Հոբ
27 Հոբը շարունակեց իր խոսքը.*
2 «Երդվում եմ Աստծու գոյությամբ, ով իմ առաջ փակել է արդարադատության դուռը,+
Ամենակարողի գոյությամբ, ով դառնացրել է իմ սիրտը,+
3 Որ քանի դեռ շնչում եմ,
Եվ Աստծու տված շունչը* քթանցքերիս մեջ է,+
4 Շուրթերիցս անարդար բան դուրս չի գա,
Լեզուս ստեր չի մրմնջա:
6 Ես կպնդեմ, որ արդար եմ, և արդար ընթացքս երբեք չեմ թողնի:+
Քանի դեռ ողջ եմ,* սիրտս* ինձ չի դատապարտի:
7 Թող իմ թշնամուն վիճակվի նույնը, ինչ անօրենին,
Ինձ վրա հարձակվողներին թող նույն պատիժը տրվի, ինչ անարդարներին:
8 Աստծուն արհամարհողը* էլ ի՞նչ հույս կարող է ունենալ, երբ կործանվի,+
Երբ Աստված նրա կյանքին վերջ դնի:
9 Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը,
Երբ նրան վրա հասնի չարիքը:+
10 Մի՞թե Ամենակարողը նրա համար ուրախության աղբյուր կլինի,
Մի՞թե ամեն ժամանակ նա Աստծուն կաղոթի:
11 Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու զորության մասին,*
Ամենակարողի վերաբերյալ ոչինչ չեմ թաքցնի:
12 Եթե դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել,
Ուրեմն ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ:
13 Ահա թե Աստծուց ինչ բաժին կստանա անօրենը,+
Ամենակարողից ինչ ժառանգություն կստանա բռնավորը.
14 Թե նրա որդիները շատանան էլ, սրով կընկնեն,+
Եվ նրա սերունդները բավարար սնունդ չեն ունենա:
15 Նրանից հետո ողջ մնացած նրա որդիներին պատուհասը գերեզման կիջեցնի,
Եվ նրանց այրիները նրանց համար չեն լացի:
16 Նույնիսկ եթե նա փոշու պես շատ արծաթ դիզի
Եվ կավի պես առատ ընտիր հագուստ հավաքի,
17 Նրա հավաքածը արդարները կհագնեն,+
Եվ նրա արծաթը անմեղներն իրենց մեջ կբաժանեն:
18 Նրա կառուցած տունը անկայուն է ցեցի բոժոժի պես,
Ժամապահի շինած տաղավարի+ պես:
19 Նա կպառկի որպես հարուստ մարդ, բայց նրա հարստությունից ոչինչ չի մնա:*
Երբ աչքերը բացի, այլևս ոչինչ չի լինի:
20 Սարսափը հեղեղի պես նրան վրա կհասնի,
Փոթորիկը գիշերով նրան կհափշտակի:+
21 Արևելյան քամին կքշի նրան, ու նա կչքվի,
Նրան իր բնակավայրից կսրբի-կտանի:+