Առակներ
9 Ճշմարիտ իմաստությունը կառուցեց իր տունը
Եվ դրա համար յոթ սյուներ կանգնեցրեց:*
2 Այն միս պատրաստեց,
Համեմեց գինին և սեղան գցեց:
3 Իր աղախիններին ուղարկեց,
Որ քաղաքի բարձունքներից գոչեն.+
4 «Ով միամիտ* է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդկանց* այն ասում է.
5 «Եկեք, կերեք իմ հացը
Եվ խմեք այն գինին, որ համեմել եմ:
7 Նա, ով ուղղի ծաղրողին, անպատվություն կբերի իր վրա,+
Եվ չարագործին նախատողը կվնասվի:
8 Մի՛ ուղղիր ծաղրողին, այլապես նա կատի քեզ:+
Ուղղիր իմաստունի՛ն, և նա կսիրի քեզ:+
9 Սովորեցրու իմաստունին, և նա ավելի իմաստուն կդառնա,+
Ուսուցանիր արդարին, և նա ավելի շատ բան կսովորի:
10 Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է,+
Եվ Ամենասուրբի մասին գիտելիքները+ հասկացողություն են տալիս:
11 Իմ շնորհիվ օրերդ կշատանան,+
Եվ կյանքիդ տարիները կավելանան:
12 Եթե իմաստուն ես դարձել, քո իսկ օգտի համար ես դարձել,
Իսկ եթե ծաղր անող մարդ ես, ինքդ ես կրելու հետևանքները:
13 Հիմար կինը աղմկարար է,+
Նա տգետ է և ոչինչ չգիտի:
14 Նա նստում է իր տան մուտքի մոտ՝
Քաղաքի բարձր տեղերում,+
15 Եվ կանչում է անցորդներին,
Ովքեր գնում են իրենց ճանապարհով.
16 «Ով միամիտ է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդուն ասում է.+
17 «Գողացված ջրերը քաղցր են,
Եվ ախորժելի է այն հացը, որը թաքուն է ուտվում»:+