Առակներ
4 Իմաստությանն ասա՝ «Դու իմ քույրն ես»,
Եվ հասկացողությանը՝ «Դու իմ բարեկամն ես»,
6 Մի անգամ իմ տան պատուհանից՝
Պատուհանի ճաղերից, ներքև նայեցի
7 Եվ երբ նայում էի միամիտ* մարդկանց,
Երիտասարդների մեջ տեսա անխոհեմ մի պատանու:+
8 Նա անցնում էր այդպիսի մի կնոջ տան փողոցի մոտով
Ու գնում էր նրա տան կողմը:
9 Մթնշաղ էր՝ երեկո,+
Մոտենում էր գիշերը, և իջնում էր խավարը:
10 Եվ հանկարծ այդ կինը, որ խորամանկ սիրտ ուներ,
Մարմնավաճառի պես հագնված՝+ դուրս եկավ նրա առաջ:
11 Նա շատախոս է ու սանձարձակ:+
Նա երբեք տանը չի մնում:
12 Նա մե՛կ փողոցում է, մե՛կ հրապարակներում
Եվ ամեն անկյունում դարան մտած սպասում է:+
13 Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան
Եվ անամոթաբար ասաց.
14 «Ես պետք է խաղաղության զոհեր մատուցեի+
Եվ այսօր իմ երդումները կատարեցի:
15 Դրա համար դուրս եկա, որ հանդիպեմ քեզ,
Ես փնտրում էի քեզ ու գտա:
16 Անկողնուս վրա փռել եմ գեղեցիկ ծածկոցներ,
Եգիպտոսից բերված երփներանգ կտավ:+
17 Մահճիս վրա զմուռս,* հալվե* և դարչին եմ ցանել:+
18 Եկ մինչև առավոտ սիրով հարբենք
Ու միասին հաճույք ստանանք կրքոտ սիրուց:
19 Ամուսինս տանը չէ,
Նա հեռավոր ճանապարհորդության է գնացել:
20 Նա քսակով փող է վերցրել
Եվ մինչև լիալուսնի օրը տուն չի գալու»:
21 Համոզիչ խոսքերով կինը մոլորեցրեց նրան,+
Գայթակղիչ խոսքերով հրապուրեց:
22 Եվ ահա նա գնում է այդ կնոջ հետևից, ինչպես մի ցուլ՝ մորթվելու,
23 Նրա վերջը կգա, երբ նետը ճեղքի նրա լյարդը:
Թռչնի պես նա դեպի թակարդն է նետվում՝
Չիմանալով, որ իր կյանքով է հատուցելու:+
24 Հիմա, որդինե՛րս, լսեք ինձ
Եվ ուշադրություն դարձրեք խոսքերիս: