Հոբ
7 «Երկրի վրա մահկանացու մարդու կյանքը նման է հարկադիր աշխատանքի,
Եվ նրա օրերը՝ վարձու աշխատողի քաշած օրերին:+
2 Ստրուկի պես նա ստվերի է տենչում,
Վարձու աշխատողի պես իր վարձին է սպասում:+
3 Ահա ունայն ամիսներ ինձ բաժին ընկան,
Տառապալից գիշերները իմ վարձը եղան:+
4 Երբ պառկում եմ, ասում եմ. «Ե՞րբ եմ վեր կենալու»:+
Երկար ու ձիգ գիշերը անհանգիստ շուռումուռ եմ գալիս մինչև լուսանալը:
8 Ինձ այժմ տեսնողը էլ չի տեսնի,
Քո աչքերը կփնտրեն ինձ, բայց ես այլևս չեմ լինի:+
10 Նա այլևս հետ չի գա իր տուն,
Էլ չի հիշվի իր բնակավայրում:+
12 Մի՞թե ես ծով եմ կամ ծովահրեշ,
Որ ինձ վրա հսկողություն ես սահմանել:
13 Ես ասում եմ. «Բազմոցս կլինի իմ սփոփանքը,
Անկողինս կթեթևացնի իմ տառապանքը»:
14 Բայց երբ պառկում եմ քնելու, ինձ մղձավանջներ ես տալիս,
Տեսիլքներով վախեցնում ես ինձ:
16 Զզվում եմ կյանքիցս,+ էլ չեմ ուզում ապրել:
Հանգիստ թող ինձ. կյանքս ընդամենը մի շունչ է:+
17 Ի՞նչ է մահկանացու մարդը, որ միտքդ նրանով ես զբաղեցնում,
Ուշադրությունդ նրա վրա ես կենտրոնացնում:+
18 Ինչո՞ւ ես ամեն առավոտ նրան քննում,
Ամեն պահի նրան փորձում:+
19 Ի՞նչ կլինի, հայացքդ թեքիր ինձնից,
Ինձ հանգիստ թող գոնե այնքան, որ հասցնեմ թուքս կուլ տալ:+
20 Եթե մեղք եմ գործել, դրանից քեզ ի՞նչ վնաս,
Քեզ, որ զննում ես մարդկանց:+
Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել,
Մի՞թե քեզ համար բեռ եմ դարձել:
21 Ինչո՞ւ չես ներում իմ հանցանքը
Եվ չես անտեսում իմ մեղքը:
Չէ՞ որ ես շուտով հողը կմտնեմ,+
Դու ինձ կփնտրես, բայց ես այս կյանքից հեռացած կլինեմ»: