Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 35
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Հովսիան կազմակերպում է Պասեքը: Այն մեծ շուքով է նշվում (1-19)

      • Նեքաո փարավոնը սպանում է Հովսիային (20-27)

2 Տարեգրություն 35։1

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։3-11; 2Թգ 23։21
  • +Ղև 23։5; 2 Օր 16։1
  • +Ելք 12։21

2 Տարեգրություն 35։2

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 23։18; 31։2

2 Տարեգրություն 35։3

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 33։10; 2Տգ 17։8, 9; Նեեմ 8։7, 8
  • +1Թգ 6։38; 2Տգ 5։7
  • +Թվ 4։15; 1Տգ 23։25, 26

2 Տարեգրություն 35։4

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 23։6
  • +2Տգ 8։14

2 Տարեգրություն 35։6

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «սրբագործվեք»: Բառարանում տես «Սրբագործել»:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։21; 2Տգ 30։1, 15

2 Տարեգրություն 35։7

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 30։24

2 Տարեգրություն 35։8

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։4; 2Տգ 34։14

2 Տարեգրություն 35։10

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 23։6

2 Տարեգրություն 35։11

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։3, 6
  • +2Տգ 30։16
  • +2Տգ 29։34

2 Տարեգրություն 35։13

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «խորովեցին»:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։8; 2 Օր 16։6, 7

2 Տարեգրություն 35։15

Ծանոթագրություն

  • *

    Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 16։37
  • +1Տգ 25։1, 2
  • +1Տգ 16։41, 42; 25։3
  • +1Տգ 23։5
  • +1Տգ 26։12, 13

2 Տարեգրություն 35։16

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։21
  • +Ղև 23։5

2 Տարեգրություն 35։17

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 12։15; Ղև 23։6; 2 Օր 16։3; 2Տգ 30։1, 21

2 Տարեգրություն 35։18

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։22, 23; 2Տգ 30։5, 26

2 Տարեգրություն 35։20

Զուգահեռ հղումներ

  • +Եր 46։2
  • +2Թգ 23։29

2 Տարեգրություն 35։21

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «տան»:

2 Տարեգրություն 35։22

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 22։30
  • +Դտ 1։27; 5։19; Զք 12։11; Հտն 16։16

2 Տարեգրություն 35։24

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։30; 2Տգ 34։28

2 Տարեգրություն 35։25

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «սահմանված կարգ»:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 1։1
  • +Եր 9։17, 20

2 Տարեգրություն 35։27

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։28

Ընդհանուր

2 Տար. 35։1Ելք 12։3-11; 2Թգ 23։21
2 Տար. 35։1Ղև 23։5; 2 Օր 16։1
2 Տար. 35։1Ելք 12։21
2 Տար. 35։22Տգ 23։18; 31։2
2 Տար. 35։32 Օր 33։10; 2Տգ 17։8, 9; Նեեմ 8։7, 8
2 Տար. 35։31Թգ 6։38; 2Տգ 5։7
2 Տար. 35։3Թվ 4։15; 1Տգ 23։25, 26
2 Տար. 35։41Տգ 23։6
2 Տար. 35։42Տգ 8։14
2 Տար. 35։6Ելք 12։21; 2Տգ 30։1, 15
2 Տար. 35։72Տգ 30։24
2 Տար. 35։82Թգ 23։4; 2Տգ 34։14
2 Տար. 35։101Տգ 23։6
2 Տար. 35։11Ելք 12։3, 6
2 Տար. 35։112Տգ 30։16
2 Տար. 35։112Տգ 29։34
2 Տար. 35։13Ելք 12։8; 2 Օր 16։6, 7
2 Տար. 35։151Տգ 16։37
2 Տար. 35։151Տգ 25։1, 2
2 Տար. 35։151Տգ 16։41, 42; 25։3
2 Տար. 35։151Տգ 23։5
2 Տար. 35։151Տգ 26։12, 13
2 Տար. 35։162Թգ 23։21
2 Տար. 35։16Ղև 23։5
2 Տար. 35։17Ելք 12։15; Ղև 23։6; 2 Օր 16։3; 2Տգ 30։1, 21
2 Տար. 35։182Թգ 23։22, 23; 2Տգ 30։5, 26
2 Տար. 35։20Եր 46։2
2 Տար. 35։202Թգ 23։29
2 Տար. 35։221Թգ 22։30
2 Տար. 35։22Դտ 1։27; 5։19; Զք 12։11; Հտն 16։16
2 Տար. 35։242Թգ 23։30; 2Տգ 34։28
2 Տար. 35։25Եր 1։1
2 Տար. 35։25Եր 9։17, 20
2 Տար. 35։272Թգ 23։28
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 35։1-27

2 Տարեգրություն

35 Հովսիան Երուսաղեմում տոնեց Եհովային նվիրված Պասեքը,+ և առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեքի զոհը մորթեցին:+ 2 Նա քահանաներին հանձնարարեց իրենց պարտականություններն անել և քաջալերեց, որ իրենց ծառայությունը կատարեն Եհովայի տանը:+ 3 Ապա ասաց ողջ Իսրայելին ուսուցանող ղևտացիներին,+ որոնք սուրբ են Եհովայի համար. «Սուրբ տապանակը դրեք այն տանը, որը կառուցել է Դավթի որդին՝ Իսրայելի թագավոր Սողոմոնը:+ Այլևս կարիք չկա, որ այն ձեր ուսերին դրած տանեք:+ Հիմա սկսեք ձեր պարտականություններն անել՝ ծառայելով ձեր Աստված Եհովային ու նրա ժողովրդին՝ Իսրայելին: 4 Ձեր գերդաստաններով և խմբերով պատրաստվեք կատարելու ձեզ հանձնարարված ծառայությունը՝ հետևելով Իսրայելի թագավոր Դավթի+ ու նրա որդի Սողոմոնի գրած առաջնորդությանը:+ 5 Կանգնեք սուրբ վայրում ըստ ձեր գերդաստանների: Բաժանվեք խմբերի այնպես, որ մնացած ժողովրդի՝ ձեր եղբայրների յուրաքանչյուր գերդաստանի համար ղևտացիներիցդ մեկական խումբ ծառայի: 6 Մորթեք Պասեքի զոհը+ և մաքրագործվեք* ու ամեն ինչ պատրաստեք ձեր եղբայրների համար, որպեսզի ամեն բան արվի Մովսեսի միջոցով Եհովայի տված խոսքի համաձայն»:

7 Հովսիա թագավորը այնտեղ հավաքված ժողովրդին Պասեքի զոհերի համար իր ունեցվածքից նվիրաբերեց 30 000 արու գառ և արու ուլ, ինչպես նաև 3 000 խոշոր եղջերավոր անասուն:+ 8 Նրա իշխանները նույնպես կամավոր նվիրաբերություններ արեցին ժողովրդի, քահանաների ու ղևտացիների համար: Քեղկիան,+ Զաքարիան ու Հեիելը՝ ճշմարիտ Աստծու տան գլխավորները, քահանաներին տվեցին 2 600 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 300 խոշոր եղջերավոր անասուն: 9 Ղևտացիների գլխավորներ Քոնանիան, նրա եղբայրներ Սեմայիան ու Նաթանայելը, ինչպես նաև Ասաբիան, Հեյելը և Հոզաբադը ղևտացիներին նվիրաբերեցին 5 000 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 500 խոշոր եղջերավոր անասուն:

10 Ամեն ինչ պատրաստ էր ծառայության համար: Քահանաները կանգնած էին իրենց տեղերում, ղևտացիներն էլ կանգնած էին իրենց խմբերով,+ ինչպես որ թագավորը պատվիրել էր: 11 Նրանք մորթեցին Պասեքի զոհերը,+ ապա քահանաները ցողեցին իրենց տրված արյունը,+ իսկ ղևտացիները մաշկազերծ արեցին կենդանիներին:+ 12 Դրանից հետո պատրաստեցին ողջակեզները, որպեսզի տան ժողովրդին, որը խումբ-խումբ կանգնած էր ըստ գերդաստանների: Այդպես ողջակեզները Եհովային կմատուցվեին Մովսեսի գրքում գրվածի համաձայն: Նույնն արեցին նաև խոշոր եղջերավոր անասունների պարագայում: 13 Սովորության համաձայն՝+ Պասեքի զոհերը կրակի վրա պատրաստեցին:* Իսկ սուրբ զոհերը եփեցին կաթսաների, պղնձակների ու տապակների մեջ և անմիջապես բաժանեցին ժողովրդին: 14 Դրանից հետո ղևտացիները Պասեքի զոհը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, որովհետև քահանաները՝ Ահարոնի սերունդները, մինչև գիշեր ողջակեզներն էին մատուցում ու ճարպն այրում: Այդ պատճառով էլ ղևտացիներն այն պատրաստեցին և՛ իրենց, և՛ Ահարոնի սերունդների՝ քահանաների համար:

15 Երգիչները՝ Ասափի+ սերունդները, կանգնած էին իրենց տեղերում՝ Դավթի, Ասափի,+ Եմանի և թագավորի տեսանող* Իդիթունի+ սահմանած կարգի համաձայն,+ իսկ դռնապանները կանգնած էին տարբեր դարպասների մոտ:+ Կարիք չեղավ, որ նրանք կտրվեին իրենց ծառայությունից, քանի որ նրանց համար իրենց եղբայրները՝ ղևտացիները պատրաստեցին Պասեքի ընթրիքը: 16 Հովսիա թագավորի կարգադրության համաձայն՝+ Եհովային նվիրված Պասեքը տոնելու+ և Եհովայի զոհասեղանին ողջակեզներ մատուցելու համար բոլոր ծառայություններն արվեցին:

17 Այնտեղ հավաքված իսրայելացիները տոնեցին Պասեքը ու յոթ օր էլ նշեցին Անթթխմոր հացերի տոնը:+ 18 Սամուել մարգարեի օրերից ի վեր Իսրայելում Պասեքը այդպես չէին տոնել, և ոչ էլ Իսրայելի թագավորներից որևէ մեկն էր Պասեքը տոնել այնպես, ինչպես տոնեցին Հովսիան,+ քահանաները, ղևտացիներն ու այնտեղ հավաքված ողջ Հուդան, Իսրայելը և երուսաղեմցիները: 19 Պասեքը տոնեցին Հովսիայի իշխանության 18-րդ տարում:

20 Այս ամենից հետո, երբ Հովսիան տաճարը վերականգնել էր, Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ գնաց Կարքեմիշ՝ Եփրատի մոտ, որ այնտեղ պատերազմի: Այդ ժամանակ Հովսիան նրա դեմ դուրս եկավ:+ 21 Նեքաո թագավորը պատգամաբերներ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հուդայի՛ թագավոր: Ես քո դեմ չեմ պատերազմում: Իմ պատերազմը ուրիշ ազգի* դեմ է, և Աստված պատվիրել է, որ շտապեմ: Ուստի քո իսկ բարօրության համար մի՛ հակառակվիր Աստծուն, ով ինձ հետ է, այլապես նա քեզ կկործանի»: 22 Բայց Հովսիան հետ չքաշվեց, այլ հագուստը փոխեց, որ չճանաչեն իրեն,+ և գնաց նրա դեմ պատերազմելու. նա չլսեց Նեքաոյին, որի խոսքերը Աստծուց էին, և գնաց Մեգիդոյի հարթավայր՝ կռվելու:+

23 Նետաձիգները վիրավորեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ այստեղից, քանի որ ծանր վիրավոր եմ»: 24 Նրա ծառաները իջեցրին նրան կառքից և իր երկրորդ մարտակառքով բերեցին Երուսաղեմ: Հովսիան մահացավ, և նրան թաղեցին նրա նախահայրերի գերեզմանոցում:+ Ողջ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչները սուգ արեցին նրա համար: 25 Երեմիան+ ողբերգով սգաց Հովսիայի մահը. մինչ օրս բոլոր երգիչներն ու երգչուհիները+ ողբեր են երգում նրա մասին: Այդ ողբերը երգելը սովորություն* դարձավ Իսրայելում: Այդ ողբերգերը գրի են առնված ողբերի գրքում:

26 Հովսիայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա հավատարիմ սիրո, որը դրսևորել է՝ վարվելով Եհովայի Օրենքի համաձայն, 27 և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը