Առակներ
18 Մեկուսանալով մարդն իր եսասիրական ցանկությունների վրա է կենտրոնանում.
Նա մերժում է իմաստությունը:
2 Հիմարը չի ուզում որևէ բան հասկանալ,
Նրան միայն դուր է գալիս ասել այն, ինչ մտածում է:+
3 Երբ չարագործը գալիս է, արհամարհանք էլ է գալիս,
Եվ որտեղ անպատվություն կա, կա նաև խայտառակություն:+
4 Մարդու խոսքերը խոր ջրեր են:+
Իմաստության աղբյուրը առատահոս վտակ է:
7 Հիմարի խոսքերը իր կործանումն են,+
Եվ նրա լեզուն որոգայթ է իր համար:
8 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,+
Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+
9 Ծույլ աշխատողը ավերողի եղբայրն է:+
10 Եհովայի անունը ամուր աշտարակ է:+
Այնտեղ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում:*+
11 Հարուստի ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է:
Նրա երևակայության մեջ այն բարձր պարիսպ է:+
13 Առանց լսելու պատասխան տալը
Անմիտ է և նվաստացուցիչ:+
14 Մարդու ոգին ամրացնում է նրան հիվանդության ժամանակ,+
15 Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում,+
Իմաստունների ականջը գիտելիք է փնտրում:
16 Մարդու տված նվերը լայն դուռ է բացում իր առաջ:+
Այն մեծամեծների մոտ մտնելու հնարավորություն է տալիս:
17 Ով դատարանում առաջինն է խոսում, նա ճիշտ է թվում,+
Մինչև որ չի գալիս մյուս կողմը և հարցաքննում նրան:+
18 Վիճակ գցելը դադարեցնում է վիճաբանությունները+
Եվ հարթում է զորեղ հակառակորդների միջև եղած տարաձայնությունը:
19 Այն եղբայրը, որին վիրավորել են, ամուր քաղաքից ավելի անառիկ է,+
20 Մարդն իր խոսքերի պտուղներով կլցնի իր ստամոքսը,+
Նա կկշտանա իր ասածներով:
21 Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են:+
Ով սիրում է խոսել, իր խոսքերի պտուղը կուտի:+
23 Աղքատը աղաչելով է խոսում,
Բայց հարուստը կոպիտ է պատասխանում: