Դատավորներ
1 Հեսուի մահից հետո+ իսրայելացիները* հարցրին Եհովային.+ «Մեզնից ո՞վ առաջինը գնա պատերազմելու քանանացիների դեմ»: 2 Եհովան պատասխանեց. «Թող Հուդայի ցեղը գնա:+ Այդ երկիրը ես նրա ձեռքն եմ տալու»:* 3 Այդ ժամանակ Հուդայի ցեղն ասաց իր եղբորը՝ Շմավոնի ցեղին. «Վե՛ր կացեք գնանք վիճակով* մեզ բաժին ընկած տարածքը+ և պատերազմենք քանանացիների դեմ: Հետո մենք ձե՛զ բաժին ընկած տարածքը կգանք»: Եվ Շմավոնի ցեղը գնաց նրանց հետ:
4 Երբ Հուդայի ցեղի մարդիկ գնացին պատերազմելու, Եհովան քանանացիներին ու փերեզացիներին նրանց ձեռքը մատնեց,+ և նրանք Բեզեկում 10 000-անոց զորքին պարտության մատնեցին: 5 Բեզեկում նրանք գտան Ադոնիբեզեկին, կռվեցին նրա դեմ և քանանացիներին+ ու փերեզացիներին+ պարտության մատնեցին: 6 Երբ Ադոնիբեզեկը փախուստի դիմեց, ընկան նրա հետևից, բռնեցին նրան ու կտրեցին ձեռքերի և ոտքերի բութ մատները: 7 Այդ ժամանակ Ադոնիբեզեկն ասաց. «70 թագավորներ, որոնց ձեռքերի և ոտքերի բութ մատները կտրված են, իմ սեղանի տակ թափված ուտելիքի կտորներն են հավաքում: Իմ արածի դիմաց Աստված ինձ նույն ձևով հատուցեց»: Այնուհետև նրան բերեցին Երուսաղեմ,+ և նա այնտեղ մեռավ:
8 Հուդայի տղամարդիկ կռվեցին նաև Երուսաղեմի+ դեմ և գրավեցին այն. նրանք սրի քաշեցին այնտեղի բնակիչներին ու քաղաքը հրի մատնեցին: 9 Դրանից հետո Հուդայի տղամարդիկ գնացին պատերազմելու այն քանանացիների դեմ, որոնք բնակվում էին լեռնային շրջանում, Նեգևում և Շեֆելայում:+ 10 Եվ այսպես՝ Հուդայի ցեղը դուրս եկավ Քեբրոնում ապրող քանանացիների դեմ (նախկինում Քեբրոնը կոչվում էր Կարիաթ-Արբա) ու ջախջախեց Սեսիին, Աքիմանին և Թոլմիին:+
11 Այնտեղից նրանք գնացին Դաբիր+ (նախկինում Դաբիրը կոչվում էր Կարիաթ-Սեֆեր) ու հարձակվեցին այնտեղի բնակիչների վրա:+ 12 Այդ ժամանակ Քաղեբն+ ասաց. «Ով որ հարձակվի Կարիաթ-Սեֆերի վրա ու գրավի այն, իմ դուստր Աքսային կնության կտամ նրան»:+ 13 Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը,+ գրավեց քաղաքը, ուստի Քաղեբը իր դուստր Աքսային նրան կնության տվեց: 14 Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից՝ Քաղեբից, մի արտ խնդրի: Հետո Աքսան իջավ էշի վրայից:* Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»: 15 Նա պատասխանեց. «Խնդրում եմ, որպես օրհնություն ինձ մի նվեր տուր: Քանի որ ինձ հարավում* ես հողակտոր տվել, տուր ինձ նաև Գուլլոթ-Մայիմը»:* Ուստի Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ստորին Գուլլոթը:
16 Մովսեսի աներոջ՝+ կենեցու+ սերունդները Հուդայի ժողովրդի հետ արմավենիների քաղաքից*+ ճանապարհ ընկան դեպի Հուդայի անապատ, որը Արադի+ հարավային կողմում է: Կենեցիներն այնտեղ բնակվեցին այդ ժողովրդի հետ:+ 17 Հուդայի ցեղը գնաց իր եղբոր՝ Շմավոնի ցեղի հետ, և նրանք հարձակվեցին Սեֆաթում բնակվող քանանացիների վրա ու նրանց քաղաքը հիմնահատակ կործանեցին:+ Այդ պատճառով քաղաքը Հորմա*+ կոչեցին: 18 Դրանից հետո Հուդան զավթեց Գազան,+ Ասկաղոնը,+ Ակկարոնը+ և դրանց հարակից տարածքները: 19 Եհովան Հուդայի հետ էր, և նա տիրեց լեռնային շրջանին, բայց չկարողացավ քշել հարթավայրի* բնակիչներին, որովհետև նրանք երկաթե գերանդիներով մարտակառքեր*+ ունեին: 20 Քեբրոնը, Մովսեսի խոստման համաձայն,+ տրվեց Քաղեբին, և նա այնտեղից վռնդեց Ենակի երեք որդիներին:+
21 Բայց Բենիամինյանները չվռնդեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին, ուստի նրանք մինչ օրս Բենիամինյանների հետ ապրում են Երուսաղեմում:+
22 Այդ նույն ժամանակ Հովսեփի ցեղի+ մարդիկ դուրս եկան Բեթելի դեմ. Եհովան նրանց հետ էր:+ 23 Նրանք սկսեցին հետախուզել Բեթելը (նախկինում այդ քաղաքը կոչվում էր Լուզ):+ 24 Հետախույզները, տեսնելով մի մարդու, որը դուրս էր գալիս քաղաքից, ասացին նրան. «Խնդրում ենք, ցույց տուր մեզ, թե որ ճանապարհով կարող ենք մտնել քաղաք, և մենք քո հանդեպ բարի* կլինենք»: 25 Այդ մարդը ցույց տվեց ճանապարհը: Նրանք մտան և քաղաքը սրի քաշեցին, բայց այդ մարդուն ու նրա ողջ ընտանիքին թույլ տվեցին գնալ:+ 26 Այդ մարդը գնաց քետացիների երկիր, այնտեղ քաղաք կառուցեց և այն կոչեց Լուզ: Մինչ օրս այդ քաղաքն այդպես է կոչվում:
27 Մանասեի ցեղը չվռնդեց Բեթ-Սեանի և դրա կախյալ* ավանների բնակիչներին, ինչպես նաև Թանաքի+ և դրա կախյալ ավանների, Դորի և դրա կախյալ ավանների, Հեբլաամի և դրա կախյալ ավանների, Մեգիդոյի և դրա կախյալ ավանների բնակիչներին:+ Քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ տարածքում: 28 Երբ իսրայելացիները հզորացան, նրանց հարկադիր աշխատանքի դրեցին.+ նրանք ոչ բոլոր քանանացիներին վռնդեցին:+
29 Եփրեմի ցեղը չվռնդեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները շարունակեցին նրանց հետ բնակվել Գազերում:+
30 Զաբուղոնի ցեղը չվռնդեց Կեթրոնի ու Նաալալի+ բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել նրանց հետ ու հարկադիր աշխատանքի լծվեցին:+
31 Ասերի ցեղը չվռնդեց Ակքոյի, Սիդոնի,+ Աքլաբի, Աքզիբի,+ Ելբայի, Աֆեկի+ ու Րոոբի+ բնակիչներին: 32 Ուստի Ասերյանները բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ, որովհետև նրանց չվռնդեցին այնտեղից:
33 Նեփթաղիմի ցեղը չվռնդեց Բեթսամյուսի և Բեթ-Անաթի+ բնակիչներին, ուստի նրանք բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ:+ Բեթսամյուսի ու Բեթ-Անաթի բնակիչները նրանց համար հարկադիր աշխատանք կատարողներ եղան:
34 Ամորհացիները Դանի սերունդներին թույլ չտվեցին լեռնային շրջանից հարթավայր* իջնել, ուստի նրանք ստիպված եղան լեռնային շրջանում մնալ:+ 35 Ամորհացիները համառորեն շարունակեցին բնակվել Հարես լեռան վրա, Այելոնում+ և Սալաբիմում:+ Բայց երբ Հովսեփի սերունդները հզորացան,* նրանց ստիպեցին հարկադիր աշխատանք կատարել: 36 Ամորհացիների տարածքի սահմանը սկսվում էր Ակրաբիմի+ զառիվերից և Սելայից ու ձգվում էր դեպի վեր: