գնա պառկիր, և եթե նա նորից ձայն տա քեզ, կասես. «Քո ծառան լսում է, Եհո՛վա. խոսիր»»: Սամուելը գնաց ու պառկեց:
10 Եհովան նախորդ անգամների պես ձայն տվեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»: Տղան պատասխանեց. «Քո ծառան լսում է, խոսիր»: 11 Եհովան ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելում այնպիսի բան եմ անելու, որ ով լսի, կցնցվի:*+ 12 Այդ օրը կկատարեմ Հեղիի և նրա ընտանիքի* մասին իմ ասած բոլոր խոսքերը՝ սկզբից մինչև վերջ:+ 13 Ասա նրան, որ ես ընդմիշտ պատժելու եմ նրա տունը այս հանցանքի համար. նա գիտի,+ որ իր որդիները անարգում են* Աստծուն,+ բայց չի սաստում նրանց:+ 14 Այդ պատճառով ես երդվել եմ Հեղիի ընտանիքին, որ ո՛չ զոհերը և ո՛չ էլ ընծաները նրա տան հանցանքը երբեք չեն քավի»:+
15 Սամուելը մինչև առավոտ քնեց, իսկ հետո վեր կացավ ու բացեց Եհովայի տան դռները: Նա վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին: 16 Բայց Հեղին կանչեց Սամուելին. «Սամուե՛լ, որդի՛ս»: «Այո՛, տե՛ր իմ»,– պատասխանեց նա: 17 Հեղին հարցրեց. «Նա ի՞նչ ասաց քեզ: Խնդրում եմ, մի՛ թաքցրու ինձնից: Թող Աստված խստորեն պատժի քեզ,* եթե նրա ասած խոսքերից մի բառ անգամ թաքցնես ինձնից»: 18 Ուստի Սամուելը ամեն ինչ պատմեց նրան, ոչինչ չթաքցրեց: Հեղին ասաց. «Դա Եհովայի կամքն է: Թող նա անի այն, ինչ ճիշտ է համարում»:
19 Սամուելը մեծանում էր, և Եհովան նրա հետ էր.+ նա թույլ չէր տալիս, որ նրա* ասած խոսքերից մեկն անգամ գետին ընկնի: 20 Ողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, իմացավ, որ Եհովան Սամուելին ընտրել է որպես իր մարգարե: 21 Եհովան շարունակեց տեսիլքների միջոցով հայտնվել Սելովում: Այնտեղ Եհովան իրեն ճանաչեցրեց Սամուելին՝ հայտնելով իր՝ Եհովայի խոսքը:+
4 Սամուելը Աստծու խոսքերը հաղորդում էր ամբողջ Իսրայելին:
Մի օր իսրայելացիները դուրս եկան պատերազմելու փղշտացիների դեմ և բանակ դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակ դրեցին Աֆեկում: 2 Փղշտացիները մարտական կարգով շարվեցին, որ կռվեն Իսրայելի դեմ: Իսրայելացիների համար պատերազմը վատ ընթացք ստացավ. փղշտացիները հաղթեցին նրանց և մարտի դաշտում մոտ 4 000 հոգու կոտորեցին: 3 Երբ ժողովուրդը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի երեցներն ասացին. «Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ փղշտացիներն այսօր պարտության մատնեն մեզ:*+ Եկեք Սելովից+ բերենք Եհովայի ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի և թշնամիների ձեռքից փրկի մեզ»: 4 Ուստի մարդիկ ուղարկվեցին Սելով, և նրանք այնտեղից բերեցին Զորքերի տեր Եհովայի ուխտի տապանակը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ Ճշմարիտ Աստծու ուխտի տապանակը բերողների թվում էին նաև Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը:+
5 Հենց որ Եհովայի ուխտի տապանակը բանակատեղի հասավ, բոլոր իսրայելացիները սկսեցին այնպես աղաղակել, որ գետինը դղրդաց: 6 Աղաղակը լսելով՝ փղշտացիներն ասացին. «Այս ի՞նչ աղմուկ է եբրայեցիների բանակատեղիում»: Երբ նրանք իմացան, որ Եհովայի տապանակն են բերել բանակատեղի, 7 վախեցան և ասացին. «Աստված եկել է բանակատեղի.+ մենք կորած ենք: Այսպիսի բան երբևէ չի եղել: 8 Մենք կորած ենք: Ո՞վ կփրկի մեզ այս հզոր Աստծու ձեռքից: Սա այն Աստվածն է, որը անապատում ամեն տեսակ աղետներով կոտորեց եգիպտացիներին:+ 9 Քաջացե՛ք, տղամա՛րդ եղեք, ո՛վ փղշտացիներ, որ չլինի թե եբրայեցիների ծառան դառնանք, ինչպես որ նրանք էին մեր ծառան:+ Պատերազմե՛ք ինչպես իսկական տղամարդիկ»: 10 Եվ փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ: Իսրայելացիները պարտվեցին,+ ու բոլորը փախան իրենց տները: Կոտորածը մեծ էր. Իսրայելից 30 000 հետևակ ընկավ: 11 Փղշտացիները զավթեցին Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, զոհվեցին:+
12 Բենիամինի ցեղից մի մարդ վազելով փախավ մարտի դաշտից ու հենց նույն օրը հասավ Սելով. նա պատռել էր հագուստը և գլխին հող էր լցրել:+ 13 Երբ նա տեղ հասավ, Հեղին նստած էր ճամփեզրին՝ նստարանի վրա, ու սպասում էր՝ խիստ մտահոգված ճշմարիտ Աստծու տապանակի համար:+ Մտնելով քաղաք՝ այդ մարդը պատմեց պատահածի մասին, և ամբողջ քաղաքը սկսեց վշտից աղաղակել: 14 Նրանց ձայները լսելով՝ Հեղին ասաց. «Ինչո՞ւ են մարդիկ աղաղակում»: Այդ մարդը շտապեց Հեղիի մոտ, որ հայտնի լուրը: 15 (Հեղին 98 տարեկան էր. նա չէր տեսնում և աչքերը մի կետի էր հառել):+ 16 Լուր բերողը ասաց Հեղիին. «Ես մարտի դաշտից եմ եկել: Հենց այսօր եմ փախել այնտեղից»: Հեղին հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որդի՛ս»: 17 Նա պատասխանեց. «Իսրայելացիները փախան փղշտացիներից, ժողովուրդը մեծ պարտություն կրեց:+ Քո երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, զոհվեցին,+ իսկ ճշմարիտ Աստծու տապանակը փղշտացիները զավթեցին»:+
18 Այն պահին, երբ նա հայտնեց ճշմարիտ Աստծու տապանակի մասին լուրը, Հեղին դարպասի մոտ իր նստած տեղից մեջքի վրա ընկավ, նրա վիզը կոտրվեց, և նա մահացավ, քանի որ ծեր էր ու ծանրաքաշ: Նա Իսրայելում դատավորություն էր արել 40 տարի: 19 Հեղիի հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր և շուտով ծննդաբերելու էր: Լսելով, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել են, և որ իր սկեսրայրն ու ամուսինը մահացել են՝ նա կծկվեց, որովհետև երկունքի ցավերը հանկարծակի սկսվեցին, և ծննդաբերեց: 20 Երբ նա մահանում էր, նրա կողքին կանգնած կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, տղա ես ունեցել»: Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց նրանց ասածին: 21 Տղային նա Իքաբոդ*+ անվանեց՝ ասելով՝ «Փառքը Իսրայելից գերության տարվեց»:+ Նա նկատի ուներ այն, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել էին, և իր սկեսրայրն ու ամուսինը մահացել էին:+ 22 «Փառքը Իսրայելից գերության տարվեց,– ասաց նա,– որովհետև ճշմարիտ Աստծու տապանակը զավթեցին»:+
5 Ճշմարիտ Աստծու տապանակը+ զավթելուց հետո փղշտացիներն Աբենեզերից այն տարան Ազոտոս: 2 Նրանք վերցրին ճշմարիտ Աստծու տապանակը, բերեցին Դագոնի տուն* և դրեցին Դագոնի կողքին:+ 3 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, երբ ազոտոսցիները վեր կացան, տեսան, որ Դագոնի արձանը Եհովայի տապանակի առջև երեսնիվայր ընկած է:+ Նրանք վերցրին Դագոնին ու դրեցին իր տեղը:+ 4 Մյուս օրը, երբ նրանք առավոտ շուտ վեր կացան, տեսան, որ Դագոնը նորից երեսնիվայր ընկած է Եհովայի տապանակի առջև, իսկ Դագոնի գլուխն ու երկու դաստակները կոտրված ու շեմքի վրա են ընկած: Դրա մարմնի ձկան տեսք ունեցող մասն* էր միայն անվնաս մնացել: 5 Այդ պատճառով Դագոնի քրմերը և դրա տուն մտնողները Ազոտոսում գտնվող այդ տան շեմքի վրա մինչ օրս ոտք չեն դնում:
6 Եհովան պատժեց* ազոտոսցիներին՝ նրանց վրա պատուհաս բերելով. Ազոտոսի ու շրջակա տարածքների բնակիչները թութքով հիվանդացան:+ 7 Տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ՝ ազոտոսցիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նա ծանր հարված է հասցրել մեզ և մեր աստծուն՝ Դագոնին»: 8 Ուստի նրանք կանչեցին փղշտացիների բոլոր կառավարիչներին ու հարցրին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը»: Նրանք էլ պատասխանեցին. «Թող Գեթ տեղափոխվի»:+ Եվ Իսրայելի Աստծու տապանակը տեղափոխեցին այնտեղ:
9 Երբ տապանակը տարան այդ քաղաք, Եհովան այնտեղ մեծ խուճապ առաջացրեց: Նա պատուհասեց քաղաքի բնակիչներին՝ փոքրից մինչև մեծ, և նրանք թութքով հիվանդացան:+ 10 Այդ պատճառով ճշմարիտ Աստծու տապանակը ուղարկեցին Ակկարոն:+ Հենց որ այն մտավ Ակկարոն, ակկարոնցիները սկսեցին բղավել. «Իսրայելի Աստծու տապանակը բերել են այստեղ, որ մեզ ու մեր ժողովրդին մահվան մատնեն»:+ 11 Նրանք կանչեցին փղշտացիների բոլոր կառավարիչներին ու ասացին. «Հե՛տ ուղարկեք Իսրայելի Աստծու տապանակը: Վերադարձրե՛ք իր տեղը, որ մենք ու մեր ժողովուրդը չմեռնենք»: Մահվան սարսափը պատել էր ողջ քաղաքը, քանի որ ճշմարիտ Աստված խստորեն պատժել էր այնտեղի մարդկանց,*+ 12 իսկ ովքեր չէին մահացել, տառապում էին թութքի պատճառով: Քաղաքի բնակիչները, օգնության կանչելով, այնպես էին աղաղակում, որ նրանց ձայնը երկինք էր հասնում:
6 Եհովայի տապանակը+ յոթ ամիս փղշտացիների երկրում մնաց: 2 Փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակներին+ և հարցրին. «Ի՞նչ անենք Եհովայի տապանակը: Ասեք մեզ, այն ինչպե՞ս վերադարձնենք իր տեղը»: 3 Նրանք էլ ասացին. «Իսրայելի Աստծու՝ Եհովայի ուխտի տապանակը դատարկ մի՛ ուղարկեք: Դրա հետ անպայման հանցանքի զոհ ուղարկեք նրան:+ Միայն այդ ժամանակ դուք կբուժվեք ու կհասկանաք, թե ինչու է նա պատժել ձեզ»: 4 Փղշտացիները հարցրին. «Ի՞նչ ուղարկենք նրան որպես հանցանքի զոհ»: Նրանք էլ պատասխանեցին. «Փղշտացիների կառավարիչների թվով՝+ հինգ ոսկե թութք և հինգ ոսկե մուկ ուղարկեք, քանի որ ձեր կառավարիչներին ու ձեզնից յուրաքանչյուրին նույն աղետն է հարվածել: 5 Ձեզ պատուհասած թութքի ու ձեր երկիրն ավերող մկների+ տեսքով արձանիկներ ձուլեք և պատվեք Իսրայելի Աստծուն: Գուցե նա այլևս չպատժի ձեզ, ձեր աստծուն ու ձեր երկիրը:+ 6 Ինչո՞ւ եք ձեր սիրտը կարծրացնում, ինչպես որ եգիպտացիներն ու փարավոնը իրենց սիրտը կարծրացրին:+ Երբ Աստված նրանց խստորեն պատժեց,+ նրանք ստիպված եղան թողնել, որ իսրայելացիները հեռանան:+ 7 Հիմա մի նոր սայլ պատրաստեք և երկու կաթնատու կով ընտրեք, որոնց վրա երբեք լուծ չի դրվել: Կովերը սայլին լծեք, իսկ հորթերին գոմ տարեք՝ նրանցից հեռու: 8 Հետո վերցրեք Եհովայի տապանակն ու դրեք սայլի վրա, իսկ ոսկե առարկաները, որոնք որպես հանցանքի զոհ տալու եք նրան, դրեք տապանակի կողքին՝ մի արկղի մեջ:+ Ապա ուղարկեք այն 9 և հետևեք, թե որ ուղղությամբ է գնում: Եթե գնա այն ճանապարհով, որը տանում է Բեթսամյուս՝+ իր երկիր, ուրեմն նրանց Աստվածն է մեզ վրա բերել այս մեծ չարիքը, իսկ եթե ոչ, կիմանանք, որ նա՛ չի պատժել մեզ, որ դա զուգադիպություն է»:
10 Փղշտացիներն այդպես էլ արեցին. վերցրին երկու կաթնատու կով, լծեցին սայլին, իսկ նրանց հորթերին փակեցին գոմում: 11 Այնուհետև սայլի վրա դրեցին Եհովայի տապանակը, ինչպես նաև արկղը, որի մեջ էին ոսկե մկներն ու թութքի տեսքով արձանիկները: 12 Կովերը բառաչելով գնացին ուղիղ Բեթսամյուս+ տանող ճանապարհով և աջ կամ ձախ չշեղվեցին: Փղշտացիների կառավարիչները նրանց հետևից գնացին մինչև Բեթսամյուսի սահմանը: 13 Այդ ժամանակ Բեթսամյուսի բնակիչները հովտում ցորեն էին հնձում: Բարձրացնելով իրենց աչքերը՝ նրանք տեսան տապանակը և անչափ ուրախացան: 14 Սայլը մտավ բեթսամյուսցի Հեսուի դաշտը և կանգ առավ մի մեծ քարի մոտ: Մարդիկ կոտրեցին սայլի փայտերը և կովերին որպես ողջակեզ+ մատուցեցին Եհովային:
15 Ղևտացիները+ վերցրին Եհովայի տապանակը, ինչպես նաև արկղը, որի մեջ ոսկե արձանիկներն էին, ու դրեցին այդ մեծ քարի վրա: Բեթսամյուսի+ բնակիչները այդ օրը ողջակեզներ և այլ կենդանական զոհեր մատուցեցին Եհովային:
16 Երբ փղշտացիների հինգ կառավարիչները դա տեսան, նույն օրը վերադարձան Ակկարոն: 17 Փղշտացիները Ազոտոսի,+ Գազայի, Ասկաղոնի, Գեթի+ և Ակկարոնի+ համար թութքի մեկական ոսկե արձանիկ էին ուղարկել Եհովային որպես հանցանքի զոհ,+ 18 ինչպես նաև մկների ոսկե արձանիկներ՝ փղշտացիների հինգ կառավարիչներին պատկանող քաղաքների թվով՝ թե՛ ամրացված քաղաքների, թե՛ անպարիսպ գյուղերի:
Այն մեծ քարը, որի վրա դրեցին Եհովայի տապանակը, մինչ օրս կանգնած է բեթսամյուսցի Հեսուի դաշտում որպես այդ ամենի վկա: 19 Բայց Աստված բնաջնջեց Բեթսամյուսի տղամարդկանց այն բանի համար, որ նրանք նայեցին Եհովայի տապանակին: Նա 50 070 տղամարդ* կոտորեց, և ժողովուրդը սուգ բարձրացրեց, որովհետև Եհովան մեծ կոտորած արեց:+ 20 Այդ ժամանակ բեթսամյուսցիներն ասացին. «Ո՞վ կարող է կանգնել Եհովայի՝ այս սուրբ Աստծու առաջ:+ Երանի՜ թե նա հեռանար մեզնից ու գնար ուրիշների մոտ»:+ 21 Ուստի նրանք պատգամաբերներ ուղարկեցին Կարիաթարիմի+ բնակիչների մոտ, որ ասեն նրանց. «Փղշտացիները վերադարձրել են Եհովայի տապանակը: Եկեք և այն ձեզ մոտ տարեք»:+
7 Կարիաթարիմի բնակիչները եկան, վերցրին Եհովայի տապանակն ու տարան Աբինադաբի տուն,+ որը բլրի վրա էր, իսկ նրա որդուն՝ Եղիազարին, նշանակեցին,* որ ստանձնի Եհովայի տապանակը պահպանելու սուրբ պատասխանատվությունը:
2 Տապանակը Կարիաթարիմ տանելուց հետո անցավ երկար ժամանակ՝ 20 տարի, և Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց փնտրել Եհովայի բարեհաճությունը:*+ 3 Սամուելը իսրայելացիներին ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք վերադառնում Եհովայի մոտ,+ ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներն+ ու Աստարտեի կուռքերը,*+ ձեր սրտերը ամբողջությամբ Եհովայի՛ն նվիրեք,+ միայն նրա՛ն ծառայեք, և նա կփրկի ձեզ փղշտացիների ձեռքից»:+ 4 Ուստի իսրայելացիները հեռացրին Բահաղներին և Աստարտեի կուռքերին ու սկսեցին միայն Եհովային ծառայել:+
5 Այնուհետև Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելին հավաքեք Մասփայում,+ և ես կաղոթեմ Եհովային ձեզ համար»:+ 6 Նրանք էլ հավաքվեցին Մասփայում և ջրհորից ջուր հանելով՝ Եհովայի առաջ թափեցին:* Այդ օրը նրանք ծոմ պահեցին+ ու ասացին. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ»:+ Մասփայում Սամուելը սկսեց դատավորություն+ անել:
7 Երբ փղշտացիները իմացան, որ իսրայելացիները հավաքվել են Մասփայում, նրանց կառավարիչները+ դուրս եկան Իսրայելի դեմ: Լսելով այդ մասին՝ իսրայելացիները վախով լցվեցին: 8 Ուստի Սամուելին ասացին. «Շարունակիր աղոթել մեր Աստված Եհովային, որ օգնի մեզ+ ու փրկի փղշտացիների ձեռքից»: 9 Այդ ժամանակ Սամուելը մի կաթնակեր գառնուկ վերցրեց և որպես ողջակեզ+ մատուցեց Եհովային: Նա Իսրայելի համար Եհովային օգնության կանչեց, և Եհովան պատասխանեց նրան:+ 10 Մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները առաջ շարժվեցին, որ կռվեն իսրայելացիների դեմ: Եհովան այդ օրը ուժգին որոտ թնդացրեց+ ու փղշտացիներին խուճապի մեջ գցեց,+ և Իսրայելը պարտության մատնեց նրանց:+ 11 Իսրայելացիները դուրս եկան Մասփայից և փղշտացիներին հետապնդեցին մինչև Բեթ-Քորի հարավ՝ կոտորելով նրանց: 12 Դրանից հետո Սամուելը մի քար վերցրեց,+ դրեց Մասփայի ու Հեսանայի միջև և այն կոչեց Աբենեզեր:* Նա ասաց. «Մինչև հիմա Եհովան օգնում է մեզ»:+ 13 Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին փղշտացիներին, և նրանք այլևս չմտան Իսրայելի տարածք:+ Սամուելի կյանքի բոլոր օրերում Եհովան շարունակում էր սանձել փղշտացիներին:+ 14 Նաև այն քաղաքները, որ փղշտացիները իսրայելացիներից վերցրել էին՝ Ակկարոնից մինչև Գեթ, վերադարձվեցին նրանց: Այդպես Իսրայելը իր տարածքը հետ վերցրեց փղշտացիների ձեռքից:
Բացի այդ՝ իսրայելացիների ու ամորհացիների+ միջև խաղաղություն էր տիրում:
15 Սամուելը իր ողջ կյանքում դատավորություն արեց Իսրայելում:+ 16 Ամեն տարի նա գնում էր Բեթել,+ Գաղգաղա+ ու Մասփա+ և այդ բոլոր տեղերում վարում էր Իսրայելի դատերը: 17 Հետո վերադառնում էր Ռամա՝+ իր տուն, որտեղ ևս վարում էր Իսրայելի դատերը: Այնտեղ նա Եհովայի համար զոհասեղան կառուցեց:+
8 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին նշանակեց, որ Իսրայելում դատավորություն անեն: 2 Նրա առաջնեկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա:+ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում: 3 Սակայն Սամուելի որդիները չէին քայլում նրա ուղիներով. նրանք անազնիվ ճանապարհով էին շահ ստանում,+ կաշառք էին վերցնում+ և խեղաթյուրում էին արդարադատությունը:+
4 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր երեցները հավաքվեցին ու եկան Սամուելի մոտ՝ Ռամա: 5 Նրանք ասացին. «Դու ծերացել ես, իսկ քո որդիները չեն քայլում քո ուղիներով: Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մեջ»:+ 6 Բայց Սամուելին դուր չեկավ,* որ նրանք ասացին, թե՝ «Մեզ թագավոր տուր, որ նա՛ դատի մեզ»: Եվ Սամուելը աղոթեց Եհովային: 7 Ի պատասխան՝ Եհովան ասաց նրան. «Արա այն ամենը, ինչ ժողովուրդն ասում է քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժել, այլ ինձ՝ որպես իրենց թագավորի:+ 8 Նրանք ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես վարվել են այն օրից ի վեր, երբ իրենց դուրս բերեցի Եգիպտոսից. շարունակ թողնում են ինձ+ և ուրիշ աստվածների են ծառայում:+ Եվ այժմ նույն կերպ էլ քեզ հետ են վարվում: 9 Հիմա լսիր նրանց: Սակայն լրջորեն զգուշացրու և ասա, թե ինչ իրավունքներ է ունենալու թագավորը, որն իշխելու է նրանց վրա»:
10 Այսպիսով՝ Սամուելը Եհովայի բոլոր խոսքերը հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին: 11 Նա ասաց. «Ահա թե ինչ անելու իրավունք կունենա այն թագավորը, որը կիշխի ձեզ վրա.+ նա ձեր որդիներին+ իր համար կառապաններ+ ու հեծյալներ կդարձնի,+ ոմանց էլ կհանձնարարի վազել իր կառքերի առաջից: 12 Ոմանց հազարապետներ+ ու հիսնապետներ+ կնշանակի, ոմանց էլ կպատվիրի, որ իր հողը հերկեն,+ բերքը հավաքեն,+ նաև պատերազմի իր զենքերն ու կառքերի մասերը պատրաստեն:+ 13 Իսկ ձեր դուստրերին խոհարար, հացթուխ և քսուքներ* պատրաստող կդարձնի:+ 14 Ձեր լավագույն արտերը, խաղողի ու ձիթենու այգիները+ նա կվերցնի և իր ծառաներին կտա: 15 Ձեր հացահատիկի արտերի ու խաղողի այգիների բերքի տասներորդ մասը կվերցնի և իր պալատականներին ու ծառաներին կտա: 16 Ձեր ծառաներին ու աղախիններին, ինչպես նաև ձեր լավագույն նախիրներն ու էշերը կվերցնի և իր համար կաշխատեցնի:+ 17 Ձեր հոտերի տասներորդ մասը կվերցնի,+ իսկ դուք նրա ծառաները կդառնաք: 18 Կգա մի օր, երբ դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով,+ բայց Եհովան ձեզ չի պատասխանի այդ օրը»:
19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելին ու ասաց. «Ո՛չ, մենք ուզում ենք՝ թագավոր իշխի մեզ վրա: 20 Այդպես մենք կլինենք մյուս բոլոր ազգերի նման. մեր թագավորը կդատի ու կառաջնորդի մեզ և կմղի մեր պատերազմները»: 21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և դրանք Եհովային հաղորդեց: 22 Եհովան էլ ասաց Սամուելին. «Լսիր նրանց և թագավոր նշանակիր, որ իշխի նրանց վրա»:+ Այդ ժամանակ Սամուելն ասաց իսրայելացիներին. «Ամեն մեկդ ձեր քաղաքը վերադարձեք»:
9 Բենիամինի+ ցեղից մի շատ հարուստ մարդ կար. նրա անունը Կիս էր:+ Նա Ափիայի որդի Բեքորաթի որդի Սերորի որդի Աբիելի որդին էր: 2 Այդ մարդը մի որդի ուներ: Նրա անունը Սավուղ էր,+ և նա երիտասարդ էր ու գեղեցկատես: Իսրայելացիների մեջ նրանից ավելի գեղեցկատես տղամարդ չկար. նա հասակով մի գլուխ բարձր էր բոլորից:
3 Մի անգամ, երբ Սավուղի հոր՝ Կիսի ավանակները կորան, նա իր որդուն՝ Սավուղին, ասաց. «Խնդրում եմ, վերցրու սպասավորներից մեկին և գնա ավանակներին փնտրելու»: 4 Ուստի Սավուղն ու սպասավորը անցան Եփրեմի լեռնային շրջանով և Սալիսայի տարածքով, ապա շրջեցին Սալիմով, բայց ավանակներին չգտան: Հետո փնտրեցին Բենիամինի ողջ երկրում, սակայն այնտեղ էլ չգտան:
5 Երբ հասան Սուֆի շրջան, Սավուղն իրեն ուղեկցող սպասավորին ասաց. «Արի վերադառնանք, թե չէ հայրս, ավանակներին թողած, կսկսի մե՛զ համար անհանգստանալ»:+ 6 Բայց սպասավորը պատասխանեց. «Այս քաղաքում Աստծու մարդ կա: Նա պատվավոր մարդ է: Ինչ որ ասում է, անպայման կատարվում է:+ Գնանք նրա մոտ, գուցե նա մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք»: 7 Սավուղն էլ ասաց իր սպասավորին. «Եթե գնանք, ի՞նչ ենք տանելու այդ մարդուն. մեր պարկերում հաց չկա, ոչ մի նվեր չունենք ճշմարիտ Աստծու մարդու համար: Ի՞նչ ենք տալու նրան»: 8 Սպասավորը պատասխանեց. «Տես, ինձ մոտ մեկ քառորդ սիկղ* արծաթ կա: Ես այն կտամ ճշմարիտ Աստծու մարդուն, և նա կասի մեզ, թե ուր գնանք»: 9 (Հին ժամանակներում, երբ Իսրայելում մարդիկ ինչ-որ բան էին ուզում հարցնել Աստծուն, ասում էին՝ «Եկեք գնանք տեսանողի*+ մոտ», որովհետև նախկինում մարգարեին տեսանող էին կոչում): 10 Սավուղն իր սպասավորին ասաց. «Ճիշտ ես ասում, արի գնանք»: Եվ նրանք գնացին այն քաղաք, որտեղ գտնվում էր ճշմարիտ Աստծու մարդը:
11 Երբ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվեր ճանապարհով, հանդիպեցին աղջիկների, որոնք գնում էին ջուր հանելու, և հարցրին նրանց. «Տեսանողն+ այստե՞ղ է»: 12 Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ահա՛ նա, հենց նոր է եկել: Միայն թե շտապեք. նա այսօր եկել է քաղաք, որովհետև ժողովուրդը զոհաբերություն+ է անում սրբավայրում:+ 13 Երբ մտնեք քաղաք, նրան այնտեղ կգտնեք: Շտապեք, քանի դեռ նա չի բարձրացել սրբավայր՝ զոհից ուտելու: Ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգնա, որովհետև նա է օրհնում զոհը, և հրավիրվածները միայն դրանից հետո կարող են ուտել: Հենց հիմա գնացեք և նրան կտեսնեք այնտեղ»: 14 Ուստի նրանք գնացին քաղաք: Երբ քաղաքում էին, Սամուելը նրանց ընդառաջ գնաց, որ դիմավորի, ու որ միասին սրբավայր բարձրանան:
15 Սավուղի գալուց մի օր առաջ Եհովան Սամուելին ասել էր. 16 «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Բենիամինի+ երկրից մի մարդ կուղարկեմ քեզ մոտ, և դու նրան իմ ժողովրդի՝ Իսրայելի համար առաջնորդ կօծես:+ Նա իմ ժողովրդին կփրկի փղշտացիների ձեռքից, որովհետև ես տեսա իմ ժողովրդի տառապանքը, և նրանց աղաղակը ինձ հասավ»:+ 17 Երբ Սամուելը տեսավ Սավուղին, Եհովան ասաց նրան. «Սա է այն մարդը, որի մասին ասացի քեզ, թե նա է իշխելու իմ ժողովրդի վրա»:*+
18 Դարպասի մոտ Սավուղը մոտեցավ Սամուելին ու հարցրեց. «Ասա, խնդրում եմ, որտե՞ղ է տեսանողի տունը»: 19 Սամուելը պատասխանեց. «Ե՛ս եմ տեսանողը: Իմ առջևից գնացեք ու բարձրացեք սրբավայր: Այսօր ինձ հետ եք ուտելու:+ Առավոտյան կպատմեմ քեզ այն ամենը, ինչ ուզում ես իմանալ,* ու ճանապարհ կդնեմ: 20 Իսկ երեք օր առաջ կորած ավանակներիդ+ համար մի՛ անհանգստացիր. դրանք գտնվել են: Եվ մի՞թե Իսրայելի բոլոր թանկարժեք բաները քեզ ու քո հոր ամբողջ տանը չեն պատկանում»:+ 21 Սավուղն էլ պատասխանեց. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ցեղից եմ՝ Բենիամինից,+ և իմ տոհմը ամենաաննշանն է Բենիամինի ցեղի մեջ: Ինչո՞ւ ես ինձ այդպիսի բան ասում»:
22 Սամուելը Սավուղին ու նրա սպասավորին տարավ ճաշասրահ, որտեղ հրավիրվածներն էին՝ մոտ 30 հոգի, ու նրանց նստեցրեց ամենապատվավոր տեղը: 23 Սամուելն ասաց խոհարարին. «Բեր ինձ այն բաժինը, որը քեզ տվեցի ու ասացի, որ մի կողմ դնես»: 24 Խոհարարն էլ վերցրեց ազդրը և դրեց Սավուղի առաջ: Սամուելն ասաց. «Սա քեզ համար է մի կողմ դրվել: Կեր, այս առիթի համար էինք պահել. ասել էի, որ հյուրեր եմ ունենալու»: Սավուղը այդ օրը հաց կերավ Սամուելի հետ: 25 Դրանից հետո նրանք սրբավայրից+ իջան քաղաք: Սամուելը Սավուղի հետ բարձրացավ տանիք և շարունակեց խոսել նրա հետ: 26 Հաջորդ օրը նրանք վաղ առավոտյան վեր կացան: Լույսը բացվելուն պես Սամուելը ձայն տվեց Սավուղին, որը տանիքում էր, և ասաց. «Պատրաստվիր, որ քեզ ճանապարհեմ»: Սավուղը պատրաստվեց, և ինքն ու Սամուելը դուրս եկան: 27 Երբ նրանք քաղաքից դուրս գալուց հետո իջնում էին զառիվայր ճանապարհով, Սամուելն ասաց Սավուղին. «Սպասավորին+ ասա, որ մեզնից առաջ անցնի (և սպասավորն առաջ անցավ), իսկ դու կանգնիր, որ քեզ Աստծու խոսքը հայտնեմ»:
10 Սամուելը վերցրեց յուղի սրվակը, յուղը լցրեց Սավուղի գլխին,+ համբուրեց նրան ու ասաց. «Եհովան օծեց քեզ, որ իր ժողովրդի*+ առաջնորդը լինես:+ 2 Այսօր, երբ այստեղից գնաս, երկու մարդու կհանդիպես Ռաքելի գերեզմանի մոտ՝+ Բենիամինի տարածքում՝ Սելսահում: Նրանք կասեն քեզ. «Այն ավանակները, որոնց գնացել էիր փնտրելու, գտնվել են: Բայց հիմա քո հայրը ավանակների մասին չի էլ մտածում, այլ ձեզ համար է անհանգստանում ու ասում. «Որդիս չվերադարձավ. ի՞նչ անեմ»»:+ 3 Այնտեղից կգնաս ու կհասնես Թաբորի մեծ ծառին, որտեղ կհանդիպես երեք մարդու, որոնք Բեթել+ են գնում՝ ճշմարիտ Աստծուն երկրպագելու: Նրանցից մեկը երեք ուլ տանելիս կլինի, մյուսը՝ երեք հաց, իսկ երրորդը՝ գինու մի մեծ սափոր: 4 Քո որպիսությունը հարցնելուց հետո նրանք քեզ երկու հաց կտան, որոնք պետք է վերցնես: 5 Այնուհետև կգնաս ու կհասնես ճշմարիտ Աստծու բլրին, որտեղ փղշտացիների կայազորն է: Երբ քաղաք մտնես, սրբավայրից իջնող մարգարեների մի խմբի կհանդիպես: Նրանք կմարգարեանան,* իսկ նրանց առջևից տավիղ, դափ, սրինգ ու քնար նվագողներ կգնան: 6 Այդ ժամանակ Եհովայի ոգին կներգործի քեզ վրա.+ դու էլ նրանց հետ կմարգարեանաս* և ուրիշ մարդ կդառնաս:+ 7 Երբ այս բաները* կատարվեն, ձեռքիցդ եկածն արա, որովհետև ճշմարիտ Աստված քեզ հետ է: 8 Ապա Գաղգաղա+ իջիր: Հետո ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեմ: Յոթ օր սպասիր, մինչև որ գամ: Այդ ժամանակ քեզ կհայտնեմ, թե ինչ պետք է անես»:
9 Երբ Սավուղը շրջվեց, որ գնա, Աստված սկսեց փոխել նրա սրտի տրամադրվածությունը:* Նույն օրը Սամուելի ասած բոլոր բաները կատարվեցին: 10 Այսպիսով՝ Սավուղն ու սպասավորը* ճանապարհ ընկան ու, երբ հասան բլրին, մարգարեների մի խմբի հանդիպեցին: Այդ պահին Աստծու ոգին ներգործեց Սավուղի վրա,+ և նա նրանց հետ սկսեց մարգարեանալ:*+ 11 Բոլոր նրան ճանաչողները, տեսնելով, որ նա մարգարեների հետ է և նրանց պես է խոսում, ասացին իրար. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն: Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»: 12 Նրանցից մեկն ասաց. «Իսկ մյուս մարգարեների՞ հայրերը ովքեր են»: Եվ այսպես՝ «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»+ խոսքերը ասացվածք դարձան:
13 Մարգարեի պես խոսելուց հետո Սավուղը բարձրացավ սրբավայր: 14 Որոշ ժամանակ անց նրա հորեղբայրը հարցրեց նրան ու սպասավորին. «Ո՞ւր էիք գնացել»: Սավուղն էլ պատասխանեց. «Ավանակներին փնտրելու,+ բայց երբ չգտանք, գնացինք Սամուելի մոտ»: 15 Հորեղբայրը հարցրեց. «Պատմիր, խնդրում եմ, Սամուելն ի՞նչ ասաց ձեզ»: 16 Սավուղը պատասխանեց. «Նա ասաց, որ ավանակները գտնվել են»: Սակայն նրան չհայտնեց, թե Սամուելն իրեն ինչ է ասել իր՝ թագավոր դառնալու մասին:
17 Սամուելը իսրայելացիներին կանչեց Մասփա՝+ Եհովայի առաջ, 18 և ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես էի, որ ձեզ՝ իսրայելացիներիդ, հանեցի Եգիպտոսից,+ ազատեցի Եգիպտոսի և ձեզ ճնշող բոլոր թագավորությունների ձեռքից: 19 Բայց այսօր դուք մերժեցիք ձեր Աստծուն՝+ ձեր Փրկչին, ով ազատել է ձեզ բոլոր չարիքներից ու նեղություններից, և ասացիք. «Ո՛չ, թագավոր նշանակիր, որ իշխի մեզ վրա»: Այժմ կանգնե՛ք Եհովայի առաջ ձեր ցեղերով ու տոհմերով»»:*
20 Ապա Սամուելն ասաց, որ Իսրայելի բոլոր ցեղերը մեկ առ մեկ մոտենան:+ Ընտրվեց Բենիամինի ցեղը:+ 21 Հետո նա Բենիամինի ցեղին ասաց, որ տոհմ առ տոհմ մոտենա, և ընտրվեց Մատրիի տոհմը: Ի վերջո ընտրվեց Կիսի որդին՝ Սավուղը:+ Բայց երբ գնացին նրան փնտրելու, ոչ մի տեղ չգտան: 22 Ուստի հարցրին Եհովային.+ «Այդ մարդը եկե՞լ է այստեղ»: Եհովան պատասխանեց. «Ահա այնտեղ է՝ բեռների մեջ է թաքնվել»: 23 Նրանք էլ վազելով գնացին ու բերեցին նրան այնտեղից: Երբ Սավուղը կանգնեց ժողովրդի մեջ, հասակով մի գլուխ բարձր էր բոլորից:+ 24 Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսնո՞ւմ եք, թե ում է ընտրել Եհովան:+ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»: Եվ ողջ ժողովուրդը սկսեց բղավել. «Կեցցե՛ թագավորը»:
25 Այնուհետև Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի իրավունքները,+ դրանք գրեց մի գրքում ու դրեց Եհովայի առաջ:* Ապա բոլորին ասաց, որ տուն գնան: 26 Սավուղը նույնպես գնաց իր տուն, որը Գաբաայում էր: Նրան ուղեկցեցին ռազմիկներ, որոնց Եհո՛վան մղեց, որ գնան նրա հետ:* 27 Բայց որոշ անպիտան մարդիկ ասացին. «Այս մարդն ինչպե՞ս կարող է փրկել մեզ»:+ Նրանք արհամարհանքով վերաբերվեցին Սավուղին և ոչ մի նվեր չբերեցին:+ Բայց նա ոչինչ չասաց:
11 Դրանից հետո ամմոնացի+ Նաասը գնաց ու բանակ դրեց Հաբիսի+ մոտ՝ Գաղաադում: Հաբիսի տղամարդիկ ասացին Նաասին. «Մեզ հետ դաշինք կնքիր, ու մենք կծառայենք քեզ»: 2 Ամմոնացի Նաասն էլ ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ մի պայմանով. յուրաքանչյուրիդ աջ աչքը պետք է հանեմ: Այդպես կնվաստացնեմ ողջ Իսրայելին»: 3 Հաբիսի երեցներն ասացին նրան. «Մեզ յոթ օր ժամանակ տուր, որ պատգամաբերներ ուղարկենք ողջ Իսրայելով մեկ, և եթե մեզ փրկող չգտնվի, մենք կհանձնվենք»: 4 Երբ պատգամաբերները գնացին Գաբաա,+ որտեղ ապրում էր Սավուղը,* այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին, և ողջ ժողովուրդը բարձրաձայն լաց եղավ:
5 Այդ ժամանակ Սավուղը, իր նախրի հետևից քայլելով, վերադառնում էր դաշտից: Նա հարցրեց. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ են մարդիկ լաց լինում»: Եվ նրան հայտնեցին հաբիսցիների խոսքերը: 6 Երբ Սավուղը լսեց դրանք, Աստծու ոգին ներգործեց նրա վրա,+ և նա խիստ բարկացավ: 7 Ուստի նա մի զույգ ցուլ վերցրեց, կտոր-կտոր արեց և պատգամաբերների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր տարածքներ՝ պատվիրելով, որ ասեն. «Ով որ չգնա Սավուղի ու Սամուելի հետևից, նրա անասուններին այսպես կանեն»: Եհովան ժողովրդին վախով համակեց, և բոլորը մեկ մարդու պես դուրս եկան պատերազմելու: 8 Հետո Սավուղը Բեզեկում հաշվեց նրանց. Հուդայի ցեղից 30 000 մարդ կար, իսկ Իսրայելի մյուս ցեղերից՝ 300 000: 9 Սավուղն ու իր զինվորները ասացին Հաբիսից եկած պատգամաբերներին. «Գաղաադի Հաբիս քաղաքի տղամարդկանց ասեք. «Վաղը՝ կեսօրին մոտ, դուք փրկված կլինեք»»: Պատգամաբերները գնացին ու հաբիսցիներին հայտնեցին այդ մասին, և նրանք շատ ուրախացան: 10 Հաբիսի տղամարդիկ ամմոնացիներին ասացին. «Վաղը մենք կհանձնվենք. մեզ հետ վարվեք այնպես, ինչպես կուզեք»:+
11 Հաջորդ օրը Սավուղը երեք գնդի բաժանեց զորքը. նախքան լուսաբացը* նրանք մտան ամմոնացիների+ բանակատեղի և կոտորեցին նրանց մինչև կեսօր:* Իսկ ողջ մնացածները ցիրուցան եղան. նրանցից երկու մարդ անգամ իրար հետ չմնաց: 12 Ժողովուրդն ասաց Սամուելին. «Այդ ովքե՞ր էին ասում. «Սավո՞ւղը պետք է մեր թագավորը լինի»:+ Մեր ձե՛ռքը տվեք այդ մարդկանց, որ սպանենք նրանց»: 13 Բայց Սավուղը պատասխանեց. «Այսօր ոչ ոք չպետք է սպանվի,+ որովհետև Եհովան այսօր փրկեց Իսրայելին»:
14 Դրանից հետո Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա,+ որպեսզի Սավուղին կրկին թագավոր հռչակենք»:+ 15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Եհովայի առաջ, Սավուղին թագավոր դարձրեց: Այնուհետև խաղաղության զոհեր մատուցեցին Եհովայի առաջ,+ և Սավուղն ու բոլոր իսրայելացիները մեծ ցնծությամբ տոնեցին այդ իրադարձությունը:+
12 Սամուելն ասաց ողջ Իսրայելին. «Ես արեցի* այն, ինչ խնդրեցիք ինձանից. թագավոր նշանակեցի, որ իշխի ձեզ վրա:+ 2 Ահա՛ ձեր թագավորը, որն առաջնորդելու է ձեզ:+ Իսկ ես ծերացել եմ ու ալեհեր դարձել: Որդիներս այստեղ են՝ ձեր մեջ:+ Իմ պատանեկությունից մինչև այսօր ես առաջնորդել եմ ձեզ:+ 3 Ահա՛ ես: Վկայություն տվեք իմ դեմ Եհովայի և նրա օծյալի առաջ.+ ո՞ւմ ցուլը կամ ավանակն եմ վերցրել,+ ո՞ւմ եմ խաբել կամ ճնշել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք վերցրել, որ աչք փակեմ նրա արածի վրա:+ Եթե նման բան եմ արել, իմ արածի դիմաց կփոխհատուցեմ»:+ 4 Իսրայելացիները պատասխանեցին. «Դու մեզ չես խաբել, չես ճնշել և ոչ մեկի ձեռքից ոչինչ չես վերցրել»: 5 Սամուելն ասաց նրանց. «Վկա՛ է Եհովան, վկա՛ է այսօր նաև նրա օծյալը, որ դուք ոչ մի բանում չեք կարող ինձ մեղադրել»:* Նրանք էլ ասացին. «Վկա՛ է»:
6 Սամուելն ասաց ժողովրդին. «Վկա՛ է Եհովան, ով ընտրեց Մովսեսին ու Ահարոնին, և ով ձեր նախահայրերին հանեց Եգիպտոսից:+ 7 Հիմա եկեք ու կանգնեք այստեղ, և ես կդատեմ ձեզ Եհովայի առաջ՝ հիշեցնելով այն բոլոր արդար գործերը, որ Եհովան արել է ձեզ և ձեր նախահայրերի համար:
8 Երբ Հակոբը Եգիպտոս գնաց,+ ու ձեր նախահայրերը սկսեցին Եհովային օգնության կանչել,+ Եհովան ուղարկեց Մովսեսին+ ու Ահարոնին, որ նրանց Եգիպտոսից հանեն և այս վայրում բնակեցնեն:+ 9 Բայց նրանք մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային, և նա մատնեց*+ նրանց Հասորի զորագլուխ Սիսարայի ձեռքը,+ փղշտացիների ձեռքը,+ Մովաբի թագավորի ձեռքը,+ որոնք պատերազմ մղեցին նրանց դեմ: 10 Ձեր նախահայրերը օգնության կանչեցին Եհովային՝+ ասելով. «Ո՛վ Եհովա, մենք մեղք ենք գործել,+ քանի որ թողել ենք քեզ և ծառայել ենք Բահաղներին+ ու Աստարտեի կուռքերին:+ Եվ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքից, որ քեզ ծառայենք»: 11 Այդ ժամանակ Եհովան ուղարկեց Հերոբահաղին,+ Բեդանին,* Հեփթայեին+ ու ինձ*+ և ձեզ ազատեց ձեր շուրջը եղող թշնամիների ձեռքից, որ դուք ապահով ապրեք:+ 12 Երբ տեսաք, որ Նաասը՝+ ամմոնացիների թագավորը, ձեր դեմ է դուրս եկել, նորից սկսեցիք ասել ինձ՝ «Թող թագավո՛ր իշխի մեզ վրա»,+ մինչդեռ ձեր Թագավորը Եհովան է՝ ձեր Աստվածը:+ 13 Ահա՛ ձեր ուզած թագավորը, որի մասին խնդրում էիք. Եհովան թագավոր է նշանակել, որ իշխի ձեզ վրա:+ 14 Եթե վախենաք* Եհովայից,+ ծառայեք+ ու հնազանդվեք նրան,+ եթե չըմբոստանաք Եհովայի կարգադրությունների դեմ, և եթե դուք ու ձեզ վրա իշխող թագավորը երկրպագեք Եհովային՝ ձեր Աստծուն, ձեզ համար լավ կլինի: 15 Բայց եթե չհնազանդվեք Եհովային և ըմբոստանաք Եհովայի կարգադրությունների դեմ, Եհովան կպատժի ձեզ ու ձեր հայրերին:+ 16 Այժմ եկեք, կանգնեք այստեղ և տեսեք, թե Եհովան ինչ զարմանալի բան է անելու ձեր աչքի առաջ: 17 Հիմա ցորենի հնձի ժամանակն է, չէ՞: Բայց ես կխնդրեմ Եհովային, որ որոտ ու անձրև բերի, և դուք կիմանաք ու կհասկանաք, թե ինչ մեծ չարիք եք գործել Եհովայի աչքին՝ ձեզ համար թագավոր խնդրելով»:+
18 Այդ ժամանակ Սամուելը աղոթեց Եհովային, և այդ օրը Եհովան որոտ ու անձրև բերեց, և ողջ ժողովուրդը մեծ վախով լցվեց Եհովայի ու Սամուելի հանդեպ: 19 Մարդիկ ասացին Սամուելին. «Քո Աստված Եհովային աղոթիր ծառաներիդ համար,+ որովհետև չենք ուզում մահանալ. թագավոր խնդրելով՝ մենք մի չարիք էլ ավելացրինք մեր բոլոր մեղքերին»:
20 Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք: Ճիշտ է, դուք արել եք այս չար բաները, սակայն երես մի՛ թեքեք Եհովայից+ և ամբողջ սրտով ծառայե՛ք Եհովային:+ 21 Մի՛ թողեք նրան և մի՛ պաշտեք փուչ կուռքերին,*+ որոնցից ոչ մի օգուտ չկա,+ և որոնք չեն կարող փրկել. չէ՞ որ դրանք ոչինչ են: 22 Եհովան հանուն իր մեծ անվան+ չի լքի իր ժողովրդին,+ որովհետև Եհովան է ընտրել ձեզ որպես իր ժողովուրդ:+ 23 Իսկ ինչ վերաբերում է ինձ, անհնար է, որ դադարեմ ձեզ համար աղոթել. չէ՞ որ այդպիսով Եհովայի դեմ մեղք կգործեմ: Ես կշարունակեմ սովորեցնել ձեզ, թե ինչպես գնաք ճիշտ ու լավ ճանապարհով: 24 Միայն թե վախեցե՛ք Եհովայից+ և ամբողջ սրտով հավատարմորեն* ծառայե՛ք նրան: Հիշե՛ք, թե նա ի՜նչ մեծ գործեր է արել ձեզ համար:+ 25 Բայց եթե համառորեն շարունակեք չարիք գործել, թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը+ կկործանվեք»:+
13 Սավուղը թագավոր դարձավ....* տարեկանում:+ Իսրայելում երկու տարի թագավորելուց հետո 2 նա իսրայելացիներից 3 000 մարդ ընտրեց. 2 000-ը իր հետ էին լինելու Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում, իսկ 1 000-ը՝ Հովնաթանի+ հետ Բենիամինի Գաբաայում:+ Մնացած իսրայելացիներին Սավուղն ասաց, որ գնան իրենց տները:* 3 Դրանից հետո Հովնաթանը ոչնչացրեց փղշտացիների+ կայազորը, որը Գեբայում+ էր, և փղշտացիներն իմացան այդ մասին: Սավուղը հրամայեց, որ եղջերափող հնչեցնեն+ ողջ երկրում և ասեն. «Թող լսե՛ն եբրայեցիները»: 4 Բոլոր իսրայելացիները լսեցին, որ Սավուղը ոչնչացրել է փղշտացիների կայազորը, և որ այժմ Իսրայելը գարշելի է դարձել փղշտացիների համար: Ուստի ժողովուրդը կանչվեց Գաղգաղա,+ որ այնտեղ միանա Սավուղին:
5 Փղշտացիները նույնպես հավաքվեցին և դուրս եկան Իսրայելի դեմ պատերազմելու: Նրանք ունեին 30 000 մարտակառք ու 6 000 հեծյալ: Զորքը ծովեզերքի ավազահատիկների չափ մեծաթիվ էր:+ Նրանք գնացին Մաքմաս՝ Բեթ-Ավենից+ դեպի արևելք, և այնտեղ բանակ դրեցին: 6 Իսրայելացիները, հասկանալով, որ ծանր դրության մեջ են հայտնվել ու նեղն են ընկել, թաքնվեցին քարանձավներում,+ կիրճերում, ժայռերի մեջ, գետնափոր տեղերում և հորերում: 7 Եբրայեցիներից ոմանք նույնիսկ անցան Հորդանանն ու գնացին Գադի և Գաղաադի տարածք:+ Բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և նրա հետ եղող ողջ ժողովուրդը վախից դողում էր: 8 Նա յոթ օր սպասեց՝ այնքան ժամանակ, որքան որ Սամուելը սահմանել էր: Սակայն Սամուելը չեկավ Գաղգաղա, և ժողովուրդը սկսեց հեռանալ Սավուղից: 9 Ի վերջո նա ասաց. «Ինձ մոտ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհերը»: Ապա մատուցեց ողջակեզը:+
10 Բայց հենց որ ողջակեզը մատուցեց վերջացրեց, Սամուելը եկավ: Սավուղը դուրս գնաց նրան դիմավորելու և ողջունելու:* 11 Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»: Սավուղն էլ պատասխանեց. «Երբ տեսա, որ ժողովուրդը լքում է ինձ,+ դու էլ չես գալիս սահմանված ժամանակին, իսկ փղշտացիները հավաքվում են Մաքմասում,+ 12 մտածեցի. «Հիմա փղշտացիները կիջնեն Գաղգաղա, որ կռվեն իմ դեմ, իսկ ես դեռ չեմ խնդրել Եհովային, որ աջակցի մեզ»:* Ուստի ստիպված եղա մատուցել ողջակեզը»:
13 Այդ խոսքերը լսելով՝ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել՝ չես հնազանդվել այն պատվերին, որ քո Աստված Եհովան տվել է քեզ:+ Եթե հնազանդվեիր, Եհովան այնպես կաներ, որ քո թագավորությունը Իսրայելում հարատև լիներ: 14 Բայց հիմա քո թագավորությունը չի շարունակվելու:+ Եհովան իր սրտին հաճելի մարդ է ընտրելու:+ Եհովան նրան է իր ժողովրդի առաջնորդ նշանակելու,+ քանի որ դու չհնազանդվեցիր Եհովայի պատվերին»:+
15 Հետո Սամուելը հեռացավ Գաղգաղայից ու գնաց Բենիամինի Գաբաա: Սավուղը հաշվեց իր հետ մնացած մարդկանց. նրանց թիվը մոտ 600 էր:+ 16 Նա, իր որդի Հովնաթանը և իրենց հետ եղող մարդիկ մնում էին Բենիամինի Գեբայում,+ իսկ փղշտացիները բանակ էին դրել Մաքմասում:+ 17 Իսրայելացիների վրա հարձակվելու համար փղշտացիների բանակատեղիից երեք գունդ էր դուրս գալիս: Մի գունդը գնում էր Եփրա և Սուալի շրջան տանող ճանապարհով, 18 մյուս գունդը՝ Բեթ-Օրոն+ տանող ճանապարհով, իսկ երրորդ գունդը՝ անապատի ուղղությամբ՝ այն ճանապարհով, որը տանում է Սեբոիմի հովտին նայող սահմանը:
19 Ողջ Իսրայելում դարբնություն անող չկար, քանի որ փղշտացիները չէին ուզում, որ եբրայեցիները սուր կամ նիզակ պատրաստեն իրենց համար: 20 Իսրայելացիները ստիպված գնում էին փղշտացիների մոտ՝ իրենց խոփերը,* բրիչները, կացիններն ու մանգաղները սրելու համար: 21 Խոփերը, բրիչները, եռաժանի գործիքները, կացինները սրելու և խթաններն ամրացնելու դիմաց վճարվող գինը մեկ փիմ* էր: 22 Ուստի Սավուղի և Հովնաթանի հետ եղող մարդկանցից ոչ մեկի ձեռքին սուր կամ նիզակ չկար, որ պատերազմեին.+ միայն Սավուղն ու իր որդին՝ Հովնաթանը, զենք ունեին:
23 Փղշտացիների կայազորը տեղակայվել էր Մաքմասի+ կիրճում:
14 Մի օր Սավուղի որդին՝ Հովնաթանը,+ իր զենքերը կրող սպասավորին ասաց. «Արի անցնենք մյուս կողմը, որտեղ փղշտացիների կայազորն է»: Բայց այդ մասին նա իր հորը ոչինչ չասաց: 2 Սավուղը կանգ էր առել Գաբաայի+ արվարձանում՝ Մագրոնում՝ նռնենու տակ. նրա հետ մոտ 600 մարդ կար:+ 3 (Այդ ժամանակ Աքիան էր եփուդ*+ կրում: Նա Իքաբոդի+ եղբոր՝ Աքիտոբի+ որդին էր, Փենեհեսի+ թոռը և Սելովում+ Եհովային որպես քահանա ծառայած Հեղիի+ ծոռը): Զինվորները չգիտեին, որ Հովնաթանը գնացել է: 4 Այն անցատեղերի միջև, որոնցով Հովնաթանը փորձում էր անցնել ու գնալ փղշտացիների կայազորի մոտ, ատամի տեսք ունեցող երկու ժայռ կար. դրանցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենա: 5 Այդ ժայռերից մեկը, որ սյան նման էր, հյուսիսային կողմում էր՝ Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմում էր՝ Գեբայի+ դիմաց:
6 Հովնաթանն ասաց իր զինակրին. «Արի անցնենք մյուս կողմը, որտեղ այս անթլփատների+ կայազորն է: Գուցե Եհովան գործի հօգուտ մեզ: Չէ՞ որ Եհովայի համար ոչ մի խոչընդոտ չկա. նա կարող է փրկել ինչպես շատերի, այնպես էլ քչերի միջոցով»:+ 7 Զինակիրն էլ ասաց նրան. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում: Գնա, ուր ուզում ես: Ես քեզ հետ կգամ, ուր էլ որ գնաս»: 8 Այդ ժամանակ Հովնաթանն ասաց. «Մենք կանցնենք այնտեղ՝ նրանց մոտ, և այնպես կանենք, որ տեսնեն մեզ: 9 Եթե նրանք մեզ ասեն՝ «Կանգնե՛ք այդտեղ, մինչև որ գանք ձեզ մոտ», ապա կմնանք մեր տեղում և նրանց մոտ չենք բարձրանա: 10 Իսկ եթե ասեն՝ «Բարձրացե՛ք մեզ մոտ», կբարձրանանք, որովհետև դա նշան կլինի,+ որ Եհովան նրանց մեր ձեռքն է տալու»:
11 Երբ Հովնաթանն ու իր զինակիրը երևացին փղշտացիների կայազորին, փղշտացիներն ասացին. «Տեսե՛ք, եբրայեցիները դուրս են գալիս խորշերից, որտեղ թաքնվել էին»:+ 12 Նրանք Հովնաթանին ու նրա զինակրին ասացին. «Հապա բարձրացե՛ք մեզ մոտ, և մենք ձեզ ցո՛ւյց կտանք»:+ Այդ ժամանակ Հովնաթանն ասաց իր զինակրին. «Արի իմ հետևից, որովհետև Եհովան նրանց մատնելու է Իսրայելի ձեռքը»:+ 13 Հովնաթանը, իր ձեռքերի ու ոտքերի վրա հենվելով, մագլցեց ժայռը, զինակիրն էլ՝ իր հետևից: Փղշտացիների վրա հարձակվելով՝ Հովնաթանը սկսեց կոտորել նրանց, իսկ ողջ մնացածներին նրա հետևից զինակիրն էր սպանում: 14 Առաջին հարձակման ժամանակ Հովնաթանն ու իր զինակիրը մեկ քառորդ հեկտար տարածքի վրա* մոտավորապես 20 հոգու սպանեցին:
15 Բանակատեղիում գտնվողներն ու ողջ կայազորը վախով լցվեցին, նույնիսկ հարձակվող գնդերը+ սարսափահար եղան: Երկիրը սկսեց ցնցվել, և Աստված խուճապի մեջ գցեց բոլորին: 16 Սավուղի ժամապահները, որոնք Բենիամինի Գաբաայում էին,+ տեսան, որ թշնամու ողջ բանակատեղիում իրարանցում է սկսվել:+
17 Սավուղն ասաց իր մարդկանց. «Հաշվեք ու տեսեք, թե ով է բացակայում»: Եվ երբ հաշվեցին, պարզվեց, որ Հովնաթանն ու իր զինակիրը այնտեղ չեն: 18 Սավուղն ասաց Աքիային.+ «Բեր ճշմարիտ Աստծու տապանակը»: (Այդ ժամանակ* ճշմարիտ Աստծու տապանակը իսրայելացիների մոտ էր): 19 Մինչ Սավուղը քահանայի հետ խոսում էր, փղշտացիների բանակատեղիում սկսված իրարանցումը ավելի ու ավելի էր մեծանում: Սավուղն ասաց քահանային. «Դադարեցրո՛ւ»:* 20 Ապա Սավուղն ու իր բոլոր մարդիկ հավաքվեցին ու գնալով ռազմադաշտ՝ տեսան, որ փղշտացիները սրերով սպանում են իրար. մեծ խառնաշփոթ էր: 21 Այն եբրայեցիները, որոնք մինչ այդ փղշտացիների կողմն էին անցել և նրանց բանակատեղիում էին, միացան Սավուղի և Հովնաթանի հրամանատարության տակ եղող իսրայելացիներին: 22 Եփրեմի լեռնային շրջանում թաքնված+ իսրայելացիները, լսելով, որ փղշտացիները փախուստի են դիմել, նույնպես կռվի դուրս եկան ու սկսեցին նրանց հետապնդել: 23 Իսրայելացիները մինչև Բեթ-Ավեն+ և դրանից էլ այն կողմ հետապնդեցին փղշտացիներին՝ կոտորելով նրանց: Այդ օրը Եհովան փրկեց Իսրայելին:+
24 Իսրայելացիները ուժասպառ էին եղել այդ օրը, քանի որ Սավուղը նրանց երդվել էր տվել՝ ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, որը մինչև երեկո՝ նախքան իմ թշնամիներից վրեժ լուծելս, որևէ բան* կուտի»: Ուստի ոչ ոք ոչինչ չէր կերել:+
25 Հետո բոլորը* մտան անտառ. գետնին մեղր կար: 26 Երբ նրանք անտառ մտան, տեսան, որ մեղրը ծորում է, բայց ոչ ոք այն իր բերանը չտարավ, քանի որ վախենում էր խախտել երդումը: 27 Սակայն Հովնաթանը չէր լսել, որ իր հայրը նրանց երդվել էր տվել,+ ուստի մեկնեց իր ձեռքի գավազանը և ծայրը թաթախեց մեղրախորսխի մեջ: Երբ այն կերավ, աչքերը պայծառացան: 28 Այդ ժամանակ մարդկանցից մեկը նրան ասաց. «Հայրդ զինվորներին երդվել է տվել՝ խստորեն ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, որն այսօր որևէ բան կուտի»:+ Դրա համար նրանք ուժասպառ են եղել»: 29 Բայց Հովնաթանն ասաց. «Հայրս ծանր վիճակի մեջ է գցել մարդկանց: Տեսեք, թե ինչպես աչքերս պայծառացան, երբ մի փոքր կերա այդ մեղրից: 30 Որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե նրանք այսօր ուզածի չափ ուտեին+ թշնամուց վերցրած ավարից: Այդ դեպքում փղշտացիների կոտորածը ավելի մեծ կլիներ»:
31 Իսրայելացիներն այդ օրը փղշտացիներին կոտորել էին Մաքմասից մինչև Այելոն+ և սաստիկ ուժասպառ էին եղել: 32 Ուստի նրանք ագահորեն հարձակվեցին ավարի վրա, առան ոչխարները, խոշոր եղջերավոր անասուններն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու միսն արյունով կերան:+ 33 Սավուղին հայտնեցին. «Մարդիկ մեղք են գործել Եհովայի դեմ, քանի որ միսն արյունով են կերել»:+ Նա ասաց զինվորներին. «Դուք անհավատարմորեն եք վարվել: Շտապ մի մեծ քար գլորեք ինձ մոտ»: 34 Ապա ավելացրեց. «Գնացեք ու մարդկանց ասեք. «Ձեզնից ամեն մեկը թող իր ցուլն ու ոչխարը բերի, մորթի այս քարի վրա և ուտի: Եհովայի դեմ մեղք մի՛ գործեք՝ միսն արյունով մի՛ կերեք»»:+ Ուստի այդ երեկո ամեն մեկն իր ցուլը բերեց ու մորթեց այդ քարի վրա: 35 Սավուղը զոհասեղան կառուցեց Եհովայի համար:+ Դա առաջին զոհասեղանն էր, որ նա կառուցեց Եհովայի համար:
36 Հետո Սավուղն ասաց. «Եկեք գիշերով հետապնդենք ու կողոպտենք փղշտացիներին մինչև լուսաբաց: Նրանցից ոչ մեկին ողջ չենք թողնի»: Զինվորները պատասխանեցին. «Ինչ որ ճիշտ ես համարում, այն էլ արա»: Իսկ քահանան ասաց. «Եկեք հենց այստեղ դիմենք ճշմարիտ Աստծուն»:+ 37 Ուստի Սավուղը հարցրեց Աստծուն. «Հետապնդե՞մ փղշտացիներին:+ Նրանց կմատնե՞ս իսրայելացիների ձեռքը»: Բայց այդ օրը Աստված չպատասխանեց նրան: 38 Այդ ժամանակ Սավուղը կանչեց ժողովրդի բոլոր գլխավորներին ու ասաց. «Պարզեք, թե ինչ մեղք է այսօր գործվել: 39 Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով փրկեց Իսրայելին. նույնիսկ եթե պարզվի, որ իմ որդին՝ Հովնաթանն է մեղք գործել, նա պետք է մեռնի»: Սակայն ոչ ոք չպատասխանեց նրան: 40 Սավուղն էլ ասաց բոլոր իսրայելացիներին. «Դուք կանգնեք մի կողմում, իսկ ես ու իմ որդին՝ Հովնաթանը, կկանգնենք մյուս կողմում»: Նրանք ասացին Սավուղին. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում»:
41 Սավուղն ասաց Եհովային. «Ո՛վ Իսրայելի Աստված, պատասխանիր թումիմի*+ միջոցով»: Վիճակն* ընկավ Հովնաթանին ու Սավուղին, իսկ մյուսները անմեղ համարվեցին: 42 Սավուղն ասաց. «Վիճակ գցեք+ իմ և որդուս՝ Հովնաթանի միջև»: Վիճակն ընկավ Հովնաթանին: 43 Սավուղը Հովնաթանին հարցրեց. «Ասա ինձ, ի՞նչ ես արել»: Հովնաթանն էլ պատասխանեց. «Ընդամենը մի քիչ մեղր եմ կերել իմ ձեռքի գավազանի ծայրով:+ Բայց պատրաստ եմ մեռնելու»:
44 Սավուղն ասաց. «Թող Աստված խստորեն պատժի ինձ, եթե դու, Հովնաթա՛ն, չմեռնես»:+ 45 Բայց զինվորներն ասացին Սավուղին. «Ինչպե՞ս թե Հովնաթանը մեռնի. չէ՞ որ նա է այս մեծ հաղթանակը* բերել Իսրայելին:+ Այդպիսի բան չի՛ կարող լինել: Երդվում ենք Եհովայի գոյությամբ. նրա գլխից մի մազ անգամ չպետք է պակասի, քանի որ այսօր նա Աստծու օգնությամբ գործեց»:+ Այդպես նրանք փրկեցին Հովնաթանին, և նա չմահացավ:
46 Սավուղը դադարեց հետապնդել փղշտացիներին, և նրանք գնացին իրենց երկիր:
47 Սավուղը ամրապնդեց իր թագավորական իշխանությունն Իսրայելում և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների՝ մովաբացիների,+ ամմոնացիների,+ եդոմացիների,+ Զոբայի թագավորների+ և փղշտացիների+ դեմ: Ուր էլ որ նա գնում էր, պարտության էր մատնում թշնամիներին: 48 Նա խիզախորեն կռվեց՝ ջախջախելով ամաղեկացիներին,+ և Իսրայելին ազատեց կողոպտիչների ձեռքից:
49 Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Եսվին և Մելքիսավեն:+ Նա նաև երկու դուստր ուներ: Ավագ դստեր անունը Մերոբ էր,+ իսկ կրտսերինը՝ Մեղքող:+ 50 Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր. նա Աքիմաասի դուստրն էր: Սավուղի զորքի հրամանատարը Աբեներն էր,+ որը նրա հորեղբայրն էր. նա Ների որդին էր: 51 Սավուղի հայրը Կիսն էր:+ Աբեների հայրը Ներն էր՝+ Աբիելի որդին:
52 Սավուղի իշխանության ողջ ընթացքում փղշտացիների դեմ կատաղի մարտեր էին ընթանում:+ Երբ Սավուղը տեսնում էր որևէ ուժեղ կամ խիզախ մարդու, զինվորագրում էր նրան:+
15 Դրանից հետո Սամուելն ասաց Սավուղին. «Եհովան ինձ ուղարկել էր, որ քեզ թագավոր օծեմ, և դու իշխես իր ժողովրդի՝ Իսրայելի վրա:+ Այժմ լսիր, թե Եհովան ինչ է ասում:+ 2 Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես հաշիվ եմ պահանջելու ամաղեկացիներից այն բանի համար, որ կռվեցին իսրայելացիների դեմ, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից:+ 3 Հիմա գնա՛, հարվածի՛ր ամաղեկացիներին,+ կործանի՛ր նրանց+ և իրենց ողջ ունեցվածքը: Չխնայե՛ս նրանց: Սպանի՛ր+ տղամարդկանց ու կանանց, երեխաներին ու կաթնակեր մանուկներին, ցլերին ու ոչխարներին, ուղտերին ու էշերին»»:+ 4 Ուստի Սավուղը զորք հավաքեց և Տելայիմում հաշվեց այն. Հուդայի ցեղից 10 000 հետևակ կար, իսկ մյուս ցեղերից՝ 200 000:+
5 Սավուղը շարժվեց դեպի Ամաղեկի քաղաք և հասնելով այնտեղ՝ գետահովտի* մոտ դարան մտավ: 6 Հետո նա կենեցիներին+ ասաց. «Դո՛ւրս եկեք, առանձնացե՛ք ամաղեկացիներից, որ նրանց հետ ձեզ էլ չկործանեմ,+ քանի որ դուք բարությամբ* վարվեցիք իսրայելացիների հետ,+ երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից»: Եվ կենեցիները առանձնացան ամաղեկացիներից: 7 Դրանից հետո Սավուղը կոտորեց ամաղեկացիներին+ Եվիլայից+ մինչև Սուր,+ որը սահմանակից է Եգիպտոսին: 8 Նա Ամաղեկի Ագագ+ թագավորին ողջ բռնեց, իսկ մնացած բոլորին սրի քաշեց:+ 9 Սավուղն ու իր մարդիկ խնայեցին Ագագին, ինչպես նաև ամենալավ և ճարպոտ մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, արու ոչխարներին և բոլոր լավ բաները:+ Նրանք չցանկացան դրանք վերացնել: Իսկ այն, ինչ անարժեք ու անպետք էր, ոչնչացրին:
10 Եհովան ասաց Սամուելին. 11 «Ես ափսոսում եմ,* որ Սավուղին թագավոր եմ դարձրել, քանի որ նա երես է թեքել ինձնից և չի կատարել իմ խոսքերը»:+ Սամուելը շատ վշտացավ և ամբողջ գիշեր Եհովային աղերսագին աղոթեց:+ 12 Վաղ առավոտյան նա վեր կացավ ու գնաց, որ հանդիպի Սավուղին: Նրան տեղեկացրին. «Սավուղը գնացել է Կարմեղոս+ և այնտեղ իր համար հուշարձան է կանգնեցրել,+ այնուհետև իջել է Գաղգաղա»: 13 Երբ Սամուելն ի վերջո եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Թող Եհովան օրհնի քեզ: Ես կատարեցի Եհովայի խոսքը»: 14 Բայց Սամուելը հարցրեց. «Այդ դեպքում այս ի՞նչ ոչխարների ու ցլերի բառաչ է հասնում ականջներիս»:+ 15 Սավուղն էլ պատասխանեց. «Դրանք ամաղեկացիներից են վերցվել. իմ մարդիկ խնայեցին մանր ու խոշոր եղջերավոր անասուններից ամենալավերին՝ քո Աստված Եհովային զոհ մատուցելու համար: Իսկ մնացածը ոչնչացրինք»: 16 Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Բավակա՛ն է: Այժմ լսի՛ր, թե Եհովան ինչ հայտնեց ինձ անցած գիշեր»:+ Նա էլ ասաց. «Խոսիր»:
17 Սամուելն ասաց. «Մի՞թե քեզ աննշան մարդ չէիր համարում,+ երբ Իսրայելի ցեղերի գլուխը դարձար, ու երբ Եհովան քեզ Իսրայելի թագավոր օծեց:+ 18 Բայց հետո, երբ Եհովան քեզ հանձնարարություն տվեց՝ ասելով՝ «Գնա՛ և ոչնչացրո՛ւ այդ մեղսագործ ամաղեկացիներին,+ կռվի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջինջ անես նրանց»,+ 19 ինչո՞ւ չհնազանդվեցիր Եհովային, այլ ագահորեն հարձակվեցիր ավարի վրա+ և արեցիր այն, ինչը չար է Եհովայի աչքին»:
20 Սակայն Սավուղը պատասխանեց Սամուելին. «Բայց ես հնազանդվեցի Եհովային և կատարեցի Եհովայի տված հանձնարարությունը՝ ոչնչացրի ամաղեկացիներին. ես Ամաղեկի թագավոր Ագագին գերի եմ վերցրել:+ 21 Սակայն իմ մարդիկ ավարից ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ վերցրին՝ կործանման ենթակա անասուններից ամենաընտիրներին, որ Գաղգաղայում քո Աստված Եհովային զոհաբերեն»:+
22 Սամուելն էլ պատասխանեց. «Մի՞թե Եհովային ողջակեզներն ու զոհերը ավելի հաճելի են, քան Եհովային հնազանդվելը:+ Հնազանդությունը, անշուշտ, զոհից լավ է,+ և ականջ դնելը՝ ոչխարների ճարպից:+ 23 Չէ՞ որ ըմբոստանալը+ նույնն է, ինչ գուշակություն անելը,+ որը մեղք է, և հանդգնությամբ վարվելը նույնն է, ինչ մոգությամբ զբաղվելը և կուռքեր պաշտելը:* Քանի որ դու մերժել ես Եհովայի խոսքը,+ նա էլ քեզ է մերժել որպես թագավորի»:+
24 Այդ ժամանակ Սավուղն ասաց Սամուելին. «Ես մեղք եմ գործել՝ անտեսել եմ Եհովայի պատվերն ու քո խոսքերը: Ես դա արեցի, քանի որ վախեցա մարդկանցից ու լսեցի նրանց: 25 Եվ հիմա խնդրում եմ, ներիր իմ մեղքը և վերադարձիր ինձ հետ, որպեսզի ես խոնարհվեմ Եհովայի առաջ»:+ 26 Բայց Սամուելը պատասխանեց. «Ես չեմ վերադառնա քեզ հետ, քանի որ դու մերժել ես Եհովայի խոսքը, ու Եհովան էլ քեզ է մերժել որպես Իսրայելի թագավորի»:+ 27 Երբ Սամուելը շրջվեց, որ գնա, Սավուղը բռնեց նրա անթև վերնահագուստի փեշից, բայց այն պատռվեց: 28 Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Այսօր Եհովան քեզնից վերցրեց* Իսրայելի վրա քո ունեցած թագավորական իշխանությունը և այն տալու է մեկին, ով քեզնից լավն է:+ 29 Իսրայելի Գերազանցությունը+ սուտ դուրս չի գա+ և չի մտափոխվի,* քանի որ Նա մարդ չէ, որ մտափոխ լինի»:*+
30 Սավուղն ասաց. «Ես մեղք եմ գործել: Բայց, խնդրում եմ, պատվիր ինձ իմ ժողովրդի երեցների և Իսրայելի առաջ: Վերադարձիր ինձ հետ, որ ես խոնարհվեմ քո Աստված Եհովայի առաջ»:+ 31 Ուստի Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը խոնարհվեց Եհովայի առաջ: 32 Հետո Սամուելն ասաց. «Ամաղեկի թագավոր Ագագին ինձ մո՛տ բերեք»: Ագագը դժկամությամբ* գնաց նրա մոտ, սակայն մտածեց. «Մահվան սպառնալիք* հաստատ այլևս չկա»: 33 Բայց Սամուելն ասաց. «Քո սուրը շատ կանանց անզավակ է թողել, հիմա էլ քո մայրը անզավակ կլինի»: Այդ խոսքերն ասելով՝ նա Ագագին կտոր-կտոր արեց Գաղգաղայում՝ Եհովայի առաջ:+
34 Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա: 35 Սամուելն իր կենդանության օրոք* այլևս չտեսավ Սավուղին, քանի որ սուգ էր անում նրա համար:+ Եհովան ափսոսաց, որ Սավուղին Իսրայելի թագավոր է դարձրել:+
16 Որոշ ժամանակ անց Եհովան ասաց Սամուելին. «Մինչև ե՞րբ ես սուգ անելու Սավուղի համար.+ չէ՞ որ ես մերժել եմ նրան որպես Իսրայելի թագավորի:+ Եղջյուրդ յուղով լցրու և գնա:+ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի+ մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին թագավոր եմ ընտրել»:+ 2 Բայց Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ: Եթե Սավուղը լսի այդ մասին, ինձ կսպանի»:+ Եհովան պատասխանեց. «Քեզ հետ մի երինջ* վերցրու և ասա. «Եկել եմ, որ Եհովային զոհ մատուցեմ»: 3 Հեսսեին հրավիրիր զոհաբերությանը, և ես քեզ կասեմ՝ ինչ անես: Ում որ ցույց տամ, նրան կօծես ինձ համար»:+
4 Սամուելն արեց այն, ինչ Եհովան ասաց: Երբ նա եկավ Բեթլեհեմ,+ քաղաքի երեցները, վախից դողալով, դիմավորեցին նրան: «Խաղաղությա՞մբ ես եկել»,– հարցրին նրանք: 5 Նա պատասխանեց. «Խաղաղությամբ: Եհովային զոհ մատուցելու համար եմ եկել: Մաքրագործվեք* և եկեք ինձ հետ զոհաբերության»: Այնուհետև Սամուելը մաքրագործեց Հեսսեին ու նրա որդիներին և նրանց հրավիրեց զոհաբերությանը: 6 Երբ նրանք եկան, նա, Եղիաբին+ տեսնելով, մտածեց. «Անկասկած, սա է Եհովայի օծյալը»: 7 Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նրա տեսքին և բարձր հասակին մի՛ նայիր,+ որովհետև ես նրա՛ն չեմ ընտրել: Աստված մարդու պես չի նայում. մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ ես՝ Եհովաս, սիրտն եմ տեսնում»:+ 8 Ապա Հեսսեն կանչեց Աբինադաբին+ և նրան ներկայացրեց Սամուելին, բայց Սամուելն ասաց. «Եհովան նրան էլ չի ընտրել»: 9 Հաջորդը Սամմային+ ներկայացրեց, բայց Սամուելն ասաց. «Ոչ էլ այս մեկին է Եհովան ընտրել»: 10 Այսպիսով՝ Հեսսեն իր որդիներից յոթին ներկայացրեց Սամուելին: Սակայն Սամուելը Հեսսեին ասաց. «Եհովան նրանցից ոչ մեկին չի ընտրել»:
11 Այդ ժամանակ Սամուելը հարցրեց Հեսսեին. «Այսքա՞նն են որդիներդ»: Հեսսեն էլ պատասխանեց. «Ամենակրտսերն+ է մնացել, բայց նա ոչխարներին է արածեցնում»:+ Սամուելն ասաց Հեսսեին. «Նրա հետևից մարդ ուղարկիր, որովհետև մինչև նա չգա, սեղան չենք նստի»: 12 Հեսսեն էլ մարդ ուղարկեց ու նրան բերել տվեց: Նա կարմրաթուշ պատանի էր՝ գեղեցիկ աչքերով ու վայելչակազմ:+ Եհովան ասաց Սամուելին. «Վեր կաց օծիր տղային, որովհետև նա է ընտրյալը»:+ 13 Սամուելը վերցրեց յուղով լի եղջյուրը+ և նրա եղբայրների ներկայությամբ օծեց նրան: Այդ օրվանից Եհովայի ոգին սկսեց ներգործել Դավթի վրա:+ Հետո Սամուելը գնաց Ռամա:+
14 Եհովայի ոգին հեռացել էր Սավուղից,+ և Եհովայից մի վատ ոգի* ահաբեկում էր նրան:*+ 15 Ուստի Սավուղի ծառաները նրան ասացին. «Դու տեսնում ես, որ Աստծուց մի վատ ոգի ահաբեկում է քեզ: 16 Խնդրում ենք, թող մեր տերը պատվիրի իր ծառաներին, որ հմուտ քնարահար փնտրեն:+ Եվ երբ Աստծուց վատ ոգի գա քեզ վրա, նա կնվագի, և դու լավ կզգաս»: 17 Սավուղն էլ իր ծառաներին ասաց. «Լավ նվագող մի մարդ գտեք ինձ համար և ինձ մոտ բերեք»:
18 Այդ ժամանակ սպասավորներից մեկն ասաց. «Ես տեսել եմ, որ բեթլեհեմցի Հեսսեի որդիներից մեկը հմտորեն նվագում է: Նա խիզախ և ուժեղ ռազմիկ է՝+ ճարտասան, գեղեցկատես,+ ու Եհովան նրա հետ է»:+ 19 Ուստի Սավուղը պատգամաբերներ ուղարկեց Հեսսեի մոտ, որ ասեն. «Ինձ մոտ ուղարկիր քո որդուն՝ Դավթին, որը հովիվ է»:+ 20 Հեսսեն իր որդուն՝ Դավթին, Սավուղի մոտ ուղարկեց՝ էշի վրա դնելով հաց, մի տիկ գինի և ուլ, որ դրանք տա Սավուղին: 21 Այսպիսով՝ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու սկսեց ծառայել նրան:+ Սավուղը շատ սիրեց Դավթին, և նա դարձավ նրա զինակիրը: 22 Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ, որ ասի. «Խնդրում եմ, թող Դավիթն ինձ մոտ մնա և ծառայի ինձ, քանի որ հավանել եմ նրան»: 23 Ամեն անգամ, երբ Աստծուց վատ ոգի էր գալիս Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում: Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում. վատ ոգին հեռանում էր նրանից:+
17 Փղշտացիները+ հավաքեցին իրենց զորքերը, որ պատերազմի դուրս գան: Նրանք հավաքվեցին Սոքովում,+ որը Հուդայում է, և բանակ դրեցին Սոքովի ու Ազեկայի+ միջև՝ Ափեսդոմմիմում:+ 2 Սավուղն ու իսրայելացիներն էլ հավաքվեցին և բանակ դնելով Էլայի հովտում՝+ մարտական կարգով շարվեցին՝ փղշտացիների դեմ կռվելու: 3 Փղշտացիները մի լեռան վրա էին, իսկ իսրայելացիները՝ մեկ ուրիշ լեռան վրա. հովիտը նրանց միջև էր:
4 Փղշտացիների բանակատեղիից մի մենամարտիկ դուրս եկավ, որի անունը Գողիաթ էր.+ նա Գեթից էր:+ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ* էր: 5 Գլխին նա պղնձե սաղավարտ ուներ և հագին՝ պղնձե թեփուկավոր զրահ,+ որը կշռում էր 5 000 սիկղ:* 6 Ոտքերին պղնձե սռնապաններ* կային, իսկ թիկունքին՝ պղնձե տեգ:*+ 7 Գողիաթի նիզակի փայտե կոթը ջուլհակահաստոցի*+ գլանի էր նման, և նիզակի երկաթե սայրը 600 սիկղ* էր կշռում: Նրա առջևից իր վահանակիրն էր գնում: 8 Գողիաթը կանգ առավ, ձայն տվեց իսրայելացիների զորքին+ և ասաց. «Ինչո՞ւ եք մարտական կարգով շարվել: Ես փղշտացի եմ, դուք էլ Սավուղի ծառաներն եք: Մի մարդ ընտրեք, որ գա ու կռվի իմ դեմ: 9 Եթե նա կռվի իմ դեմ ու սպանի ինձ, մենք ձեր ծառաները կդառնանք: Իսկ եթե ե՛ս հաղթեմ նրան ու սպանեմ, ապա դո՛ւք մեր ծառաները կդառնաք և կծառայեք մեզ»: 10 Ապա փղշտացին ասաց. «Այսօր ես մարտահրավեր եմ նետում* Իսրայելի զորքին:+ Ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք»:
11 Երբ Սավուղն ու բոլոր իսրայելացիները լսեցին փղշտացու խոսքերը, շատ վախեցան. նրանք սարսափած էին:
12 Դավիթը Հեսսեի+ որդին էր: Հեսսեն Եփրաթայից* էր՝+ Հուդայի Բեթլեհեմից:+ Նա ութ որդի ուներ:+ Սավուղի օրերում այդ մարդն արդեն ծեր էր: 13 Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի դաշտում էին:+ Այդ որդիների անուններն էին. առաջնեկինը՝ Եղիաբ,+ երկրորդինը՝ Աբինադաբ,+ և երրորդինը՝ Սամմա:+ 14 Դավիթը ամենակրտսերն էր:+ Երեք ավագ որդիները Սավուղի հետ ռազմի դաշտում էին:
15 Դավիթը գնում էր Սավուղին ծառայելու և հետ էր դառնում Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարներին:+ 16 Փղշտացի Գողիաթը 40 օր շարունակ վաղ առավոտյան և երեկոյան գալիս ու կանգնում էր իսրայելացիների առաջ, որ մարտահրավեր նետեր:
17 Հեսսեն ասաց իր որդուն՝ Դավթին. «Վերցրու այս մեկ արդու* բոված ցորենն ու տասը հացը և շտապ տար բանակատեղի՝ քո եղբայրներին: 18 Իսկ այս տասը բաժին պանիրը* տար հազարապետին: Նաև տես, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և մի լուր բեր նրանցից»: 19 Այդ ժամանակ Դավթի եղբայրները Սավուղի և մնացած բոլոր իսրայելացիների հետ Էլայի հովտում էին,+ որպեսզի կռվեին փղշտացիների դեմ:+
20 Վաղ առավոտյան Դավիթը վեր կացավ, ոչխարներին հանձնեց մեկ ուրիշի խնամքին, վերցրեց մթերքն ու գնաց, ինչպես որ Հեսսեն պատվիրել էր: Երբ նա եկավ բանակատեղի, տեսավ, որ զորքը, մարտագոչ արձակելով, գնում է ռազմի դաշտ: 21 Իսրայելացիների ու փղշտացիների զորքերը շարվեցին իրար դեմ: 22 Դավիթն իր բեռը իսկույն հանձնեց այն մարդուն, որը հսկում էր իրերը, և վազեց ռազմի դաշտ: Հասնելով այնտեղ՝ նա հարցրեց իր եղբայրներին, թե ինչպես են:+
23 Մինչ Դավիթը խոսում էր նրանց հետ, փղշտացիների շարքերից դուրս եկավ Գողիաթը՝+ այն փղշտացի մենամարտիկը, որը Գեթից էր: Նա կրկնեց իր ասած խոսքերը,+ և Դավիթը լսեց: 24 Տեսնելով այդ մարդուն՝ բոլոր իսրայելացիները սարսափահար փախան:+ 25 Իսրայելացիներն ասում էին. «Տեսե՞լ եք այդ մարդուն: Նա Իսրայելին ծաղրելու* համար է դուրս գալիս:+ Նրան սպանողին թագավորը մեծ հարստություն կտա և իր աղջկան կամուսնացնի նրա հետ,+ իսկ նրա հոր տունը կազատի Իսրայելի թագավորի հանդեպ ունեցած պարտավորություններից»:
26 Դավիթը հարցրեց իր մոտ կանգնած մարդկանց. «Ի՞նչ կստանա այն մարդը, որը կսպանի այդ փղշտացուն և Իսրայելից կհեռացնի անպատվությունը: Այդ անթլփատ փղշտացին ո՞վ է, որ ծաղրի կենդանի Աստծու զորքին»:+ 27 Եվ մարդիկ նույն խոսքերը կրկնեցին. «Այն մարդը, որը կսպանի նրան, այսինչ բաները կստանա»: 28 Երբ Դավթի ավագ եղբայրը՝ Եղիաբը,+ լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, բարկացավ նրա վրա և ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ: Արոտավայրում ո՞ւմ մոտ ես թողել ոչխարների մեր փոքր հոտը:+ Ես լավ գիտեմ, որ դու հանդուգն ես ու վատ մտադրություններ ունես. դու պարզապես եկել ես կռիվը դիտելու»: 29 Դավիթը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել: Ես միայն հարցրի»: 30 Ապա շրջվեց և նույն հարցը մեկ ուրիշին տվեց,+ ու մարդիկ նրան նույն բանն ասացին:+
31 Ոմանք լսեցին Դավթի խոսքերը և հայտնեցին Սավուղին: Նա կարգադրեց, որ իր մոտ բերեն նրան: 32 Դավիթն ասաց Սավուղին. «Թող ոչ մեկի սիրտը չդողա այդ փղշտացու պատճառով: Քո ծառան կգնա ու կկռվի նրա դեմ»:+ 33 Բայց Սավուղն ասաց Դավթին. «Դու չես կարող գնալ ու կռվել այդ փղշտացու դեմ, քանի որ դեռ պատանի ես,+ իսկ նա երիտասարդ տարիքից ռազմիկ է»: 34 Դավիթը պատասխանեց Սավուղին. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում,+ պատահում էր, որ առյուծ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում: 35 Ես ընկնում էի հետևից, հարձակվում էի նրա վրա և ոչխարին ազատում նրա երախից: Իսկ երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորթուց,* տապալում էի ու սպանում: 36 Քո ծառան սպանել է թե՛ առյուծ, թե՛ արջ, և այս անթլփատ փղշտացին էլ նույն վախճանը կունենա, որովհետև կենդանի Աստծու զորքին է ծաղրում»:+ 37 Ապա Դավիթն ավելացրեց. «Եհովան, ով ազատեց ինձ առյուծի և արջի ճանկերից, այդ փղշտացու ձեռքից էլ կազատի»:+ Այս խոսքերը լսելով՝ Սավուղն ասաց Դավթին. «Գնա՛, և թող Եհովան քեզ հետ լինի»:
38 Սավուղը Դավթին հագցրեց իր հանդերձանքը, գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ հագցրեց: 39 Ապա Դավիթը գոտկատեղին կապեց նրա սուրը և փորձեց քայլել, բայց չկարողացավ, որովհետև սովոր չէր սպառազինություն կրել: Ուստի ասաց Սավուղին. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ»: Եվ Դավիթն իր վրայից հանեց դրանք: 40 Նա վերցրեց իր ձեռնափայտը, գետի հունից* հինգ հարթ քար հանեց, դրեց հովվի իր պարկի գրպանի մեջ և պարսատիկը+ ձեռքին՝ շարժվեց փղշտացու ուղղությամբ:
41 Փղշտացին սկսեց մոտենալ Դավթին, իսկ վահանակիրը նրա առջևից էր գնում: 42 Երբ փղշտացին տեսավ Դավթին, արհամարհանքով քմծիծաղ տվեց, որովհետև նա ընդամենը մի պատանի էր՝ կարմրաթուշ ու գեղեցկատես:+ 43 Ուստի ասաց Դավթին. «Ես շո՞ւն եմ,+ ի՞նչ է, որ ինձ վրա փայտով ես գալիս»: Եվ փղշտացին իր աստվածների անունով անիծեց նրան: 44 Ապա ասաց. «Մոտ արի, և ես քո մարմինը երկնքի թռչուններին ու վայրի գազաններին կտամ»:
45 Դավիթն էլ ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս,+ բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի Աստծու,+ որին դու ծաղրում ես:+ 46 Այսօր իսկ Եհովան քեզ իմ ձեռքը կտա.+ ես կսպանեմ քեզ և գլուխդ կկտրեմ: Այսօր փղշտացի զինվորների դիակները երկնքի թռչուններին ու վայրի գազաններին կտամ, և ողջ երկրի մարդիկ կտեսնեն, որ Իսրայելը Աստված ունի:+ 47 Բոլոր այստեղ հավաքվածները* կիմանան, որ Եհովան ո՛չ սրով է փրկում,+ ո՛չ էլ նիզակով, որովհետև պատերազմը Եհովայինն է,+ և նա ձեզ բոլորիդ մեր ձեռքն է մատնելու»:+
48 Այդ ժամանակ փղշտացին ավելի մոտեցավ Դավթին, Դավիթն էլ արագ վազեց նրան ընդառաջ՝ թշնամու զորքի կողմը: 49 Նա ձեռքը մտցրեց պարկի մեջ և այնտեղից մի քար վերցնելով՝ պարսատիկով նետեց ու հարվածեց փղշտացու ճակատին: Քարը մխրճվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր գետնին ընկավ:+ 50 Այսպիսով՝ Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց Գողիաթին:* Նա տապալեց փղշտացուն ու սպանեց նրան, թեև ձեռքին սուր չուներ:+ 51 Դավիթը, շարունակելով վազել, գնաց ու կանգնեց փղշտացու կողքը: Հետո նրա պատյանից հանեց սուրն+ ու կտրեց գլուխը, և ոչ մի կասկած չմնաց, որ նա մեռել է: Երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր ռազմիկը սպանվեց, փախուստի դիմեցին:+
52 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ գոռուն-գոչյունով հետապնդեցին փղշտացիներին հովտից+ մինչև Ակկարոնի+ դարպասները: Փղշտացիները սպանված ընկան Սագարիմից+ Գեթ և Ակկարոն տանող ճանապարհին: 53 Իսրայելացիները կատաղի հետապնդումից հետո գնացին փղշտացիների բանակատեղի ու թալանեցին այն:
54 Դավիթը վերցրեց փղշտացու գլուխը և բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում:+
55 Այն պահին, երբ Սավուղը Դավթին տեսել էր փղշտացուն ընդառաջ գնալիս, զորագլուխ Աբեներին+ հարցրել էր. «Ո՞վ է այս տղայի հայրը,+ Աբենե՛ր»: Աբեներն էլ պատասխանել էր. «Քո կյանքով եմ երդվում, ո՛վ թագավոր, տեղյակ չեմ»: 56 Թագավորն ասել էր. «Պարզիր, թե ով է այս պատանու հայրը»: 57 Ուստի երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո վերադարձավ, Աբեները նրան բերեց Սավուղի մոտ: Փղշտացու գլուխը Դավթի ձեռքին էր:+ 58 Սավուղը հարցրեց նրան. «Ո՞վ է քո հայրը»: Դավիթն էլ պատասխանեց. «Քո ծառա բեթլեհեմցի+ Հեսսեն»:+
18 Դավթի ու Սավուղի զրույցից շատ չանցած՝ Դավիթն ու Հովնաթանը+ մտերիմ ընկերներ դարձան,* և Հովնաթանը սկսեց իր անձի պես սիրել նրան:+ 2 Նույն օրը Սավուղը Դավթին իր մոտ ծառայության վերցրեց և թույլ չտվեց, որ նա վերադառնա հոր տուն:+ 3 Հովնաթանն ու Դավիթը ուխտ* կապեցին իրար հետ,+ որովհետև Հովնաթանն իր անձի պես սիրում էր նրան:+ 4 Նա հանեց իր անթև վերնահագուստն ու Դավթին տվեց, նաև տվեց իր ռազմական հագուստը, սուրը, աղեղն ու գոտին: 5 Դավիթը սկսեց պատերազմների գնալ, և ուր էլ որ Սավուղը նրան ուղարկում էր, նա հաջողություն էր ունենում:*+ Ուստի Սավուղը նրան զորքի հրամանատար նշանակեց:+ Այդ որոշումը դուր եկավ ողջ ժողովրդին և Սավուղի ծառաներին:
6 Երբ Դավիթն ու մյուս ռազմիկները փղշտացիներին կոտորելուց հետո վերադառնում էին, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք դափերով, ջնարներով,* ուրախ բացականչություններով, երգ+ ու պարով դուրս էին գալիս՝ Սավուղ թագավորին դիմավորելու:+ 7 Տոնախմբությանը մասնակցող կանայք երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»:+
8 Ի վերջո Սավուղը խիստ բարկացավ.+ նրան դուր չեկավ այս երգը, և նա ասաց. «Նրանք երգում են, որ Դավիթը տասնյակ հազարավորների սպանեց, իսկ ես՝ հազարավորների: Մնում է՝ թագավորությունն էլ նրան տրվի»:+ 9 Այդ օրվանից Սավուղը սկսեց կասկածանքով նայել Դավթին:
10 Հաջորդ օրը, երբ Դավիթը սովորականի պես քնար էր նվագում,+ Աստծուց վատ ոգի* եկավ Սավուղի վրա,*+ և նա սկսեց իրեն տարօրինակ* պահել տանը: Սավուղի ձեռքին նիզակ կար:+ 11 Նա նետեց այն՝+ մտածելով. «Դավթին պատին գամեմ»: Բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց: 12 Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Եհովան նրա հետ էր,+ իսկ իրենից հեռացել էր:+ 13 Սավուղը Դավթին հազարապետ նշանակեց, որ հեռու լինի իրենից. Դավիթը պատերազմի ժամանակ առաջնորդում էր զորքը:*+ 14 Նա ամեն ինչում հաջողություն էր ունենում,*+ ու Եհովան նրա հետ էր:+ 15 Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը շատ հաջողություններ է ունենում, է՛լ ավելի վախեցավ նրանից: 16 Բայց ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր իրենց առաջնորդում ռազմարշավների ժամանակ:
17 Մի անգամ Սավուղն ասաց Դավթին. «Ահա իմ ավագ դուստրը՝ Մերոբը:+ Ես նրան կնության կտամ քեզ:+ Սակայն դու պետք է շարունակես խիզախորեն ծառայել ինձ և մղել Եհովայի պատերազմները»:+ Բայց Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքով չմեռնի: Թող փղշտացիները սպանեն նրան»:+ 18 Դավիթն էլ պատասխանեց Սավուղին. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ թագավորի փեսան դառնամ»:+ 19 Սակայն երբ ժամանակը եկավ, որ Դավիթն ամուսնանա Մերոբի՝ Սավուղի դստեր հետ, Մերոբն արդեն կնության էր տրվել մաուլացի Եդրիելին:+
20 Սավուղի դուստրը՝ Մեղքողը,+ սիրահարված էր Դավթին, և երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան դուր եկավ: 21 Նա մտածեց. «Ես աղջկաս կնության կտամ Դավթին. դա ծուղակ կդառնա նրա համար, ու նա գուցե սպանվի փղշտացիների ձեռքով»:+ Եվ Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Իմ փեսան դարձիր»: 22 Հետո նա իր ծառաներին պատվիրեց. «Դավթի հետ գաղտնի խոսեք ու ասեք. «Թագավորը քեզ հավանել է, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ: Թագավորի փեսան դարձիր»»: 23 Երբ Սավուղի ծառաները Դավթին ասացին այս խոսքերը, նա պատասխանեց. «Ձեր կարծիքով՝ ինձ նման աղքատ ու աննշան մարդու համար հե՞շտ է թագավորի փեսա դառնալը»:+ 24 Դավթի այս խոսքերը ծառաները հայտնեցին Սավուղին:
25 Այդ ժամանակ Սավուղն ասաց. «Դավթին ասեք. «Թագավորը որպես հարսնագին,+ փղշտացիների 100 թլիփից+ բացի, ուրիշ ոչինչ չի ցանկանում, քանի որ ուզում է վրեժխնդիր լինել իր թշնամիներից»»: Բայց իրականում Սավուղը ծրագրել էր փղշտացիների ձեռքով սպանել Դավթին: 26 Նրա ծառաները Դավթին հայտնեցին այդ խոսքերը, և թագավորի փեսան դառնալու միտքը դուր եկավ նրան:+ Նախքան սահմանված ժամանակը կավարտվեր, 27 Դավիթն իր մարդկանց հետ գնաց, 200 փղշտացի սպանեց և բոլորի թլիփները բերեց ու տվեց թագավորին, որպեսզի նրա փեսան դառնա: Ուստի Սավուղը Մեղքողին կնության տվեց նրան:+ 28 Նա հասկացավ, որ Եհովան Դավթի հետ է,+ և որ իր դուստրը՝ Մեղքողը, սիրում է Դավթին:+ 29 Սավուղը սկսեց ավելի շատ վախենալ Դավթից և մինչև իր կյանքի վերջը թշնամությամբ վերաբերվեց նրան:+
30 Ամեն անգամ, երբ փղշտացիների իշխանները Իսրայելի դեմ պատերազմի էին դուրս գալիս, Դավիթը ավելի մեծ հաջողություն էր ունենում,* քան Սավուղի մյուս բոլոր ծառաները:+ Եվ նա մեծ անուն ձեռք բերեց:+
19 Որոշ ժամանակ անց Սավուղն իր որդուն՝ Հովնաթանին, և իր բոլոր ծառաներին հայտնեց, որ մտադիր է սպանել Դավթին:+ 2 Բայց Հովնաթանը՝ Սավուղի որդին, շատ էր սիրում Դավթին,+ ուստի ասաց նրան. «Հայրս՝ Սավուղը, ուզում է սպանել քեզ: Խնդրում եմ, առավոտյան զգույշ եղիր, թաքնվիր մի ապահով վայրում և մնա այնտեղ: 3 Իսկ ես դուրս կգամ ու կկանգնեմ հորս կողքին այն դաշտում, որտեղ դու կլինես: Նրա հետ կխոսեմ քո մասին ու, եթե ինչ-որ բան իմանամ, անպայման կասեմ քեզ»:+
4 Հովնաթանը Սավուղի մոտ լավը խոսեց Դավթի մասին՝+ ասելով. «Թագավորը չպետք է մեղք գործի իր ծառա Դավթի դեմ, քանի որ նա քո դեմ մեղք չի գործել, այլ միայն բարիք է արել քեզ: 5 Նա վտանգի ենթարկեց իր կյանքը, որ սպանի փղշտացուն,+ ու Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց ողջ Իսրայելին: Դու ինքդ տեսար դա և շատ ուրախացար: Ուրեմն ինչո՞ւ մեղք գործես ու անմեղ արյուն թափես՝ առանց որևէ պատճառի սպանելով Դավթին»:+ 6 Սավուղը լսեց Հովնաթանին ու երդվեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. նա չի սպանվի»: 7 Դրանից հետո Հովնաթանը կանչեց Դավթին ու պատմեց այն, ինչ խոսել էր Սավուղի հետ: Ապա Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթը շարունակեց առաջվա պես ծառայել նրան:+
8 Որոշ ժամանակ հետո նորից պատերազմ բռնկվեց, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ կռվելու: Նա, մեծ կոտորած անելով, ջարդեց նրանց, և նրանք փախան Դավթից:
9 Մի անգամ, երբ Սավուղը, նիզակը ձեռքին, տանը նստած էր, և Դավիթը քնար էր նվագում, Եհովայից վատ ոգի* եկավ Սավուղի վրա:*+ 10 Սավուղը փորձեց նիզակով պատին գամել Դավթին, բայց նա խույս տվեց, և նիզակը պատի մեջ խրվեց: Դավիթն այդ գիշեր փախուստի դիմեց և փրկեց իր կյանքը: 11 Ավելի ուշ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթի տուն, որ հսկեն այն և առավոտյան սպանեն նրան:+ Սակայն Դավթի կինը՝ Մեղքողը, ասաց իր ամուսնուն. «Եթե այս գիշեր չփախչես, վաղը քեզ կսպանեն»: 12 Նա անմիջապես օգնեց Դավթին, որ պատուհանով ցած իջնի, փախչի ու փրկվի: 13 Ապա Մեղքողը թերափ* վերցրեց, դրեց մահճակալին, Դավթի գլխի տեղը այծի մազից պատրաստված ցանցահյուս ծածկոց դրեց ու վրան մի հագուստ գցեց:
14 Մեղքողն ասաց Սավուղի ուղարկած մարդկանց. «Նա հիվանդ է»: 15 Սավուղը նրանց կրկին ուղարկեց՝ Դավթին տեսնելու, և պատվիրեց. «Մահճակալով հանդերձ ինձ մո՛տ բերեք նրան, որ սպանեմ»:+ 16 Երբ այդ մարդիկ եկան, տեսան, որ անկողնու վրա թերափ է դրված, իսկ գլխի տեղը՝ այծի մազից պատրաստված ցանցահյուս ծածկոց: 17 Սավուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր ու թողեցիր, որ թշնամիս փախչի»:+ Մեղքողն էլ պատասխանեց. «Նա ինձ ասաց. «Թող՝ գնամ, թե չէ կսպանեմ քեզ»»:
18 Այսպիսով՝ Դավիթը փախավ ու փրկեց իր կյանքը: Նա եկավ Սամուելի մոտ՝ Ռամա,+ և պատմեց նրան այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն: Դրանից հետո երկուսով գնացին Նավաթ ու մնացին այնտեղ:+ 19 Որոշ ժամանակ անց Սավուղին տեղեկացրին. «Դավիթը Ռամայում է՝ Նավաթում»: 20 Սավուղն իսկույն մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին: Երբ այդ մարդիկ տեսան տարեց մարգարեներին, որոնք մարգարեանում էին, և Սամուելին, որը գլխավորում էր նրանց, Աստծու ոգին իջավ իրենց վրա, և իրենք էլ սկսեցին մարգարեների պես պահել իրենց:
21 Այդ մասին հայտնեցին Սավուղին, և նա անմիջապես ուրիշ մարդիկ ուղարկեց, բայց նրանք էլ սկսեցին մարգարեների պես պահել իրենց: Ուստի Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց. նրանք նույնպես սկսեցին մարգարեների պես պահել իրենց: 22 Ի վերջո Սավուղն ինքը գնաց Ռամա: Հասնելով Սոկքովի մեծ ջրամբար՝ նա հարցրեց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»: Նրան պատասխանեցին. «Ռամայում են՝ Նավաթում»:+ 23 Երբ Սավուղը գնում էր Ռամայի Նավաթ, ճանապարհին Աստծու ոգին նրա վրա էլ իջավ, և մինչև տեղ հասնելը նա իրեն մարգարեի պես պահեց: 24 Սավուղը նույնպես իր վրայից հանեց հագուստները և Սամուելի առաջ իրեն մարգարեի պես պահեց: Նա այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը գետնին մերկ* պառկած մնաց: Այդ պատճառով մարդիկ սկսեցին ասել. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»:+
20 Դավիթը փախավ Ռամայի Նավաթից և գալով Հովնաթանի մոտ՝ հարցրեց. «Ի՞նչ եմ արել,+ ո՞րն է իմ հանցանքը: Ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»: 2 Հովնաթանը պատասխանեց. «Այդպիսի բան չի՛ կարող լինել:+ Ի՞նչ սպանելու մասին է խոսքը: Հայրս ոչինչ չի անի՝ առանց ինձ հայտնելու՝ լինի դա մեծ, թե փոքր բան: Նա ինչո՞ւ պետք է այդ բանը թաքցնի ինձնից: Նման բան չի՛ պատահի»: 3 Սակայն Դավիթն ասաց. «Հայրդ հաստատ գիտի, որ ես քո բարեհաճությունն ունեմ,+ դրա համար էլ մտածում է. «Թող Հովնաթանը չիմանա այդ մասին, որ չվշտանա»»: Ապա ավելացրեց. «Բայց երդվում եմ Եհովայի գոյությամբ և քո կյանքով. ընդամենը մի քայլ է բաժանում ինձ մահից»:+
4 Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ ասես, կանեմ քեզ համար»: 5 Դավիթն էլ ասաց Հովնաթանին. «Լսիր, վաղը նորալուսնի տոնն է,+ և թագավորն անշուշտ կակնկալի, որ իր հետ սեղան նստեմ: Թող որ գնամ ու մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնված մնամ: 6 Եթե հայրդ նկատի բացակայությունս, նրան կասես. «Դավիթն ինձ շատ խնդրեց, որ թույլ տամ՝ շտապ գնա իր քաղաք՝ Բեթլեհեմ,+ որովհետև այնտեղ ամբողջ ընտանիքով տարեկան զոհը պետք է մատուցեն»:+ 7 Եթե նա պատասխանի՝ լա՛վ, կնշանակի, որ ծառադ վախենալու պատճառ չունի, իսկ եթե զայրանա, հաստատ իմացիր, որ նա վճռել է վնասել ինձ: 8 Քո ծառայի հանդեպ հավատարիմ սեր ցույց տուր,+ քանի որ ուխտ ես կապել ծառայիդ հետ Եհովայի առաջ:+ Բայց եթե մեղավոր եմ,+ ապա ինքդ սպանիր ինձ: Էլ ինչո՞ւ ինձ հանձնես հորդ ձեռքը»:
9 Այդ ժամանակ Հովնաթանն ասաց. «Նման բան նույնիսկ մտքովդ թող չանցնի: Եթե իմանամ, որ հայրս վճռել է վնասել քեզ, մի՞թե չեմ ասի քեզ այդ մասին»:+ 10 Դավիթը հարցրեց Հովնաթանին. «Ո՞վ ինձ իմաց կտա, եթե հայրդ խստությամբ պատասխանի քեզ»: 11 Հովնաթանն էլ ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»: Եվ երկուսով գնացին դաշտ: 12 Հետո Հովնաթանն ասաց. «Վկա՛ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, վաղը կամ մյուս օրը ես կփորձեմ իմանալ, թե հայրս ինչ մտադրություն ունի: Եթե նա լավ է տրամադրված քո հանդեպ, Դավի՛թ, ապա մարդ կուղարկեմ, որ տեղեկացնի քեզ: 13 Բայց եթե հայրս մտադիր է վնասել քեզ, թող Եհովան խստորեն պատժի ինձ, եթե չզգուշացնեմ քեզ ու չթողնեմ, որ գնաս խաղաղությամբ: Թող Եհովան քեզ հետ լինի,+ ինչպես որ հորս հետ է եղել:+ 14 Քանի դեռ ողջ եմ և նույնիսկ երբ մահանամ, իմ հանդեպ հավատարիմ սեր ցույց տուր,+ ինչպիսին որ Եհովան է ցույց տալիս: 15 Երբեք չդադարես հավատարիմ սեր դրսևորել իմ տան հանդեպ,+ անգամ երբ Եհովան երկրի երեսից բնաջինջ անի քո* բոլոր թշնամիներին»: 16 Այսպիսով՝ Հովնաթանը ուխտ կապեց Դավթի տան հետ, նաև ասաց. «Եհովան Դավթի թշնամիներից հաշիվ կպահանջի»: 17 Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իր հանդեպ նրա ունեցած սիրով, քանի որ նա իր անձի պես սիրում էր նրան:+
18 Ապա Հովնաթանն ասաց Դավթին. «Վաղը նորալուսնի տոնն է,+ և քո բացակայությունը կնկատվի, որովհետև տեղդ դատարկ կլինի: 19 Իսկ վաղը չէ մյուս օրը քո բացակայությունը ավելի շատ կնկատվի: Կգաս այս վայրը, որտեղ թաքնվել էիր այն օրը,* ու կմնաս այստեղ՝ այս քարի մոտ: 20 Ես դրա ուղղությամբ երեք նետ կարձակեմ, իբր նշանակետի եմ խփում: 21 Հետո, երբ սպասավորին ուղարկեմ, կասեմ. «Գնա նետերը գտիր»: Եթե նրան ասեմ՝ «Տես, քեզնից այս կողմ են նետերը, վերցրու դրանք», այդ ժամանակ կարող ես վերադառնալ, որովհետև երդվում եմ Եհովայի գոյությամբ՝ դա կնշանակի, որ վախենալու բան չկա, և քեզ ոչ մի վտանգ չի սպառնում: 22 Բայց եթե տղային ասեմ՝ «Տես, նետերը քեզնից հեռու են՝ առջևում», այդ ժամանակ գնա, քանի որ Եհովան ուզում է, որ հեռանաս: 23 Իսկ ինչ վերաբերում է այն խոստմանը,+ որ տվեցինք իրար, թող Եհովան հավիտյան վկա լինի մեր միջև»:+
24 Եվ այսպես՝ Դավիթը թաքնվեց դաշտում: Նորալուսնի տոնին թագավորը սեղան նստեց:+ 25 Նա, ըստ սովորության, նստած էր պատի մոտ՝ իր աթոռին: Հովնաթանը նրա դիմացն էր նստած, Աբեները՝+ կողքին, իսկ Դավթի տեղը դատարկ էր: 26 Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, քանի որ մտածեց. «Երևի ինչ-որ բան է պատահել, և նա մաքուր չէ:+ Այո՛, հաստատ անմաքուր է»: 27 Նորալուսնի տոնի երկրորդ օրը Դավթի տեղը կրկին դատարկ էր: Ուստի Սավուղը հարցրեց իր որդուն՝ Հովնաթանին. «Ինչո՞ւ Հեսսեի որդին+ երեկ և այսօր չեկավ ճաշելու»: 28 Հովնաթանը պատասխանեց. «Դավիթը շատ խնդրեց, որ թույլ տամ՝ գնա Բեթլեհեմ:+ 29 Նա ասաց ինձ. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ, քանի որ մեր ընտանիքը քաղաքում զոհ է մատուցելու, ու եղբայրս կանչել է ինձ: Եթե քո բարեհաճությունն ունեմ, թույլ տուր՝ աննկատ գնամ և տեսնեմ եղբայրներիս»: Ահա թե ինչու նա չի եկել թագավորական սեղան նստելու»: 30 Սավուղը խիստ զայրացավ Հովնաթանի վրա ու ասաց. «Դո՛ւ, ապստա՛մբ կնոջ որդի, ի՞նչ է, չգիտե՞մ, որ Հեսսեի որդու կողմն ես բռնել՝ խայտառակելով քեզ ու քո մորը:* 31 Քանի դեռ Հեսսեի որդին ողջ է այս երկրի վրա, ո՛չ դու հաստատուն կլինես, ո՛չ էլ քո թագավորությունը:+ Հիմա մարդ ուղարկիր և նրան բերել տուր, որովհետև նա պետք է մեռնի»:+
32 Բայց Հովնաթանն ասաց իր հորը. «Ինչո՞ւ նա պետք է մեռնի:+ Ի՞նչ է արել»: 33 Այդ պահին Սավուղը նիզակը նետեց, որ խոցի Հովնաթանին,+ և նա հասկացավ, որ հայրը վճռել է սպանել Դավթին:+ 34 Հովնաթանը, խիստ բարկացած, անմիջապես վեր կացավ սեղանից: Այդ օրը՝ նորալուսնի երկրորդ օրը, նա հաց չկերավ, քանի որ վշտացած էր Դավթի համար,+ և քանի որ իր հայրը ստորացրել էր իրեն:
35 Առավոտյան Հովնաթանը գնաց դաշտ, ինչպես որ Դավթի հետ պայմանավորվել էր, և նրա հետ մի պատանի սպասավոր կար:+ 36 Նա ասաց սպասավորին. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որոնք արձակելու եմ»: Սպասավորը վազեց, իսկ նա նետը արձակեց այնպես, որ նրանից անցնի և հեռու ընկնի: 37 Եվ երբ սպասավորը հասավ այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը ձայն տվեց նրան. «Նետը քեզնից հեռու է՝ առջևում»: 38 Հովնաթանը նորից ձայն տվեց սպասավորին. «Շո՛ւտ արա: Շտապի՛ր: Մի՛ հապաղիր»: Հովնաթանի սպասավորը հավաքեց նետերն ու վերադարձավ իր տիրոջ մոտ: 39 Սպասավորը չհասկացավ՝ ինչ է կատարվում. միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին, թե այդ ամենն ինչ է նշանակում: 40 Դրանից հետո Հովնաթանն իր զենքերը տվեց սպասավորին ու ասաց. «Սրանք քաղա՛ք տար»:
41 Երբ սպասավորը հեռացավ, Դավիթը դուրս եկավ իր թաքստոցից, որը մոտակայքում էր՝ հարավային կողմում: Նա ծնկի եկավ ու երեք անգամ մինչև գետին խոնարհվեց: Նրանք համբուրեցին իրար և միմյանց համար լաց եղան: Բայց Դավիթն ավելի շատ լաց եղավ: 42 Հովնաթանն ասաց Դավթին. «Գնա խաղաղությամբ, քանի որ երկուսս էլ Եհովայի անունով ենք երդվել՝+ ասելով. «Թող Եհովան հավիտյան վկա լինի իմ ու քո միջև, իմ սերնդի ու քո սերնդի միջև»»:+
Դրանից հետո Դավիթը գնաց, իսկ Հովնաթանը վերադարձավ քաղաք:
21 Դավիթը գնաց Նոբ՝+ Աքիմելեք քահանայի մոտ: Աքիմելեքը, նրան տեսնելով, վախեցավ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»:+ 2 Դավիթն էլ պատասխանեց. «Թագավորը ինձ մի հանձնարարություն է տվել ու ասել. «Թող ոչ ոք չիմանա, թե ինչ առաքելությամբ եմ քեզ ուղարկում և թե ինչ հրահանգներ եմ տվել»: Ես իմ մարդկանց հետ հանդիպելու եմ մեր պայմանավորված տեղում: 3 Հիմա խնդրում եմ, ինձ հինգ հաց տուր, եթե ունես, կամ ուտելու ցանկացած այլ բան»: 4 Բայց քահանան ասաց Դավթին. «Ձեռքիս տակ սովորական հաց չունեմ, միայն սուրբ հաց կա:+ Կտամ, եթե քո մարդիկ հեռու են մնացել կանանցից»:*+ 5 Դավիթն էլ պատասխանեց քահանային. «Վստահեցնում եմ քեզ, որ կանանցից հեռու ենք մնացել,+ ինչպես այն ժամանակ, երբ ռազմարշավների էինք գնում: Եթե իմ մարդիկ նույնիսկ սովորական հանձնարարություն կատարելիս են իրենց մարմինները սուրբ պահել, առավել ևս այսօր նրանք սուրբ են»: 6 Ուստի քահանան նրան տվեց սուրբ հացերը,+ քանի որ ուրիշ հաց չկար՝ բացի Եհովայի առաջ դրվող հացերից, որոնք այդ օրը փոխարինել էին թարմ հացերով:
7 Այդ օրը Սավուղի ծառաներից մեկը, որը պետք է մնար* Եհովայի առաջ, այնտեղ էր: Նա մի եդոմացի էր՝+ Դովեկ+ անունով, և Սավուղի հովիվների գլխավորն էր:
8 Դավիթը հարցրեց Աքիմելեքին. «Այստեղ նիզակ կամ սուր ունե՞ս: Թագավորի տված հանձնարարությունն այնքան հրատապ էր, որ սուրս կամ որևէ այլ զենք չհասցրի վերցնել»: 9 Քահանան պատասխանեց. «Փղշտացի Գողիաթի+ սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում,+ այստեղ է՝ եփուդի*+ հետևում՝ շորով փաթաթված: Եթե ուզում ես դա վերցնել, վերցրու, որովհետև ուրիշը չկա»: Դավիթն էլ ասաց. «Դրա նմանը չկա: Տուր ինձ դա»:
10 Այդ օրը Դավիթը այնտեղից հեռացավ՝ շարունակելով փախչել+ Սավուղից: Ի վերջո նա եկավ Գեթի թագավորի՝ Անքուսի մոտ:+ 11 Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դավիթը չէ՞՝ այն երկրի թագավորը: Նրա մասին չէի՞ն պարելով երգում.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+
12 Այդ խոսքերը մտածելու տեղիք տվեցին Դավթին, և նա շատ վախեցավ+ Անքուսից՝ Գեթի թագավորից: 13 Ուստի ձևացրեց, թե խելքը թռցրել է,+ և իրեն խելագարի պես պահեց նրանց ներկայությամբ.* նա դարպասի դռների վրա նշաններ էր գծում և թուքը ծորեցնում էր իր մորուքի վրա: 14 Անքուսն ասաց իր ծառաներին. «Տեսնում եք, որ սա խելագար է. ինչո՞ւ եք ինձ մոտ բերել: 15 Ի՞նչ է, ես խելագարների պակա՞ս ունեմ, որ սրան բերել եք ինձ մոտ, ու իմ առաջ խելացնոր բաներ է անում: Սա իմ տո՞ւն պետք է մտնի»:
22 Դավիթը հեռացավ այնտեղից+ ու փախավ Ոդողոմի քարայրը:+ Երբ նրա եղբայրներն ու հոր ամբողջ տունը լսեցին այդ մասին, գնացին նրա մոտ: 2 Բոլոր նրանք, ովքեր նեղություններ էին կրում, ովքեր պարտքեր ունեին, և ովքեր դառնացած էին, հավաքվեցին Դավթի մոտ, և նա նրանց առաջնորդը դարձավ: Մոտ 400 մարդ հավաքվեց:
3 Այնտեղից Դավիթը գնաց Մասփա, որը Մովաբում է, և Մովաբի+ թագավորին ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր, որ հայրս ու մայրս ձեզ մոտ մնան, մինչև իմանամ, թե Աստված ինչ է որոշել ինձ համար»: 4 Ապա նրանց Մովաբի թագավորի մոտ թողեց, և նրանք թագավորի մոտ մնացին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը թաքնված էր ապաստարանում:+
5 Որոշ ժամանակ անց Գադ+ մարգարեն ասաց Դավթին. «Մի՛ մնա ապաստարանում: Գնա՛ Հուդայի երկիր»:+ Եվ Դավիթը հեռացավ այդտեղից ու գնաց Հարեթի անտառ:
6 Սավուղն իմացավ, թե Դավիթն ու նրա մարդիկ որտեղ են: Այդ ժամանակ նա, նիզակը ձեռքին, նստած էր Գաբաայում՝+ կարմրանի* տակ՝ բարձր տեղում, իսկ նրա բոլոր ծառաները կանգնած էին իր շուրջը: 7 Սավուղն ասաց իր ծառաներին. «Լսե՛ք, ո՛վ Բենիամինյաններ: Ի՞նչ է, կարծում եք՝ Հեսսեի որդին+ է՞լ է բոլորիդ արտեր ու խաղողի այգիներ տալու կամ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակելու:+ 8 Բոլորդ դավադիրներ եք: Ձեզնից ոչ ոք տեղյակ չպահեց ինձ, որ իմ որդին ուխտ է կապել Հեսսեի որդու հետ:+ Ոչ մեկդ ցավակից չէ ինձ ու չի ասում, որ իմ իսկ որդին ծառայիս հրահրել է դավ նյութել իմ դեմ, ինչը որ հիմա ակնհայտ է»:
9 Այդ ժամանակ եդոմացի Դովեկը,+ որն այնտեղ կանգնած ծառաների գլխավորն էր, ասաց.+ «Ես տեսա Հեսսեի որդուն Նոբում. նա եկել էր Աքիտոբի որդու՝ Աքիմելեքի մոտ:+ 10 Աքիմելեքն էլ Եհովայից առաջնորդություն խնդրեց նրա համար, նաև մթերք և նույնիսկ փղշտացի Գողիաթի սուրը տվեց նրան»:+ 11 Թագավորն իսկույն կանչել տվեց Աքիմելեք քահանային՝ Աքիտոբի որդուն, ու նրա հոր տան բոլոր քահանաներին, որոնք Նոբում էին: Եվ բոլորը եկան թագավորի մոտ:
12 Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, տե՛ր իմ»: 13 Սավուղը հարցրեց. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք դավ նյութել իմ դեմ: Դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար առաջնորդություն ես խնդրել Աստծուց, այնինչ նա իմ դեմ է դուրս եկել և դավադրություն է ծրագրել, ինչը որ հիմա ակնհայտ է»: 14 Աքիմելեքն էլ պատասխանեց թագավորին. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա, որ Դավթի նման վստահարժան* է:+ Նա թագավորի փեսան է,+ թիկնապահներիդ պետը և քո տան մեջ պատիվ ունի:+ 15 Մի՞թե դա առաջին անգամն էր, որ նրա համար առաջնորդություն խնդրեցի Աստծուց:+ Անհնա՛ր է, որ ես քո դեմ դավ նյութեմ: Թող թագավորը իր ծառային և իմ հոր ամբողջ ընտանիքին չմեղադրի, քանի որ քո ծառան այս ամենի մասին ոչինչ չի իմացել»:+
16 Բայց թագավորն ասաց. «Աքիմելե՛ք, դու պետք է մեռնես,+ դու և քո հոր ամբողջ տունը»:+ 17 Եվ իր շուրջը կանգնած թիկնապահներին* կարգադրեց. «Սպանե՛ք Եհովայի քահանաներին, որովհետև նրանք Դավթի կողմն են անցել: Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չտեղեկացրին»: Սակայն թագավորի մարդիկ չուզեցին ձեռք բարձրացնել Եհովայի քահանաների վրա ու սպանել նրանց: 18 Այդ ժամանակ թագավորն ասաց Դովեկին.+ «Դո՛ւ սպանիր քահանաներին»: Եդոմացի+ Դովեկը անմիջապես հարձակվեց նրանց վրա և այդ օրը կտավե եփուդ* կրող 85 քահանա սպանեց:+ 19 Նա նաև հարձակվեց քահանաների Նոբ+ քաղաքի վրա և սրի քաշեց բնակիչներին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, ինչպես նաև ցուլ, ավանակ ու ոչխար:
20 Սակայն Աքիտոբի որդու՝ Աքիմելեքի որդիներից մեկը, որի անունը Աբիաթար+ էր, փախավ ու գնաց միացավ Դավթին: 21 Աբիաթարն ասաց նրան. «Սավուղը սպանել է Եհովայի քահանաներին»: 22 Դավիթն էլ ասաց Աբիաթարին. «Այն օրը, երբ եդոմացի Դովեկին տեսա այնտեղ,+ հասկացա, որ նա անպայման կհայտնի Սավուղին: Ես եմ պատասխանատու քո հոր տան յուրաքանչյուր մարդու* մահվան համար: 23 Մնա ինձ մոտ: Մի՛ վախեցիր, որովհետև նա, ով ուզում է խլել քո կյանքը, ի՛մ կյանքն է ուզում խլել: Դու իմ պաշտպանության տակ ես»:+
23 Դավթին տեղեկացրին. «Փղշտացիները պատերազմում են Կեիլայի+ դեմ և կողոպտում են կալերը»:* 2 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ կոտորեմ այդ փղշտացիներին»: Եհովան պատասխանեց. «Գնա՛ ու կոտորի՛ր փղշտացիներին և փրկի՛ր Կեիլան»: 3 Սակայն Դավթի մարդիկ ասացին նրան. «Լսիր, մենք նույնիսկ այստեղ՝ Հուդայում+ ենք վախի մեջ ապրում, էլ ուր մնաց՝ գնանք Կեիլա ընդդեմ փղշտացիների զորքի»:+ 4 Ուստի Դավիթը Եհովայից կրկին առաջնորդություն խնդրեց:+ Եհովան էլ պատասխանեց նրան. «Գնա՛ Կեիլա, քանի որ փղշտացիներին քո ձեռքն եմ մատնելու»:+ 5 Դավիթն իր մարդկանց հետ գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ: Նա մեծ կոտորած արեց այնտեղ և քշեց տարավ նրանց անասուններին: Այսպիսով՝ Դավիթը փրկեց Կեիլայի բնակիչներին:+
6 Աքիմելեքի որդին՝ Աբիաթարը,+ Դավթի մոտ՝ Կեիլա փախչելիս իր հետ եփուդ* էր վերցրել: 7 Որոշ ժամանակ անց Սավուղին տեղեկացրին. «Դավիթը Կեիլա է գնացել»: Սավուղն էլ ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել,*+ որովհետև նա ինքն իրեն ծուղակն է գցել՝ մտնելով դարպասներ ու նիգեր* ունեցող քաղաք»: 8 Ուստի Սավուղն իր բոլոր ռազմիկներին պատերազմի կանչեց, որպեսզի գնան Կեիլա և շրջապատեն Դավթին ու նրա մարդկանց: 9 Երբ Դավիթն իմացավ, որ Սավուղը դավ է նյութում իր դեմ, Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը բեր այստեղ»:+ 10 Ապա Դավիթն ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, ես՝ քո ծառան, լսել եմ, որ Սավուղը մտադրվել է գալ Կեիլա և իմ պատճառով կործանել քաղաքը:+ 11 Կեիլայի առաջնորդները* ինձ նրա ձեռքը կմատնե՞ն: Սավուղը կգա՞ այստեղ, ինչպես որ քո ծառան լսել է: Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, հայտնիր ծառայիդ, խնդրում եմ»: Եհովան պատասխանեց. «Կգա»: 12 Դավիթը հարցրեց. «Կեիլայի առաջնորդները ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Կմատնեն»:
13 Դավիթն ու իր մարդիկ՝ մոտ 600 հոգի,+ անմիջապես հեռացան Կեիլայից. նրանք տեղից տեղ էին շարժվում՝ գնալով այնտեղ, ուր ապահով է: Երբ Սավուղին հայտնեցին, որ Դավիթը փախել է Կեիլայից, նա չհետապնդեց նրան: 14 Դավիթը մնում էր անապատի դժվարհասանելի վայրերում՝ Զիփի+ անապատի լեռնային մասերում: Սավուղն անդադար փնտրում էր Դավթին,+ բայց Եհովան նրան չէր մատնում Սավուղի ձեռքը: 15 Երբ Դավիթը Զիփի անապատում էր՝ Հորեշում, իմացավ, որ* Սավուղը փնտրում է իրեն, որ սպանի:
16 Սավուղի որդին՝ Հովնաթանը, գնաց Դավթի մոտ՝ Հորեշ, և օգնեց նրան զորանալ* Եհովայով:+ 17 Նա ասաց Դավթին. «Մի՛ վախեցիր. իմ հայրը՝ Սավուղը, չի գտնի քեզ: Դու կդառնաս Իսրայելի թագավորը,+ իսկ ես քեզնից հետո երկրորդը կլինեմ: Հայրս՝ Սավուղն էլ գիտի դա»:+ 18 Այնուհետև նրանք ուխտ կապեցին+ Եհովայի առաջ: Դավիթը մնաց Հորեշում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն:
19 Մի որոշ ժամանակ անց Զիփի բնակիչները գնացին Սավուղի մոտ՝ Գաբաա,+ և ասացին. «Դավիթը Հորեշի+ դժվարհասանելի վայրերում է թաքնված՝ մեզնից ոչ հեռու՝+ Եքելայի բլրի վրա,+ որը Եսիմոնի* հարավային* կողմում է:+ 20 Երբ էլ որ ցանկանաս, ո՛վ թագավոր, արի, և մենք քո ձեռքը կմատնենք նրան»:+ 21 Սավուղը պատասխանեց. «Թող Եհովան օրհնի ձեզ, որ կարեկից եղաք իմ հանդեպ: 22 Խնդրում եմ, գնացեք ու փորձեք ստույգ իմանալ, թե որտեղ է նա, և թե ով է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է: 23 Հստակ պարզեք նրա թաքնվելու տեղերը և վերադարձեք ինձ մոտ ստույգ տեղեկություններով: Այդ ժամանակ ես կգամ ձեզ հետ: Եվ եթե նա այդ երկրում է, ապա կփնտրեմ նրան Հուդայի բոլոր տոհմերի* մեջ ու կգտնեմ»:
24 Նրանք հեռացան ու Սավուղից առաջ հասան Զիփ:+ Այդ ժամանակ Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի+ անապատում էր՝ Արաբայում՝+ Եսիմոնից հարավ: 25 Սավուղն ու իր մարդիկ գնացին նրան փնտրելու:+ Երբ Դավթին տեղեկացրին այդ մասին, նա անմիջապես իջավ ժայռի մոտ,+ որը Մաոնի անապատում է, և թաքնվեց այնտեղ: Լսելով այդ մասին՝ Սավուղը գնաց Մաոնի անապատ՝ Դավթին բռնելու: 26 Երբ հասավ լեռանը, այդ ժամանակ Դավիթն ու իր մարդիկ դրա մյուս կողմում էին: Դավիթը շտապեց փախչել,+ բայց Սավուղն ու իր մարդիկ այնքան մոտեցան Դավթին ու նրա մարդկանց, որ ուր որ է բռնելու էին:+ 27 Սակայն մի պատգամաբեր եկավ Սավուղի մոտ ու ասաց. «Շտապ վերադարձիր. փղշտացիները հարձակվել են երկրի վրա»: 28 Ուստի Սավուղը դադարեց Դավթին հետապնդել+ ու գնաց՝ փղշտացիների դեմ կռվելու: Դրա համար էլ այդ վայրը կոչեցին Բաժանումների ժայռ:
29 Դավիթը հեռացավ այդտեղից ու թաքնվեց Ենգադիի+ դժվարհասանելի վայրերում:
24 Երբ Սավուղը փղշտացիներին հետապնդելուց հետո վերադարձավ, նրան տեղեկացրին. «Դավիթը Ենգադի անապատում է»:+
2 Սավուղը ամբողջ Իսրայելից 3 000 մարդ ընտրեց և գնաց, որ լեռնայծերի ժայռերի վրա փնտրի Դավթին ու նրա մարդկանց: 3 Նա եկավ ոչխարների քարե փարախների մոտ, որոնք ճանապարհի վրա էին: Այնտեղ մի քարայր կար, և Սավուղը ներս մտավ իր բնական կարիքը հոգալու:* Դավիթն իր մարդկանց հետ նստած էր քարայրի խորքում:+ 4 Դավթի մարդիկ ասացին նրան. «Ահա սա այն օրն է, երբ Եհովան ասում է քեզ. «Թշնամուդ քո ձեռքն եմ մատնում.+ նրա հետ կարող ես վարվել այնպես, ինչպես ուզում ես»»: Ուստի Դավիթը վեր կացավ և մոտենալով Սավուղին՝ թաքուն կտրեց նրա անթև վերնահագուստի ծայրը: 5 Բայց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել* իրեն+ այն բանի համար, որ կտրել էր Սավուղի վերնահագուստի ծայրը: 6 Նա ասաց իր մարդկանց. «Եհովայի տեսանկյունից անթույլատրելի է, որ ես իմ տիրոջը՝ Եհովայի օծյալին, այդպիսի բան անեմ՝ ձեռք բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Եհովայի օծյալն է»:+ 7 Այսպիսով՝ Դավիթը իր մարդկանց զսպեց* և թույլ չտվեց, որ հարձակվեն Սավուղի վրա: Սավուղը դուրս եկավ քարայրից ու շարունակեց իր ճանապարհը:
8 Դավիթը նույնպես դուրս եկավ քարայրից ու ձայն տվեց Սավուղի հետևից. «Տե՛ր իմ թագավոր»:+ Երբ Սավուղը հետ նայեց, Դավիթը ծնկի եկավ և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 9 Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես լսում այն մարդկանց, որոնք ասում են, թե Դավիթն ուզում է վնասել քեզ:+ 10 Այսօր քո աչքերով տեսնում ես, որ Եհովան քեզ իմ ձեռքը մատնեց քարայրում: Բայց երբ ինձ ասացին, որ սպանեմ քեզ,+ ես քեզ խղճացի ու ասացի. «Ձեռքս չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Եհովայի օծյալն է»:+ 11 Հա՛յր իմ, տե՛ս, քո վերնահագուստի ծայրը իմ ձեռքում է: Ես կտրեցի այն, բայց չսպանեցի քեզ: Հիմա տե՛ս ու հասկացի՛ր, որ քեզ վնասելու կամ քո դեմ ըմբոստանալու մտադրություն չունեմ, և ես քո դեմ մեղք չեմ գործել,+ մինչդեռ դու հետապնդում ես ինձ, որ խլես կյանքս:+ 12 Թող Եհովան դատի, թե մեզնից ով է մեղավոր:+ Թող իմ վրեժը քեզնից Եհովան առնի.+ իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա:+ 13 Մի հին ասացվածք կա՝ «Չար մարդուց է չարություն դուրս գալիս», ուստի իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա: 14 Ո՞ւմ հետևից է ընկել Իսրայելի թագավորը: Ո՞ւմ ես դու հետապնդում՝ ինձ նման սատկած շա՞նը, մի լվի՞:+ 15 Թող դատավորը Եհովան լինի. նա կդատի, թե մեզնից ով է մեղավոր, կքննի ու կպաշտպանի իմ դատը,+ արդարադատություն կիրականացնի ու կփրկի ինձ քո ձեռքից»:
16 Երբ Դավիթը ավարտեց իր խոսքը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, Դավի՛թ, որդի՛ս»:+ Եվ սկսեց բարձրաձայն լաց լինել: 17 Ապա ասաց Դավթին. «Դու ինձնից արդար ես, որովհետև լավ ես վերաբերվել ինձ, իսկ ես քեզ չարով եմ հատուցել:+ 18 Այսօր էլ ինձ բարիք արեցիր, ասածիդ պես, ու չսպանեցիր, երբ Եհովան ինձ քո ձեռքը մատնեց:+ 19 Իր թշնամուն գտնելուց հետո ո՞վ կթողնի, որ նա անվնաս հեռանա: Եհովան բարիքով կհատուցի քեզ+ այն բանի դիմաց, որ դու արեցիր ինձ այսօր: 20 Հիմա ես գիտեմ, որ դու անպայման թագավոր ես դառնալու,+ և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում է մնալու: 21 Եվ այժմ երդվի՛ր Եհովայով,+ որ ինձնից հետո իմ սերունդը չես վերացնի և հորս տնից իմ անունը չես ջնջի»:+ 22 Դավիթը երդում տվեց Սավուղին: Դրանից հետո Սավուղը գնաց տուն,+ իսկ Դավիթը իր մարդկանց հետ բարձրացավ ապաստարան:+
25 Որոշ ժամանակ անց Սամուելը+ մահացավ: Բոլոր իսրայելացիները հավաքվեցին, սուգ արեցին նրա համար և նրան թաղեցին իր տան մոտ՝ Ռամայում:+ Դրանից հետո Դավիթը գնաց Փառան անապատ:
2 Մաոնում+ մի մարդ էր ապրում, որի հոտերը Կարմեղոսում*+ էին: Այդ մարդը շատ հարուստ էր՝ 3 000 ոչխար և 1 000 այծ ուներ: Նա այդ ժամանակ Կարմեղոսում խուզում էր իր ոչխարներին: 3 Այդ մարդու անունը Նաբաղ էր,+ իսկ նրա կնոջ անունը՝ Աբիգեա:+ Կինը խորաթափանց էր ու գեղեցիկ, բայց նրա ամուսինը, որը Քաղեբի+ տոհմից էր, կոպիտ ու չար մարդ էր:+ 4 Անապատում Դավիթը լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարներին: 5 Դավիթն իր մարդկանցից տասը հոգու ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնացեք Կարմեղոս՝ Նաբաղի մոտ, իմ անունից նրա որպիսությունը հարցրեք 6 և ասեք. «Խաղաղությո՛ւն քեզ, խաղաղությո՛ւն քո տանը և քո ողջ ունեցվածքին: 7 Լսել եմ, որ խուզում ես ոչխարներիդ: Երբ քո հովիվները մեզ հետ էին, մենք նրանց չնեղացրինք,+ և այն բոլոր օրերին, երբ նրանք Կարմեղոսում էին, նրանց մոտից ոչինչ չկորավ: 8 Հարցրու քո մարդկանց, և նրանք կասեն քեզ: Բարեհաճ եղիր իմ մարդկանց հանդեպ, քանի որ ուրախ ժամանակ* ենք եկել: Խնդրում եմ, ինչ որ կարող ես, տուր քո ծառաներին ու քո որդուն՝ Դավթին»»:+
9 Ուստի Դավթի մարդիկ գնացին և նրա անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին: Երբ նրանք խոսքն ավարտեցին, 10 Նաբաղը պատասխանեց Դավթի ծառաներին. «Դավի՞թն ով է, կամ Հեսսեի որդի՞ն ով է: Մեր օրերում շատ են իրենց տերերից փախչող ծառաները:+ 11 Ուրեմն իմ հացը, ջուրը և խուզողներիս համար մորթած անասունի միսն առնեմ ու ինչ-որ մարդկա՞նց տամ, որ չգիտես, թե որտեղից են եկել»:
12 Դավթի մարդիկ վերադարձան ու նրան հաղորդեցին այս բոլոր խոսքերը: 13 Դավիթն իսկույն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեր սրերը»:+ Եվ բոլորը սրերն իրենց մեջքին կապեցին: Դավիթը նույնպես իր սուրը մեջքին կապեց, և մոտ 400 մարդ գնաց նրա հետ, իսկ 200 հոգի մնաց բեռների մոտ:
14 Այդ ընթացքում ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, տեղեկացրեց. «Դավիթը անապատից պատգամաբերներ էր ուղարկել՝ մեր տիրոջը բարին մաղթելու, բայց նա բղավելով վիրավորական խոսքեր ասաց նրանց:+ 15 Այդ մարդիկ շատ բարի են եղել մեր հանդեպ: Նրանք մեզ երբեք չեն նեղացրել, և այն ողջ ժամանակ, երբ նրանց հետ դաշտերում էինք, մեր մոտից ոչինչ չի կորել:+ 16 Այն ողջ ընթացքում, երբ նրանք մեզ հետ էին, և մենք հոտերն էինք արածեցնում, նրանք օր ու գիշեր պարսպի պես պաշտպանում էին մեզ: 17 Հիմա որոշիր, թե ինչ ես անելու, որովհետև մեր տիրոջն ու նրա ամբողջ տանը աղետ է սպառնում:+ Նա այնքան անպիտան մարդ է,+ որ նրա հետ խոսելն անհնար է»:
18 Աբիգեան+ իսկույն վերցրեց 200 հաց, 2 մեծ սափոր գինի, եփելու պատրաստ 5 ոչխար, 5 գրիվ* բոված հացահատիկ, չամիչի 100 բլիթ,* չորացրած թզի 200 բլիթ և դրանք ավանակների վրա դրեց:+ 19 Ապա իր ծառաներին ասաց. «Ինձնից առա՛ջ անցեք, իսկ ես ձեր հետևից կգամ»: Բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, ոչինչ չասաց:
20 Աբիգեան, ավանակ հեծած, իջնում էր լեռան վրայից, Դավիթն էլ իր մարդկանց հետ գնում էր նրան ընդառաջ, սակայն չէր տեսնում նրան, քանի որ լեռները խանգարում էին: Ի վերջո նրանք հանդիպեցին: 21 Մինչ այդ Դավիթն ասել էր. «Իզուր էի պահպանում այս մարդու ունեցվածքը անապատում: Նրա ունեցածից մի բան անգամ չկորավ,+ բայց նա իմ բարության դիմաց չարությամբ է հատուցում:+ 22 Թող Աստված ինքը խստորեն պատժի Դավթի թշնամիներին,* եթե մինչև առավոտ նրա մարդկանցից թեկուզ մեկ տղամարդու* ողջ թողնեմ»:
23 Դավթին տեսնելուն պես Աբիգեան ավանակի վրայից շտապ իջավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 24 Ապա նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր իմ: Խնդրում եմ, թույլ տուր՝ աղախինդ խոսի քեզ հետ, և լսիր աղախնիդ խոսքերը: 25 Խնդրում եմ, թող իմ տերը ուշադրություն չդարձնի այդ անպիտան Նաբաղին,+ որովհետև ինչ նրա անունն է, այն էլ ինքն է: Նաբաղ* է նրա անունը, և նա անմիտ մարդ է: Իսկ ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած մարդկանց: 26 Եվ հիմա, տե՛ր իմ, երդվում եմ Եհովայի գոյությամբ և քո կյանքով. քեզ Եհովան է հետ պահում+ արյունահեղությունից+ և վրեժդ քո ձեռքով առնելուց: Թող որ թշնամիներդ և իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես լինեն: 27 Այս ընծան,*+ որ աղախինդ բերել է իր տիրոջը, թող տրվի նրա մարդկանց:+ 28 Խնդրում եմ, ներիր աղախնիդ հանցանքը: Եհովան, անպայման, իմ տիրոջ համար մնայուն տուն* կկառուցի,+ քանի որ իմ տերը Եհովայի պատերազմներն է մղում+ և ողջ կյանքում ոչ մի չար բան չի արել:+ 29 Եթե որևէ մեկը հետապնդի քեզ և փորձի խլել քո կյանքը, քո Աստված Եհովան իմ տիրոջ կյանքը ապահով կպահի իր մոտ՝ կյանքի քսակում, իսկ քո թշնամիների կյանքը նա կնետի, ինչպես քարն են նետում պարսատիկով: 30 Եվ երբ Եհովան իմ տիրոջ համար անի իր խոստացած այս բոլոր բարի բաներն ու նրան Իսրայելի առաջնորդ նշանակի,+ 31 իմ տերը խղճի խայթ ու ափսոսանք չի զգա իր սրտում, որ առանց պատճառի արյուն է թափել և իր ձեռքով վրեժ է առել:+ Երբ Եհովան բարիք անի իմ տիրոջը, թող նա հիշի իր աղախնին»:
32 Սա լսելուց հետո Դավիթն ասաց Աբիգեային. «Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց: 33 Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր հետ պահեցիր ինձ արյունապարտ լինելուց+ և իմ ձեռքով վրեժս առնելուց: 34 Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ով կանգնեցրեց ինձ, որ քեզ վնաս չհասցնեմ.+ եթե չշտապեիր ու ինձ ընդառաջ չգայիր,+ ապա մինչև առավոտ Նաբաղի մարդկանցից մեկ տղամարդ* անգամ ողջ չէր մնա»:+ 35 Դավիթը Աբիգեայի ձեռքից ընդունեց այն ամենը, ինչ նա բերել էր, ու ասաց. «Խաղաղությամբ տուն գնա: Ես լսեցի քեզ և կկատարեմ քո խնդրանքը»:
36 Այս ամենից հետո Աբիգեան վերադարձավ Նաբաղի մոտ: Նաբաղը թագավորի պես խնջույք էր անում տանը: Նրա սիրտը զվարթացել էր, և նա լավ հարբած էր: Աբիգեան մինչև լույսը բացվելը ոչինչ չպատմեց նրան: 37 Առավոտյան, երբ Նաբաղը արդեն գինուց սթափվել էր, կինը նրան պատմեց այս բաները: Նրա սիրտը մեռած մարդու սրտի պես եղավ. կաթվածահար լինելով՝ նա քարի պես անշարժ դարձավ: 38 Մոտ տասը օր հետո Եհովան մահվան մատնեց Նաբաղին, ու նա մեռավ:
39 Երբ Դավիթը լսեց, որ Նաբաղը մահացել է, ասաց. «Փա՛ռք Եհովային, ով պաշտպանեց իմ դատը՝+ ինձնից հեռացնելով Նաբաղի բերած անարգանքը,+ և իր ծառային հետ պահեց չարիք գործելուց:+ Եհովան Նաբաղի արած չարիքը նրա գլխին բերեց»: Հետո Դավիթը մարդիկ ուղարկեց Աբիգեայի մոտ և իր կինը դառնալու առաջարկություն արեց: 40 Դավթի ծառաները գնացին Աբիգեայի մոտ՝ Կարմեղոս, և ասացին նրան. «Դավիթը մեզ ուղարկել է, որ քեզ առաջարկի իր կինը դառնալ»: 41 Աբիգեան իսկույն վեր կացավ, մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Ես նրա աղախինն եմ ու պատրաստ եմ լվանալ իմ տիրոջ ծառաների ոտքերը»:+ 42 Նա շտապ վեր կացավ, հեծավ իր ավանակը և պատգամաբերների հետ ճանապարհ ընկավ, իսկ նրա հինգ աղախինները ոտքով գնացին նրա հետևից: Այդպիսով՝ Աբիգեան+ դարձավ Դավթի կինը:
43 Դավիթը նաև հեզրայելացի+ Աքինոամին+ էր կնության առել: Այս երկուսը նրա կանայք դարձան:+
44 Իսկ Սավուղը իր դստերը՝ Մեղքողին՝+ Դավթի կնոջը, ամուսնացրել էր Լայիսի որդու՝ Փալտիի+ հետ, որը Գալլիմից էր:
26 Որոշ ժամանակ անց Զիփի+ բնակիչները գնացին Սավուղի մոտ՝ Գաբաա,+ և ասացին. «Դավիթը թաքնված է Եքելա բլրի վրա՝ Եսիմոնի* դիմաց»:+ 2 Սավուղն էլ իսրայելացի 3 000 ընտրյալ զինվորներով գնաց Զիփի անապատ՝ Դավթին փնտրելու:+ 3 Նա բանակ դրեց ճանապարհի մոտ՝ Եքելա բլրի վրա՝ Եսիմոնի դիմաց: Այդ ժամանակ Դավիթը անապատում էր բնակվում: Երբ նա լսեց, որ Սավուղը անապատ է եկել՝ իրեն փնտրելու, 4 հետախույզներ ուղարկեց, որպեսզի համոզվի, որ նա իրոք այդտեղ է: 5 Դավիթը գնաց այնտեղ, ուր Սավուղը բանակ էր դրել, և տեսավ, թե որտեղ են քնած նա ու զորագլուխ Աբեները՝+ Ների որդին. Սավուղը պառկած էր բանակատեղիի մեջտեղում՝ զորքով շրջապատված: 6 Դավիթը քետացի+ Աքիմելեքին ու Շարուհեայի+ որդուն՝ Հովաբի եղբայր Աբեսսային,+ հարցրեց. «Ո՞վ կգա ինձ հետ բանակատեղի՝ Սավուղի մոտ»: Աբեսսան պատասխանեց. «Ե՛ս կգամ»: 7 Դավիթն ու Աբեսսան գիշերով գնացին բանակատեղի և տեսան, որ Սավուղը բանակատեղիի մեջտեղում քնած է՝ նիզակը գլխի մոտ՝ գետնի մեջ խրված: Աբեներն ու զինվորները պառկած էին նրա շուրջը:
8 Աբեսսան ասաց Դավթին. «Աստված այսօր թշնամուդ քո ձեռքն է տվել:+ Խնդրում եմ, թույլ տուր՝ նիզակի մեկ հարվածով գետնին գամեմ նրան. երկրորդի կարիքը չի լինի»: 9 Սակայն Դավիթն ասաց Աբեսսային. «Մի՛ վնասիր նրան: Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի+ վրա և անմեղ մնալ»:+ 10 Ապա ավելացրեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. կա՛մ Եհովան ինքը կհարվածի նրան,+ կա՛մ օրը կգա,+ ու նա իր մահով կմեռնի, կա՛մ էլ պատերազմում կսպանվի:+ 11 Եհովայի տեսանկյունից անթույլատրելի է, որ ես ձեռք բարձրացնեմ Եհովայի օծյալի վրա:+ Ուստի արի միայն վերցնենք նրա գլխի մոտի նիզակն ու ջրի կուժը և գնանք»: 12 Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և նրանք գնացին: Ոչ ոք ոչինչ չտեսավ+ կամ չնկատեց, և ոչ ոք չզարթնեց. բոլորը քնած էին, որովհետև Եհովան նրանց վրա խոր քուն էր բերել: 13 Հետո Դավիթը անցավ կիրճի մյուս կողմն ու կանգնեց լեռան գագաթին՝ նրանցից բավականին հեռու:
14 Դավիթը ձայն տվեց զորքին և Աբեներին՝+ Ների որդուն. «Աբենե՛ր, լսո՞ւմ ես»: Աբեներն ասաց. «Ո՞վ ես դու, որ անհանգստացնում ես թագավորին»: 15 Դավիթն էլ ասաց Աբեներին. «Մի՞թե դու խիզախ տղամարդ չես: Ո՞վ կա Իսրայելում քեզ նման: Ուրեմն ինչո՞ւ աչքդ քո տեր թագավորի վրա չպահեցիր: Մի զինվոր մտել էր բանակատեղի, որ սպանի քո տիրոջը՝ թագավորին:+ 16 Քո պարտականությունը դու լավ չկատարեցիր: Երդվում եմ Եհովայի գոյությամբ. դուք մահվան եք արժանի, որովհետև չպահպանեցիք ձեր տիրոջը՝ Եհովայի օծյալին:+ Եվ հիմա նայիր. ո՞ւր են նիզակն ու ջրի կուժը,+ որ թագավորի գլխի մոտ էին»:
17 Սավուղը ճանաչեց Դավթի ձայնն ու հարցրեց. «Այդ քո՞ ձայնն է, Դավի՛թ, որդի՛ս»:+ Դավիթը պատասխանեց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»: 18 Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերը հետապնդում իր ծառային,+ ի՞նչ եմ արել, ինչո՞ւմ եմ մեղավոր:+ 19 Տե՛ր իմ թագավոր, խնդրում եմ, լսիր ծառայիդ խոսքերը: Եթե Եհովան է քեզ իմ դեմ հանել, թող նա ընդունի հացի իմ ընծան: Բայց եթե մարդիկ են քեզ իմ դեմ հանել,+ թող նրանք անիծյալ լինեն Եհովայի առաջ, քանի որ այսօր ինձ վռնդեցին, որ Եհովայի ժողովրդի*+ հետ չլինեմ: Նրանք կարծես ասացին. «Գնա՛ ուրիշ աստվածների ծառայիր»: 20 Եվ հիմա թույլ մի՛ տուր, որ իմ արյունը թափվի Եհովայից հեռու: Իսրայելի թագավորը ընդամենը մի լու+ փնտրելու է դուրս եկել, բայց ասես լեռներում կաքավի հետևից ընկած լինի»:
21 Սավուղն էլ ասաց. «Ես մեղք եմ գործել:+ Դավի՛թ, որդի՛ս, վերադարձի՛ր, այլևս քեզ չեմ վնասի, քանի որ դու կյանքս թանկ համարեցիր+ այսօր: Ես հիմարություն եմ արել և սարսափելի սխալ եմ գործել»: 22 Դավիթն ասաց. «Ահա՛ թագավորի նիզակը: Թող քո մարդկանցից մեկը գա ու վերցնի: 23 Եհո՛վան ամեն մեկին կվարձատրի իր արդարության+ ու հավատարմության համար: Այսօր Եհովան քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չցանկացա ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա:+ 24 Ինչպես որ այսօր քո կյանքն էր թանկ ինձ համար, այնպես էլ թող իմ կյանքը թանկ լինի Եհովայի աչքին, և թող նա փրկի ինձ բոլոր նեղություններից»:+ 25 Սավուղը պատասխանեց Դավթին. «Օրհնյա՛լ լինես, Դավի՛թ, որդի՛ս: Դու, անշուշտ, մեծամեծ բաներ կանես և հաջողություն կունենաս»:+ Դրանից հետո Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ տուն:+
27 Սակայն Դավիթն իր մտքում ասաց. «Մի օր ես Սավուղի ձեռքով սպանվելու եմ: Ավելի լավ է՝ փախչեմ+ փղշտացիների երկիր: Այդ դեպքում Սավուղն այլևս չի փնտրի ինձ Իսրայելով մեկ,+ ու ես կազատվեմ նրա ձեռքից»: 2 Ուստի Դավիթն իր 600 մարդկանց+ հետ գնաց Գեթի թագավոր Անքուսի՝+ Մաոքի որդու մոտ: 3 Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ: Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամն+ ու կարմեղոսցի Աբիգեան՝+ Նաբաղի այրին, նրա հետ էին: 4 Երբ Սավուղին տեղեկացրին, որ Դավիթը փախել է Գեթ, նա այլևս չփնտրեց նրան:+
5 Դավիթն ասաց Անքուսին. «Եթե քո բարեհաճությունն ունեմ, խնդրում եմ, գյուղաքաղաքներից մեկում ինձ բնակվելու տեղ տուր: Ինչո՞ւ ծառադ քեզ հետ թագավորանիստ քաղաքում բնակվի»: 6 Ուստի այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը:+ Ահա թե ինչու է Սիկելակը մինչև հիմա Հուդայի թագավորներին պատկանում:
7 Դավիթը փղշտացիների երկրում ապրեց մեկ տարի ու չորս ամիս:+ 8 Նա իր մարդկանց հետ արշավում էր գեսուրացիների,+ գազերացիների և ամաղեկացիների+ դեմ, որոնք բնակվում էին այն տարածքում, որը Տելամից ձգվում է մինչև Սուր+ և այնտեղից էլ՝ դեպի ներքև՝ մինչև Եգիպտոս: 9 Երբ Դավիթը հարձակվում էր այդ տարածքի վրա, ողջ չէր թողնում ո՛չ տղամարդկանց և ո՛չ էլ կանանց:+ Իսկ մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, ավանակներին, ուղտերին, ինչպես նաև հագուստները նա որպես ավար էր վերցնում ու վերադառնում էր Անքուսի մոտ: 10 Անքուսը հարցնում էր. «Դեպի ո՞ւր արշավեցիք այսօր»: Դավիթն էլ պատասխանում էր՝ «Դեպի Հուդայի+ հարավ»,* կամ՝ «Դեպի հերամելցիների+ երկրի հարավ», կամ էլ՝ «Դեպի կենեցիների+ երկրի հարավ»: 11 Դավիթը ողջ չէր թողնում ո՛չ տղամարդկանց, ո՛չ էլ կանանց, որ նրանց չբերեն Գեթ: Նա ասում էր. «Չլինի թե մեր մասին պատմեն ու ասեն. «Դավիթը այսինչ բանն արեց»»: (Քանի դեռ նա բնակվում էր փղշտացիների երկրում, այսպես էր վարվում): 12 Անքուսը հավատում էր Դավթին և իր մտքում ասում էր. «Այս մարդը հաստատ գարշելի է դարձել իր ժողովրդի՝ Իսրայելի համար, ուստի միշտ իմ ծառան կլինի»:
28 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը, որ պատերազմեն Իսրայելի դեմ:+ Ուստի Անքուսն ասաց Դավթին. «Իհարկե, դու գիտես, որ դու և քո մարդիկ պետք է պատերազմի գաք ինձ հետ»:+ 2 Դավիթը պատասխանեց Անքուսին. «Դու լավ գիտես, թե քո ծառան ինչ է անելու»: Անքուսն էլ ասաց Դավթին. «Այո՛, դրա համար էլ քեզ կնշանակեմ իմ մշտական թիկնապահ»:+
3 Այդ ժամանակ Սամուելն արդեն մահացել էր, և բոլոր իսրայելացիները նրա համար սուգ էին արել ու նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում:+ Սավուղը երկրից հեռացրել էր ոգեհարցներին և գուշակներին:+
4 Փղշտացիները հավաքվեցին, գնացին Սունամ+ ու բանակ դրեցին այնտեղ: Սավուղն էլ հավաքեց բոլոր իսրայելացիներին ու բանակ դրեց Գելբուե լեռան վրա:+ 5 Տեսնելով փղշտացիների բանակը՝ Սավուղը վախեցավ, և նրա սիրտը դող ընկավ:+ 6 Թեև նա Եհովայից առաջնորդություն էր խնդրում,+ սակայն Եհովան երբեք չէր պատասխանում նրան ո՛չ երազներով, ո՛չ ուրիմով*+ և ո՛չ էլ մարգարեների միջոցով: 7 Ի վերջո Սավուղն ասաց իր ծառաներին. «Ինձ համար մի ոգեհարց կին գտեք,+ որ գնամ ու խորհուրդ հարցնեմ նրանից»: Ծառաներն էլ ասացին. «Ենդորում+ մի ոգեհարց կին կա»:
8 Սավուղը քողարկվեց՝ ուրիշ հագուստ հագնելով, և իր երկու մարդկանց հետ գիշերով գնաց այդ կնոջ մոտ: Նա ասաց. «Ոգեհարցության միջոցով գուշակություն արա,+ խնդրում եմ, և կանչիր նրան, ում որ ասեմ»: 9 Բայց կինն ասաց նրան. «Դու լավ գիտես, թե ինչ է արել Սավուղը. ոգեհարցներին ու գուշակներին հեռացրել է երկրից:+ Ուրեմն ինչո՞ւ ես փորձում ինձ* ծուղակը գցել, ուզում ես սպանե՞լ տալ»:+ 10 Սավուղն էլ Եհովայով երդվեց՝ ասելով. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. այս հարցում դու մեղավոր չես համարվի»: 11 Այդ ժամանակ կինը հարցրեց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»: Նա էլ պատասխանեց. «Սամուելի՛ն»: 12 Տեսնելով «Սամուելին»՝*+ կինը բարձր ձայնով բղավեց և Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, դու Սավո՛ւղն ես»: 13 Բայց թագավորն ասաց նրան. «Մի՛ վախեցիր: Ասա՛, ի՞նչ ես տեսնում»: Կինն էլ պատասխանեց. «Տեսնում եմ աստծու նման մեկին, որ դուրս է գալիս գետնի տակից»: 14 Սավուղն անմիջապես հարցրեց. «Ի՞նչ տեսք ունի»: Կինը պատասխանեց. «Մի ծեր մարդ է բարձրանում, հագին՝ անթև վերնահագուստ»:+ Այդ ժամանակ Սավուղը հասկացավ, որ դա «Սամուելն» է: Նա ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց:
15 «Սամուելը» հարցրեց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչեցիր ու անհանգստացրիր»: Սավուղը պատասխանեց. «Ես ծանր դրության մեջ եմ. փղշտացիները կռվում են իմ դեմ, իսկ Աստված հեռացել է ինձանից և այլևս չի պատասխանում ո՛չ մարգարեների, ո՛չ էլ երազների միջոցով:+ Դրա համար էլ կանչել եմ քեզ, որ ասես, թե ինչ անեմ»:+
16 «Սամուելն» ասաց. «Եթե Եհովան հեռացել է քեզանից+ ու քո հակառակորդն է դարձել, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում: 17 Եհովան անելու է այն, ինչ նախապես հայտնել է իմ միջոցով: Եհովան քո ձեռքից խլելու է թագավորությունը և տալու է քո դրացուն՝ Դավթին:+ 18 Դու չհնազանդվեցիր Եհովային ու չբնաջնջեցիր ամաղեկացիներին, որոնք բորբոքել էին նրա բարկությունը,+ այդ պատճառով Եհովան այսօր քեզ հետ այդպես է վարվում: 19 Դեռ ավելին՝ Եհովան քեզ ու Իսրայելին փղշտացիների+ ձեռքն է մատնելու, և վաղը դու+ և քո որդիները+ ինձ հետ եք լինելու: Եհովան նաև Իսրայելի ամբողջ զորքն է փղշտացիների ձեռքը մատնելու»:+
20 Լսելով «Սամուելի» խոսքերը՝ Սավուղը շատ վախեցավ և հենց այդ պահին հասակով մեկ փռվեց գետնին: Նա ուժասպառ էր եղել, որովհետև մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր հաց չէր կերել: 21 Երբ կինը մոտեցավ Սավուղին ու տեսավ, որ նա խիստ տագնապած է, ասաց. «Աղախինդ հնազանդվեց քեզ. ես կյանքս վտանգեցի+ և արեցի քո ասածը: 22 Հիմա, խնդրում եմ, լսիր քո աղախնին. թույլ տուր՝ քո առաջ մի կտոր հաց դնեմ, որ ուտես և ուժ հավաքես, որովհետև ճանապարհ ես գնալու»: 23 Բայց Սավուղը մերժեց՝ ասելով. «Չե՛մ ուտի»: Նրա ծառաներն ու այդ կինը շարունակեցին համոզել նրան: Ի վերջո նա լսեց նրանց, վեր կացավ գետնից ու նստեց մահճակալի վրա: 24 Կինն ախոռում մի պարարտ հորթ ուներ: Նա իսկույն մորթեց* այն, հետո ալյուր վերցրեց, խմոր հունցեց և անթթխմոր հաց թխեց: 25 Ապա դրանք Սավուղին ու նրա ծառաներին մատուցեց, և նրանք կերան: Հետո վեր կացան ու գիշերով հեռացան:+
29 Փղշտացիները+ իրենց բոլոր զորքերը հավաքեցին Աֆեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում+ գտնվող աղբյուրի մոտ: 2 Փղշտացիների կառավարիչները սկսեցին իրենց զինվորներով առաջ շարժվել՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի+ հետ գնացին նրանց հետևից: 3 Փղշտացիների իշխանները հարցրին. «Ինչո՞ւ են այս եբրայեցիներն այստեղ»: Անքուսը պատասխանեց. «Դավիթն է՝ Իսրայելի թագավոր Սավուղի ծառան: Արդեն մեկ տարի է կամ ավելի, ինչ նա ինձ մոտ է,+ և իմ կողմն անցնելու օրից մինչև այսօր նրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ նկատել»: 4 Փղշտացիների իշխանները վրդովվեցին և ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն:+ Թող վերադառնա այն քաղաք, որը հատկացրել ես նրան: Թույլ մի՛ տուր՝ մեզ հետ գա պատերազմելու, որ կռվի ժամանակ մեր դեմ դուրս չգա:+ Էլ ինչպե՞ս նա պետք է արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխները նրան ներկայացնելով: 5 Սա այն Դավիթը չէ՞, որի մասին պարելով երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+
6 Անքուսը+ կանչեց Դավթին ու ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. դու ազնիվ մարդ ես, ու ես կուզեի, որ իմ զորքի հետ մասնակցեիր այս ռազմարշավին,+ որովհետև ինձ մոտ գալուդ օրից մինչև այսօր քո մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել:+ Բայց կառավարիչները քեզ չեն վստահում:+ 7 Ուստի վերադարձիր խաղաղությամբ և չանես մի բան, որը դուր չի գա փղշտացիների կառավարիչներին»: 8 Սակայն Դավիթն ասաց Անքուսին. «Բայց ի՞նչ եմ արել, քեզ մոտ գալուս օրից մինչև այսօր ի՞նչ վատ բան ես տեսել ծառայիդ մեջ: Ինչո՞ւ չպետք է իմ տեր թագավորի հետ գամ ու կռվեմ նրա թշնամիների դեմ»: 9 Անքուսն էլ պատասխանեց Դավթին. «Դու ինձ համար Աստծու հրեշտակի պես լավն ես,+ բայց փղշտացիների իշխաններն ասացին, որ թույլ չտամ՝ մեզ հետ գաս պատերազմի: 10 Ուստի դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, վաղ առավոտյան՝ լույսը բացվելուն պես, վեր կացեք ու գնացեք»:
11 Այսպիսով՝ Դավիթն ու իր մարդիկ առավոտ շուտ վեր կացան, որ վերադառնան փղշտացիների երկիր, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել:+
30 Երրորդ օրը Դավիթն իր մարդկանց հետ եկավ Սիկելակ:+ Ամաղեկացիները+ մինչ այդ արշավել էին հարավային կողմի* և Սիկելակի վրա: Նրանք հարձակվել էին Սիկելակի վրա, հրի էին մատնել այն 2 և գերի տարել կանանց+ ու մյուս բոլորին՝ փոքրից մինչև մեծ: Նրանք ոչ մեկին չէին սպանել, այլ բոլորին վերցրել ու գնացել էին: 3 Երբ Դավիթն ու իր մարդիկ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզված է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերեվարված են: 4 Դավիթն ու իր մարդիկ սկսեցին բարձրաձայն լաց լինել: Նրանք այնքան լացեցին, մինչև որ էլ լացելու ուժ չունեցան: 5 Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և Աբիգեան՝ կարմեղոսցի Նաբաղի այրին, նույնպես գերի էին տարվել:+ 6 Դավիթը ծանր դրության մեջ էր. նրա մարդիկ ուզում էին քարկոծել նրան, որովհետև բոլորը խիստ դառնացած էին, որ իրենց տղաներին ու աղջիկներին գերի էին տարել: Բայց նա իր Աստված Եհովայի շնորհիվ զորացավ:+
7 Դավիթն Աբիաթար+ քահանային՝ Աքիմելեքի որդուն, ասաց. «Եփուդն* այստեղ բեր, խնդրում եմ»:+ Եվ Աբիաթարը եփուդը նրա մոտ տարավ: 8 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին:* Կհասնե՞մ նրանց»: Աստված պատասխանեց. «Հետապնդիր. դու անպայման կհասնես նրանց և հետ կբերես գերիներին ու գողացվածը»:+
9 Դավիթն իր 600 մարդկանց+ հետ իսկույն ճանապարհ ընկավ: Երբ նրանք հասան Բեսոր հեղեղատ,* մարդկանց մի մասը այնտեղ մնաց: 10 Դավիթը 400 մարդկանց հետ շարունակեց հետապնդումը, իսկ 200-ը մնացին այնտեղ, որովհետև այնքան էին հոգնել, որ չէին կարող անցնել Բեսոր հեղեղատը:+
11 Նրանք դաշտում մի եգիպտացու հանդիպեցին, տարան Դավթի մոտ, ուտելիք ու ջուր տվեցին, 12 ինչպես նաև չորացրած թզի բլիթի* մի կտոր և չամիչի երկու բլիթ: Նա կերավ, և նրա ուժը վերականգնվեց,* որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ էլ ջուր էր խմել: 13 Դավիթը հարցրեց նրան. «Դու ո՞ւմ ծառան ես և որտեղի՞ց ես»: Նա էլ պատասխանեց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա, բայց երեք օր առաջ հիվանդացա, և տերս թողեց ինձ ու հեռացավ: 14 Մենք արշավեցինք քերեթցիների+ երկրի հարավ,* Հուդայի տարածք և Քաղեբի+ հարավ,* իսկ Սիկելակը հրի մատնեցինք»: 15 Դավիթը հարցրեց նրան. «Ինձ կտանե՞ս այդ հրոսակախմբի մոտ»: Նա պատասխանեց. «Եթե Աստծով երդվես, որ ինձ չես սպանի ու իմ տիրոջ ձեռքը չես հանձնի, ես կտանեմ քեզ այդ հրոսակախմբի մոտ»:
16 Եվ նա Դավթին տարավ այդ մարդկանց մոտ: Նրանք ցրված էին ողջ տարածքով մեկ. ուտում-խմում և ուրախանում էին այն առիթով, որ փղշտացիների երկրից ու Հուդայի երկրից մեծ ավար էին վերցրել: 17 Դավիթը լուսաբացից մինչև երեկո* կռվեց ամաղեկացիների դեմ և կոտորեց նրանց. ոչ ոք չփրկվեց՝+ բացի 400 հոգուց, որոնք նստեցին ուղտերի վրա ու փախան: 18 Դավիթը հետ բերեց բոլորին և այն ամենը, ինչ ամաղեկացիները տարել էին:+ Նա ազատեց նաև իր երկու կանանց: 19 Ոչինչ և ոչ ոք չէր կորել՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ: Դավիթն ու իր մարդիկ հետ բերեցին տղաներին ու աղջիկներին, ինչպես նաև ունեցվածքը:+ Դավիթը վերադարձրեց ամեն բան, որ ամաղեկացիները տարել էին: 20 Նա նաև վերցրեց ամաղեկացիների բոլոր մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, և իր մարդիկ դրանք քշելով տարան նրանցից հետ վերցրած անասունների առջևից՝ ասելով. «Սա Դավթի ավարն է»:
21 Այնուհետև Դավիթը եկավ այն 200 մարդկանց մոտ, որոնք խիստ հոգնածության պատճառով չէին կարողացել գնալ իր հետ և մնացել էին Բեսոր հեղեղատի+ մոտ: Նրանք Դավթին ու մյուսներին ընդառաջ գնացին: Դավիթը մոտեցավ իր այդ մարդկանց և նրանց որպիսությունը հարցրեց: 22 Սակայն որոշ վատ ու անպետք մարդիկ, որ գնացել էին Դավթի հետ, ասացին. «Քանի որ նրանք մեզ հետ չեկան, մենք նրանց ոչինչ չենք տա մեր փրկած ունեցվածքից: Թող վերցնեն միայն իրենց կանանց ու երեխաներին և գնան»: 23 Բայց Դավիթն ասաց. «Եղբայրնե՛րս, այդպես մի՛ վարվեք, քանի որ Եհովան է մեզ տվել այս ամենը: Նա է պաշտպանել մեզ և մեր ձեռքը մատնել մեզ վրա հարձակված հրոսակախմբին:+ 24 Ինչպե՞ս կարելի է համաձայնվել ձեզ հետ: Բեռների մոտ նստածները նույն չափով բաժին կստանան, ինչ պատերազմի գնացածները:+ Բոլորի բաժինը հավասար կլինի»:+ 25 Այդ օրը Դավիթը սա որպես կարգ և կանոն սահմանեց Իսրայելի համար, և այն մինչ օրս ուժի մեջ է:
26 Երբ Դավիթը վերադարձավ Սիկելակ, ավարի մի մասն ուղարկեց Հուդայի երեցներին՝ իր ընկերներին՝ ասելով. «Սա նվեր* է ձեզ համար՝ Եհովայի թշնամիներից վերցված ավարից»: 27 Նա նվեր ուղարկեց նրանց, ովքեր Բեթելում էին,+ Ռամոթում, որը Նեգևում* է, Հաթիրում,+ 28 Արոերում, Սեփամոթում, Եսթեմովում,+ 29 Ռաքալում, հերամելցիների+ ու կենեցիների+ քաղաքներում, 30 Հորմայում,+ Բորասանում, Աթաքում, 31 Քեբրոնում+ և բոլոր այն վայրերում, որտեղ ինքն ու իր մարդիկ հաճախ էին եղել:
31 Փղշտացիները Իսրայելի դեմ կռվի դուրս եկան:+ Իսրայելացիները փախուստի դիմեցին, և շատերը զոհվեցին Գելբուե լեռան վրա:+ 2 Սավուղին ու նրա որդիներին կրնկակոխ հետապնդելով՝ փղշտացիները սպանեցին նրա որդիներին՝ Հովնաթանին,+ Աբինադաբին և Մելքիսավեին:+ 3 Սավուղի դեմ կռիվը թեժացավ. նետաձիգները նկատեցին նրան ու ծանր վիրավորեցին:+ 4 Այդ ժամանակ Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ և խոցի՛ր ինձ, որպեսզի այս անթլփատները+ ինձ չխոցեն ու չտանջեն»:* Բայց նրա զինակիրը չուզեց դա անել, որովհետև շատ էր վախենում: Ուստի Սավուղը վերցրեց իր սուրը և ընկավ դրա վրա:+ 5 Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ,+ ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ: 6 Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները, զինակիրը և Սավուղի բոլոր մարդիկ նույն օրը մահացան:+ 7 Երբ հովտում և Հորդանանի շրջանում եղող իսրայելացիները տեսան, որ Իսրայելի զորքը փախել է, և որ Սավուղն ու նրա որդիները զոհվել են, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին:+ Իսկ փղշտացիները եկան ու բնակվեցին այդ քաղաքներում:
8 Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան զոհվածների իրերը վերցնելու, Սավուղին ու նրա երեք որդիներին Գելբուե լեռան վրա սպանված գտան:+ 9 Փղշտացիները կտրեցին Սավուղի գլուխը, վերցրին զենքուզրահը և պատգամաբերներ ուղարկեցին իրենց երկրով մեկ, որ այդ մասին հայտնեն+ իրենց կուռքերի+ տաճարներում և ժողովրդին: 10 Սավուղի զենքուզրահը դրեցին Աստարտեի կուռքերի տաճարում, իսկ մարմինը գամեցին Բեթ-Սանի+ պարսպին: 11 Հաբիս-Գաղաադի+ բնակիչները լսեցին, թե փղշտացիներն ինչ են արել նրան, 12 ուստի բոլոր ռազմիկները ոտքի ելան, որ գնան Բեթ-Սան: Նրանք ողջ գիշեր քայլեցին և հասնելով այնտեղ՝ պարսպի վրայից իջեցրին Սավուղի ու նրա որդիների դիերը, հետո եկան Հաբիս և այրեցին դրանք: 13 Այնուհետև նրանց ոսկորները վերցրին+ ու թաղեցին Հաբիսում՝+ մի ծառի՝ կարմրանի տակ, և յոթ օր ծոմ պահեցին:
Կամ՝ «Արիմաթեմ-Սոֆիմում», «Ռամայում, Սուֆի սերունդներից»:
Կամ՝ «խոնարհվեր Զորքերի տեր Եհովայի առաջ»:
Բռց.՝ «փակել էր նրա արգանդը»:
Կամ՝ «Նրան մրցակից կինը»:
Այսինքն՝ խորանի:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «ոգով վշտացած եմ»:
Բռց.՝ «և նրա երեսը այլևս չտրտմեց»:
Բռց.՝ «հիշեց»:
Նշանակում է «Աստծու անունը»:
Բռց.՝ «կտանեմ նրան, որ ներկայանա Եհովայի առաջ»:
Բռց.՝ «ինչ հաճելի է քո աչքերին»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Երդվում եմ, տե՛ր իմ»:
Ակներևաբար, խոսքը Եղկանայի մասին է:
Բռց.՝ «Եղջյուրս բարձրացված է Եհովայով»: Բառարանում տես «Եղջյուր»:
Բռց.՝ «Բերանս լայն բացում եմ թշնամիներիս դեմ»:
Բռց.՝ «ցամաքել է»:
Կամ՝ «կյանքի բերել»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «աղբանոցից»:
Կամ հնարավոր է՝ «Եհովայի հետ վիճողները սարսափահար կլինեն»:
Բռց.՝ «Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:
Խոսքը, հավանաբար, Հեղիի երկու որդիների մասին է, հնարավոր է՝ նաև սպասավորների:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «եփուդով գոտևորված»:
Կամ՝ «Եհովայի առաջ»: Այսինքն՝ Եհովայի սրբարանում:
Բռց.՝ «փարավոնի տանը»:
Կամ հնարավոր է՝ «զոհերի ծուխը վեր բարձրացնի»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Բռց.՝ «կկտրեմ բազուկը»:
Կարող է վերաբերել նաև մեկից ավելի մարդկանց:
Կամ՝ «այն, ինչ կա իմ սրտում ու հոգում»:
Խոսքը քահանայական սերնդի մասին է:
Այսինքն՝ խորանում:
Բռց.՝ «նրա ականջները կզնգան»:
Բռց.՝ «տան»:
Բռց.՝ «անիծում են»:
Բռց.՝ «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի քեզ»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «իր»:
Բռց.՝ «Ինչո՞ւ Եհովան հարվածեց մեզ այսօր փղշտացիների առաջ»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
Նշանակում է «որտե՞ղ է փառքը»:
Կամ՝ «տաճար»:
Բռց.՝ «Դագոնը»:
Բռց.՝ «Եհովայի ձեռքը ծանրացավ»:
Բռց.՝ «Աստծու ձեռքը շատ էր ծանրացել այնտեղ»:
Բռց.՝ «70 տղամարդ, 50 000 տղամարդ»:
Բռց.՝ «սրբագործեցին»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «լաց լինելով դարձավ դեպի Եհովան»:
Կամ՝ «Աստարոթը», որը «Աստարտե»-ի հոգնակի ձևն է:
Ակներևաբար, սա զղջում խորհրդանշող արարողություն էր:
Նշանակում է «օգնության քար»:
Բռց.՝ «աչքին վատ երևաց»:
Կամ՝ «օծանելիք»:
Մոտ 3 գ: Տես հավելված Բ14:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «զսպելու իմ ժողովրդին»:
Բռց.՝ «ինչ կա քո սրտում»:
Բռց.՝ «ժառանգության»:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Բռց.՝ «նշանները»:
Բռց.՝ «Աստված նրան ուրիշ սիրտ տվեց»:
Բռց.՝ «նրանք»:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Բռց.՝ «հազարավորներով»:
Այսինքն՝ խորանում:
Բռց.՝ «որոնց սրտերին Եհո՛վան դիպավ»:
Բռց.՝ «Սավուղի Գաբաա»:
Բռց.՝ «առավոտյան պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 2:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:
Բռց.՝ «մինչև օրվա տապը»:
Բռց.՝ «Ես լսեցի ձեր ձայնին»:
Բռց.՝ «ոչինչ չեք գտել իմ ձեռքում»:
Բռց.՝ «վաճառեց»:
Հավանաբար, խոսքը Բարակի մասին է:
Բռց.՝ «Սամուելին»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «անիրական բաներին»:
Կամ՝ «անկեղծությամբ»:
Եբր. տեքստում թիվը բացակայում է:
Բռց.՝ «վրանները»:
Բռց.՝ «օրհնելու»:
Բռց.՝ «չեմ փափկացրել Եհովայի երեսը»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Մոտ 7,8 գ արծաթ: Տես հավելված Բ14:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «մի լծվարի չափ դաշտում»: Այսինքն՝ այն տարածքում, որը զույգ ցլերը կարող են հերկել մեկ օրվա ընթացքում:
Բռց.՝ «Այդ օրը»:
Բռց.՝ «Ձեռքդ քաշի՛ր»: Հավանաբար, քահանան Աստծուց առաջնորդություն էր խնդրում:
Բռց.՝ «հաց»:
Բռց.՝ «ողջ երկիրը»:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «փրկությունը»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ցավ եմ ապրում»:
Բռց.՝ «թերափները»: Այսինքն՝ ընտանեկան աստվածները, կուռքերը:
Բռց.՝ «պատռեց»:
Կամ՝ «չի ափսոսա»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ հնարավոր է՝ «վստահությամբ»:
Բռց.՝ «դառնություն»:
Բռց.՝ «մինչև իր մահվան օրը»:
Խոսքը դեռ չծնած կովի մասին է:
Բռց.՝ «Սրբագործվեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Խոսքը վատ մտավիճակի մասին է:
Այսինքն՝ Եհովան թույլ էր տվել, որ վատ մտքերը տանջեն Սավուղին:
Մոտ 2,9 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 57 կգ: Տես հավելված Բ14:
Սրունքներին հագնելու և դրանք հարվածից պաշտպանելու հարմարանք:
Կարճ նիզակ:
Կտորեղեն գործելու հաստոց:
Մոտ 6,8 կգ:
Կամ՝ «ծաղրուծանակի եմ ենթարկելու»:
Բռց.՝ «եփրաթացի»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «կաթը»:
Կամ՝ «մարտահրավեր նետելու»:
Կամ՝ «ծնոտից»: Բռց.՝ «մորուքից»:
Կամ՝ «հեղեղատից»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «Այս ողջ ժողովը»:
Բռց.՝ «փղշտացուն»:
Կամ՝ «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «իմաստությամբ էր վարվում»:
Լարային նվագարան:
Խոսքը վատ մտավիճակի մասին է:
Այսինքն՝ Աստված թույլ տվեց, որ վատ մտքերը տանջեն Սավուղին:
Կամ՝ «մարգարեի պես»:
Բռց.՝ «նա դուրս էր գալիս ու մտնում էր ժողովրդի առաջ»:
Կամ՝ «իմաստությամբ էր վարվում»:
Կամ՝ «ավելի մեծ իմաստությամբ էր վարվում»:
Բռց.՝ «փրկություն»:
Խոսքը վատ մտավիճակի մասին է:
Այսինքն՝ Եհովան թույլ տվեց, որ վատ մտքերը տանջեն Սավուղին:
Կամ՝ «ընտանեկան աստված», «կուռք»:
Կամ՝ «կիսահագնված»:
Բռց.՝ «Դավթի»:
Բռց.՝ «աշխատանքային օրը»:
Բռց.՝ «քո մոր մերկությունը»:
Կամ՝ «կանանց հետ հարաբերություն չեն ունեցել»:
Հնարավոր է՝ երդման կամ անմաքրության պատճառով:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «նրանց ձեռքում»:
Ծառի տեսակ:
Կամ՝ «հավատարիմ»:
Բռց.՝ «վազողներին»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «հոգու»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «վաճառել»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:
Կամ հնարավոր է՝ «վախենում էր, քանի որ»:
Բռց.՝ «և զորացրեց նրա ձեռքը»:
Կամ հնարավոր է՝ «անապատի»:
Բռց.՝ «աջ»:
Բռց.՝ «հազարավորների»:
Բռց.՝ «իր ոտքերը ծածկելու»:
Կամ՝ «խիղճը սկսեց տանջել»:
Կամ հնարավոր է՝ «իր մարդկանց ասաց, որ ցրվեն»:
Քաղաք Հուդայում: Խոսքը Կարմեղոս լեռան մասին չէ:
Բռց.՝ «լավ օր»:
Մոտ 37 լ: Տես հավելված Բ14:
Այս համարում խոսքը, ամենայն հավանականությամբ, իրար սեղմած և բլիթի տեսք տված չրերի մասին է:
Կամ հնարավոր է՝ «Դավթին»:
Բռց.՝ «պատին միզողի»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Նշանակում է «անմիտ», «հիմար»:
Բռց.՝ «օրհնությունը»:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:
Բռց.՝ «պատին միզող»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Կամ հնարավոր է՝ «անապատի»:
Բռց.՝ «ժառանգության»: Այն կարող է վերաբերել ժողովրդին և նրանց ժառանգած երկրին:
Կամ՝ «Նեգև»:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
Կամ՝ «հոգիս»:
Կամ՝ «թվացյալ Սամուելին»:
Կամ՝ «զոհաբերեց»:
Կամ՝ «Նեգևի»: Այսինքն՝ Հուդայի հարավային կողմի:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այս համարում խոսքը, ամենայն հավանականությամբ, իրար սեղմած և բլիթի տեսք տված չրերի մասին է:
Բռց.՝ «նրա ոգին վերադարձավ իր մոտ»:
Կամ՝ «Նեգև»:
Կամ՝ «Նեգև»:
Բռց.՝ «հաջորդ երեկո»: Ըստ հին հրեական օրացույցի՝ օրը սկսվում էր մայրամուտից հետո:
Բռց.՝ «օրհնություն»:
Կամ՝ «հարավում»:
Կամ՝ «չծաղրեն»: