Հոբ
34 Եղիուսը շարունակեց իր ասելիքը.
2 «Դուք, որ իմաստուն եք, ականջ դրեք խոսքերիս,
Դուք, որ այդքան բան գիտեք, լսեք ինձ:
3 Չէ՞ որ երբ մեր ականջը մի բան է լսում, ծանրութեթև ենք անում,
Ինչպես որ լեզուն* է ուտելիքը համտեսում:
4 Ուրեմն եկեք կշռադատենք, թե ինչն է ճիշտ,
Միասին հասկանանք՝ ինչն է բարի:
6 Ի՞նչ է, ստո՞ւմ եմ, երբ ասում եմ, թե ինչպիսին պետք է լինի իմ դատավճիռը:
Թեև հանցանք չեմ գործել, բայց անբուժելի է իմ վերքը»:+
7 Ուրիշ ո՞վ կա Հոբի պես,
Որ ծաղրանք է խմում ջրի պես:
8 Նա շուտով չարագործների շարքերը կանցնի,
Անօրեն մարդկանց կընկերակցի,+
9 Քանի որ ասում է. «Ոչ մի օգուտ էլ չի լինում,
Երբ մարդ փորձում է հաճեցնել Աստծուն»:+
10 Ուստի լսեք ինձ, ո՛վ հասկացող մարդիկ.
11 Նա մարդուն կհատուցի ըստ նրա գործերի+
Եվ կթողնի, որ նա իր արածների հետևանքները կրի:
13 Այդ ո՞վ է, որ նրա իշխանությանն է հանձնել երկիրը,
Որ նրան նշանակել է ղեկավարելու ողջ աշխարհը:
14 Եթե նա իր ուշադրությունը սևեռի մարդկանց գործերին,
Եթե նրանց կենսատու ուժն* ու շունչը վերցնի,+
15 Ապա բոլորն էլ կվերանան,
Մարդկությունը դեպի հողը հետ կդառնա:+
16 Ուրեմն եթե հասկացողություն ունես,* խոսքերիս ականջ դիր,
Այն, ինչ ասում եմ, ուշադիր լսիր:
17 Մի՞թե կարծում ես, թե արդարությունն ատող մեկն է իշխում,
Մի՞թե դատապարտում ես հզորին, ով արդար է վարվում:
18 Ի՞նչ է, թագավորին կասեի՞ր՝ «Դու անպիտան ես»,
Մեծամեծներին կասեի՞ր՝ «Դուք անօրեն եք»:+
19 Աստված իշխանավորների հանդեպ կողմնակալ վերաբերմունք չի դրսևորում,
Հարուստին աղքատից* վեր չի դասում,+
Որովհետև բոլորին էլ իր ձեռքով է արարել:+
20 Նրանք գուցե մեռնեն հանկարծակի՝+ գիշերվա կեսին:+
Նրանք ահուդողի մեջ են ընկնում ու հեռանում կյանքից,
Անգամ զորեղներն են վերանում, բայց ոչ մարդու ձեռքով:+
21 Չէ՞ որ մարդու ճանապարհներին են ուղղված Աստծու աչքերը,+
Եվ նա տեսնում է նրա բոլոր քայլերը:
22 Չկա մի այնպիսի խավար, այնպիսի թանձր ստվեր,
Որ չարագործները կարողանան թաքնվել այնտեղ:+
23 Աստված ժամանակ չի սահմանում որևէ մարդու համար,
Որ նա կանգնի իր առաջ՝ դատաքննության:
24 Աստված դատաքննություն անելու կարիք չունի,
Որ նոր միայն հզորներին ջախջախի
Եվ նրանց տեղը ուրիշներին կանգնեցնի:+
26 Բոլորի աչքի առաջ պատուհասում է նրանց իրենց անօրենության համար,+
27 Որովհետև շեղվել են ճանապարհից ու իրեն չեն հետևում,+
Նրա պատվիրաններից և ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում:+
28 Նրանց պատճառով խեղճերն իրեն օգնության են կանչում,
Եվ անօգնականների աղաղակը իր ականջին է հասնում:+
29 Բայց եթե Աստված լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել:
Եթե ծածկի իր երեսը, ո՞վ կարող է նրան տեսնել:
Անկախ նրանից՝ այդպես կվարվի ազգի հանդեպ, թե մարդու, արդյունքը նույնն է:
31 Ուրեմն մի՞թե որևէ մեկը կարող է Աստծուն ասել.
«Ես պատժվել եմ, թեև ոչ մի հանցանք չեմ արել:+
32 Իսկ եթե արել եմ ու չեմ նկատել, հայտնիր ինձ այդ մասին,
Եվ ես այլևս այդ սխալը չեմ անի»:
33 Մի՞թե նա կվարձատրի քեզ քո ուզածի պես,
Եթե դու նրա դատավճիռը մերժես:
Ասա ինձ, եթե ամեն ինչ այդքան լավ գիտես:
34 Հասկացող մարդիկ ինձ կասեն
(Ցանկացած իմաստուն մարդ, ով ինձ լսում է).
35 «Հոբը չգիտի՝ ինչ է ասում,+
Նրա խոսքերում չի երևում խորաթափանցություն»:
36 Թող Հոբը փորձվի* մինչև վերջ,
Քանի որ պատասխանում է անօրենների պես: