Թվեր
29 ««Յոթերորդ ամսվա առաջին օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք:*+ Այդ օրը պետք է շեփոր հնչեցվի:+ 2 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն: 3 Դրանց հետ պետք է մատուցեք հացի ընծա՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,* 4 և յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 5 Նաև պետք է մատուցեք մեկ արու ուլ որպես մեղքի զոհ ձեր մեղքերի քավության համար: 6 Այս ամենը պետք է մատուցվի ի լրումն ամենամսյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի,+ ամենօրյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի,+ ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:+ Դրանք պետք է մատուցվեն սահմանված արարողակարգի համաձայն՝ որպես հրկիզվող ընծա Եհովայի համար, որի բուրմունքը հաճելի է* նրան:
7 Յոթերորդ ամսվա տասներորդ օրն էլ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:* Ոչ մի գործ չանեք:+ 8 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 9 Դրանց հետ պետք է մատուցեք հացի ընծա՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,* 10 իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 11 Նաև պետք է մատուցեք մեկ ուլ որպես մեղքի զոհ: Այս ամենը պետք է մատուցեք այդ օրը՝ ի լրումն քավության համար բերվող մեղքի զոհի,+ ամենօրյա ողջակեզի ու դրա հետ բերվող հացի ընծայի, ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:
12 Յոթերորդ ամսվա 15-րդ օրը նույնպես սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք և յոթ օր Եհովայի պատվին տոն նշեք:+ 13 Որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա,+ որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է բերեք 13 մատղաշ ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 14 Դրանց հետ որպես հացի ընծա պետք է բերեք մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. 13 ցլերից յուրաքանչյուրի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* 2 արու ոչխարներից յուրաքանչյուրի համար՝ երկու տասներորդ արդուի չափ* 15 և 14 արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:* 16 Նաև պետք է մատուցեք մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
17 Տոնի երկրորդ օրը պետք է մատուցեք 12 մատղաշ ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 18 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 19 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի և դրա հետ բերվող հացի ընծայի, ինչպես նաև դրանց հետ բերվող ըմպելիքի ընծաների:+
20 Երրորդ օրը պետք է մատուցեք 11 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 21 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 22 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
23 Չորրորդ օրը պետք է մատուցեք 10 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 24 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 25 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
26 Հինգերորդ օրը պետք է մատուցեք 9 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 27 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 28 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
29 Վեցերորդ օրը պետք է մատուցեք 8 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 30 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 31 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
32 Յոթերորդ օրը պետք է մատուցեք 7 ցուլ, 2 արու ոչխար, մեկ տարեկան 14 արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 33 Ցլերի, արու ոչխարների ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ դրանց համար սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 34 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
35 Ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Ոչ մի դրսի գործ չանեք:+ 36 Որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ ցուլ, մեկ արու ոչխար, մեկ տարեկան յոթ արու գառ: Բոլորն էլ պետք է առանց արատի լինեն:+ 37 Ցլի, արու ոչխարի ու գառների հետ պետք է դրանց թվին համապատասխան և ըստ սահմանված արարողակարգի՝ մատուցեք հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: 38 Պետք է մատուցեք նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ՝ ի լրումն ամենօրյա ողջակեզի ու դրա հետ մատուցվող հացի ընծայի և ըմպելիքի ընծայի:+
39 Ահա թե սահմանված տոների+ ժամանակ ինչ պետք է մատուցեք Եհովային՝ ի լրումն ձեր երդման համաձայն մատուցվող ընծաների+ և կամավոր ընծաների՝+ ողջակեզների,+ հացի ընծաների,+ ըմպելիքի ընծաների+ և խաղաղության զոհերի»»:+ 40 Մովսեսը իսրայելացիներին հաղորդեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրեց իրեն: