Հոբ
15 Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.
2 «Մի՞թե իմաստուն մարդը փուչ փաստարկներով կպատասխանի,
Մի՞թե իր ներսը սխալ մտքերով կլցնի:*
3 Անիմաստ խոսքերով խրատ կարդալուց օգուտ չկա,
Դատարկ խոսքերը ոչ մի օգուտ չեն տա:
4 Աստվածավախությունը դու արժեզրկում ես,
Աստծու մասին ամեն խորհրդածություն նսեմացնում ես:
5 Քո հանցանքն է պատճառը, որ այդպես ես խոսում,
Բերանիցդ խորամանկություն է թափվում:
6 Հենց քո բերանն է քեզ դատապարտում, ոչ թե ես,
Քո շուրթերն են վկայություն տալիս ընդդեմ քեզ:+
7 Ի՞նչ է, դու բոլոր մարդկանցից առաջի՞նն ես ծնվել,
Բլուրների կազմավորումից առա՞ջ ես լույս աշխարհ եկել:
8 Չլինի՞ Աստծու գաղտնի զրույցներն ես լսում,
Կարծում ես միայն դո՞ւ ես իմաստուն:
9 Դու ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք,+
Ի՞նչ ես հասկանում, որ մենք չենք հասկանում:
10 Մեր մեջ և՛ ալևոր կա, և՛ տարեց՝+
Մարդիկ, որ քո հորից էլ են մեծ:
11 Քեզ բավական չե՞ն Աստծու տված մխիթարությունները,
Մեղմությամբ քեզ ասված խոսքերը:
12 Ինչո՞ւ ես զգացմունքներիդ տրվում,*
Ինչո՞ւ են աչքերդ զայրույթից փայլում:
13 Անձամբ Աստծու դեմ ես դուրս եկել
Եվ հանդգնում ես այդպիսի բաներ խոսել:
14 Մահկանացու մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի,
Կամ կնոջից ծնվածը, որ արդար լինի:+
15 Ահա նա իր հրեշտակներին* էլ չի վստահում,
Եվ երկինքն անգամ մաքուր չէ նրա աչքում,+
16 Էլ ուր մնաց՝ այն մարդը, ով ստոր է ու ապականված,+
Ով անարդար գործերի է ծարավ:
17 Հիմա լսիր ինձ, ես կպատմեմ քեզ:
19 Իրենց տրված երկրում միայն իրենք էին ապրում,
Եվ նրանց միջով ոչ մի օտար չէր անցնում:
20 Անօրեն մարդը իր կյանքի բոլոր օրերում չարչարանք է կրում,
Բռնակալն իր կյանքի բոլոր տարիներին չարիք է տեսնում:
21 Նրա ականջները միշտ սարսափազդու ձայներ են լսում,+
Անգամ խաղաղ ժամանակ նրա վրա կողոպտիչներ են հարձակվում:
22 Նա չի հավատում, որ կազատվի խավարից,+
Նա ընկնելու է սրից:
23 Նա թափառում է հաց գտնելու համար՝ ասելով. «Ո՞ւր է»:
Նա լավ գիտի, որ խավարի օրը շատ մոտ է:
24 Տագնապն ու տանջանքը սարսափեցնում են նրան,
Ահաբեկում են, ինչպես մի թագավոր, որ պատրաստ է հարձակման,
25 Քանի որ ընդդիմանում է Աստծուն,
Փորձում է մարտահրավեր նետել Ամենակարողին,
26 Իր հաստ, ամուր վահանով համառորեն Աստծու դեմ է դուրս գալիս:
27 Նրա դեմքը ճարպակալած է,
Նրա ազդրերը ճարպից փքված են:
28 Քաղաքները, որտեղ նա բնակվում է, կավերվեն,
Նրա տներում ոչ ոք չի ապրի,
Դրանք քարակույտերի կվերածվեն:
29 Նա չի հարստանա, հարստություն չի կուտակի,
Եվ նրա ունեցվածքը երկրով մեկ չի տարածվի:
31 Նա չպետք է խաբվի և փուչ բաներին հուսա,
Որովհետև փոխարենը միայն դատարկություն կստանա:
32 Այդ ամենը շատ շուտով կպատահի նրան,
Նրա ճյուղերը երբեք չեն փարթամանա:+
33 Վազի պես պտղաթափ կլինի՝ խաղողը դեռ չհասած,
Ձիթենու պես ծաղկաթափ կլինի:
35 Նրանք չար մտքեր են հղանում ու չարիք ծնում,
Նրանց ներսում* խաբեություն է ձևավորվում»: