Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Mbum
  • այսօր

26 հուլիսի, շաբաթ

Ընդօրինակեք Աստծուն որպես նրա սիրելի զավակներ (Եփես. 5։1)։

Մենք կարող ենք ուրախացնել Եհովային՝ նրա մասին խոսելով ջերմությամբ, գնահատանքով և սիրով։ Ծառայության ժամանակ ձգտում ենք հիշել, որ մեր գլխավոր նպատակն է օգնել մարդկանց, որ մոտենան մեր սիրառատ Հորը և նրա հանդեպ ունենան այն նույն զգացումները, ինչ մենք (Հակ. 4։8)։ Մենք մեծ հաճույք ենք ստանում, երբ մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Եհովային՝ բացահայտելով նրա սերը, արդարությունը, իմաստությունը, զորությունը և մյուս հրաշալի հատկությունները։ Երբ ձգտում ենք ընդօրինակել Եհովային, գովաբանում ենք նրան և ուրախացնում ենք նրա սիրտը։ Արդյունքում մարդիկ տեսնում են, որ տարբերվում ենք այս չար աշխարհից, և թերևս նրանց հետաքրքրում է, թե ինչու (Մատթ. 5։14-16)։ Առօրյայում մարդկանց հետ առնչվելիս մենք կարող ենք բացատրել դրա պատճառը։ Անկեղծ սիրտ ունեցողները կցանկանան ճանաչել մեր Աստծուն։ Եհովային այդպես գովաբանելով՝ հաճեցնում ենք նրան (1 Տիմոթ. 2։3, 4)։ w24.02, էջ 10, պրբ. 7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

27 հուլիսի, կիրակի

Կարողա[ցիր] քաջալերել.... [և] ուղղել (Տիտոս 1։9)։

Հոգևորապես հասունանալու համար պետք է որոշ հմտություններ ձեռք բերես։ Դրանք կօգնեն, որ պատասխանատվություններ ստանձնես ժողովում, քո կամ ընտանիքիդ կարիքները հոգալու համար որևէ աշխատանք կատարես և ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենաս։ Օրինակ՝ սովորիր վարժ կարդալ և ճիշտ գրել։ Աստվածաշնչում ասվում է, որ երջանիկ ու հաջողակ մարդը ամեն օր կարդում է Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ (Սաղ. 1։1-3)։ Այդպես նա ծանոթանում է Եհովայի մտածելակերպին, ինչի արդյունքում սովորում է առողջ դատել և տրամաբանել (Առակ. 1։3, 4)։ Մեր եղբայրներն ու քույրերը Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն և խորհուրդ ստանալու կարիք ունեն, իսկ այդ հարցում նրանց կարող են օգնել հոգևորապես հասուն եղբայրները։ Լավ գրել-կարդալ իմանալը կօգնի քեզ բովանդակալից և հավատ զորացնող ելույթներ ու մեկնաբանություններ պատրաստել։ Դրա շնորհիվ կկարողանաս նաև իմաստալից գրառումներ անել, որոնք կօգնեն՝ ամրացնես հավատդ և քաջալերես ուրիշներին։ w23.12, էջ 26-27, պրբ. 9-11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

28 հուլիսի, երկուշաբթի

Նա, ով միավորված է ձեզ հետ, ավելի մեծ է, քան նա, ով միավորված է աշխարհի հետ (1 Հովհ. 4։4)։

Երբ վախով ես համակվում, մտածիր, թե ինչեր է Եհովան անելու ապագայում, երբ Սատանան այլևս չլինի։ 2014 թ. տարածաշրջանային համաժողովի ծրագրում մի ցուցադրում կար, որում հայրը իր ընտանիքի հետ քննարկում էր 2 Տիմոթեոս 3։1-5 համարները։ Նրանք պատկերացնում էին, թե ինչ ձևակերպում կունենային այդ խոսքերը, եթե դրանք նկարագրեին այն մարդկանց, ովքեր ապրելու են դրախտում. «Նոր աշխարհում ամենաերջանիկ ժամանակներն են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն իրար սիրող, հոգևոր գանձերը սիրող, համեստ, խոնարհ, Աստծուն փառաբանող, ծնողներին հնազանդ, շնորհակալ, հավատարիմ, իրենց ընտանիքների հանդեպ մեծ կապվածություն ունեցող, համաձայնության եկող, ուրիշների մասին միշտ լավը խոսող, ինքնատիրապետում ունեցող, մեղմ, առաքինություն սիրող, վստահելի, զիջող, խոնարհամիտ, աստվածասեր, քան հաճոյասեր, Աստծու հանդեպ իսկական նվիրվածություն ունեցող։ Այսպիսիների հետ մտերիմ եղեք»։ Իսկ դու ընտանիքիդ անդամների կամ հավատակիցներիդ հետ պատկերացրե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում։ w24.01, էջ 6, պրբ. 13-14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը