Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 23
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Հովիադան գործի է անցնում: Հովասը թագավոր է հռչակվում (1-11)

      • Գոթողիան սպանվում է (12-15)

      • Հովիադայի կատարած բարեփոխումները (16-21)

2 Տարեգրություն 23։1

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։4

2 Տարեգրություն 23։2

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 8։14

2 Տարեգրություն 23։3

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 5։3
  • +2Սմ 7։8, 12; 1Թգ 2։4; 9։5; Սղ 89։20, 29

2 Տարեգրություն 23։4

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 24։3
  • +2Թգ 11։5-8; 1Տգ 9։22-25; 26։1

2 Տարեգրություն 23։5

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։1
  • +1Թգ 7։12

2 Տարեգրություն 23։6

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 23։28, 32

2 Տարեգրություն 23։7

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:

2 Տարեգրություն 23։8

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։9-12
  • +1Տգ 24։1; 26։1

2 Տարեգրություն 23։9

Ծանոթագրություն

  • *

    Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։4
  • +2Սմ 8։7
  • +1Տգ 26։26, 27; 2Տգ 5։1

2 Տարեգրություն 23։10

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «Նետողական զենքերով զինված»:

2 Տարեգրություն 23։11

Ծանոթագրություն

  • *

    Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։2
  • +2 Օր 17։18
  • +1Սմ 10։1, 24

2 Տարեգրություն 23։12

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։13-16

2 Տարեգրություն 23։13

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «իր սյան»:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 23։1
  • +1Թգ 1։39, 40

2 Տարեգրություն 23։16

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։17, 18; 2Տգ 34։1, 31

2 Տարեգրություն 23։17

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «տաճար»:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 10։27, 28
  • +2 Օր 12։3; 2Տգ 34։1, 4
  • +2 Օր 13։5; 1Թգ 18։40

2 Տարեգրություն 23։18

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 23։6, 30, 31
  • +Ելք 29։38; Թվ 28։2

2 Տարեգրություն 23։19

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 9։26; 26։1, 13

2 Տարեգրություն 23։20

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։9
  • +1Թգ 7։7; 2Թգ 11։19, 20

Ընդհանուր

2 Տար. 23։12Թգ 11։4
2 Տար. 23։22Տգ 8։14
2 Տար. 23։32Սմ 5։3
2 Տար. 23։32Սմ 7։8, 12; 1Թգ 2։4; 9։5; Սղ 89։20, 29
2 Տար. 23։41Տգ 24։3
2 Տար. 23։42Թգ 11։5-8; 1Տգ 9։22-25; 26։1
2 Տար. 23։51Թգ 7։1
2 Տար. 23։51Թգ 7։12
2 Տար. 23։61Տգ 23։28, 32
2 Տար. 23։82Թգ 11։9-12
2 Տար. 23։81Տգ 24։1; 26։1
2 Տար. 23։92Թգ 11։4
2 Տար. 23։92Սմ 8։7
2 Տար. 23։91Տգ 26։26, 27; 2Տգ 5։1
2 Տար. 23։112Թգ 11։2
2 Տար. 23։112 Օր 17։18
2 Տար. 23։111Սմ 10։1, 24
2 Տար. 23։122Թգ 11։13-16
2 Տար. 23։132Տգ 23։1
2 Տար. 23։131Թգ 1։39, 40
2 Տար. 23։162Թգ 11։17, 18; 2Տգ 34։1, 31
2 Տար. 23։172Թգ 10։27, 28
2 Տար. 23։172 Օր 12։3; 2Տգ 34։1, 4
2 Տար. 23։172 Օր 13։5; 1Թգ 18։40
2 Տար. 23։181Տգ 23։6, 30, 31
2 Տար. 23։18Ելք 29։38; Թվ 28։2
2 Տար. 23։191Տգ 9։26; 26։1, 13
2 Տար. 23։202Թգ 11։9
2 Տար. 23։201Թգ 7։7; 2Թգ 11։19, 20
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 23։1-21

2 Տարեգրություն

23 Յոթերորդ տարում Հովիադան, քաջությամբ վարվելով, դաշինք կապեց հարյուրապետների՝+ Հերոամի որդի Ազարիայի, Հովհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի ու Զեքրիի որդի Ելիսաֆատի հետ: 2 Նրանք շրջեցին Հուդայով մեկ, բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին+ և Իսրայելի ազգատոհմերի գլուխներին ու եկան Երուսաղեմ: 3 Ամբողջ ժողովը ճշմարիտ Աստծու տանը թագավորի հետ ուխտ կապեց,+ ինչից հետո Հովիադան ասաց նրանց.

«Հիմա թագավորի որդին է իշխելու՝ համաձայն այն խոստման, որ Եհովան տվել է Դավթի որդիների վերաբերյալ:+ 4 Այսպես արեք. քահանաների և ղևտացիների մեկ երրորդը, որը հերթապահում է+ Շաբաթ օրը, թող դռնապան լինի,+ 5 մեկ երրորդը թող կանգնի թագավորի պալատի+ մուտքի մոտ, մեկ երրորդն էլ՝ Հիմքի դարպասի մոտ: Իսկ մնացած ժողովուրդը թող Եհովայի տան գավիթներում լինի:+ 6 Ոչ մեկին չթողնեք Եհովայի տուն մտնել՝ բացի քահանաներից ու ծառայություն մատուցող ղևտացիներից:+ Միայն նրանք կարող են մտնել, որովհետև սուրբ են, իսկ մյուսները թող Եհովայի առաջ ունեցած իրենց պարտականությունները կատարեն՝ մնալով դրսում: 7 Ղևտացիները, զենքը ձեռքներին, պետք է կանգնեն թագավորի չորս կողմը և սպանեն ցանկացած մեկի, ով կփորձի տուն մտնել: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*

8 Ղևտացիներն ու ամբողջ Հուդան արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Այսպիսով՝ ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին,+ թե՛ չունեցողներին. Հովիադա քահանան ոչ մի խմբի+ չէր ազատել հերթապահությունից: 9 Նա հարյուրապետներին+ տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն* ու կլոր վահանները,+ որոնք ճշմարիտ Աստծու տանն էին:+ 10 Զինված* բոլոր մարդկանց նա կանգնեցրեց իրենց դիրքերում՝ տան աջ կողմից մինչև ձախ կողմը և զոհասեղանի ու տան մոտ, որպեսզի նրանք բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 11 Հետո թագավորի որդուն+ դուրս բերեցին, նրա գլխին դրեցին թագն ու Վկայությունը*+ և նրան թագավոր հռչակեցին: Երբ Հովիադան և նրա որդիները օծեցին նրան, ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ թագավորը»:+

12 Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները և թագավորին ուղղված գովքը, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 13 Նա տեսավ, որ թագավորը կանգնած է մուտքի մոտ գտնվող սյան* մոտ: Իշխաններն+ ու շեփորահարները կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր+ ու շեփոր հնչեցնում, իսկ երգիչները, երաժշտական գործիքները ձեռքներին, ղեկավարում էին գովաբանական երգերի կատարումը: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 14 Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին կանչեց ու հրամայեց. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 15 Ուստի Գոթողիային բռնեցին, տարան արքունական պալատի Ձիերի դարպասի մուտքի մոտ ու սպանեցին:

16 Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ իր, ժողովրդի և թագավորի միջև ուխտ կնքվեց, ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել:+ 17 Ապա ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց այն,+ ջարդուփշուր արեց նրա զոհասեղաններն ու կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+ 18 Դրանից հետո Հովիադան Եհովայի տան ծառայությունը հանձնարարեց քահանաներին ու ղևտացիներին, որոնց Դավիթը խմբերի էր բաժանել, որպեսզի Եհովայի տան մասին հոգ տանեին ու Եհովային ողջակեզներ մատուցեին,+ ինչպես գրված է Մովսեսի օրենքում,+ և դա անեին ցնծությամբ ու երգերով՝ Դավթի սահմանած կարգի համաձայն: 19 Նա նաև դռնապաններ+ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ, որպեսզի ոչ մի անմաքուր մարդ չկարողանար մտնել այնտեղ: 20 Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ հեղինակավոր մարդկանց, ժողովրդի իշխաններին և երկրի ողջ ժողովրդին, ու նրանք թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեցին արքունական պալատ: Նրանք վերին դարպասով գնացին այնտեղ և թագավորին նստեցրին գահին:+ 21 Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային սպանել էին:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը